Ապրիլի 24-ը Երևանում. Հայոց ցեղասպանության հիշատակում

Ապրիլի 24-ը Երևանում. Հայոց ցեղասպանության հիշատակում

Հոդվածի առանցքում

  • Ապրիլի 24-ի երթին մասնակցելը հուզիչ արարողություն է, իսկ Երևանում բացի Ցեղասպանության հուշահամալիրից շատ բան կա տեսնելու: Հայաստանի մեկ միլիոնանոց մայրաքաղաքը զարմացնում է: Նրա ընդարձակ հրապարակները, զբոսայգիները, շատրվանները, հերոսների արձանները, համալսարանները, ժամանակակից ռեստորաններն ու մայթերի սրճարանները թույլ են տալիս ենթադրել, որ Երևանը մի օր կմրցակցի Եվրոպայի հայտնի քաղաքների հետ:

Ուշադրությանն արժանի

 

Լուռ քայլում էինք հազարավոր մարդկանց հետ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ես ու կինս, մյուսների նման ծաղիկներ էինք տանում:

Կարծես հատուկ թելադրանքով, Երևանում մեկ շաբաթյա անձրևին ու ցրտին փոխարինեց արևային եղանակը: Բազմաթիվ վաճառողներ դիրքավորվել էին գարնանային ծաղիկներ վաճառելու համար: Տարբեր տարիքի մարդիկ մոտենում էին ծաղիկներ գնում ու միանում երթին: Ծառերով շրջապատված ճանապարհը փակ էր տրանսպորտային միջոցների համար, օդը լցված էր հայկական դասական երաժշտությամբ, որը լսվում էր բարձրախոսներից:

Բլրի վրա Ծիծեռնակաբերդն է, «ծիծեռնակների բերդ» զբոսայգին: 44 մետր բարձրությամբ սրածայր սյունը խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը ցեղասպանությունից հետո: Սյունը խոր ճեղքվածք ունի, որը ներկայացնում է ամբողջ աշխարհով սփռված հայերին, 10 միլիոնն այսօր ապրում է արտերկրում:

Մինչ երթը վերև էր շարժվում, խորհում էի, թե ինչ են մտածում մեզ շրջապատող մարդիկ: Հնարավոր է, հայրենասիրական գյուղերում օսմանյան թուրքերի կողմից սպանված մեծ պապերի մասին, ինչպես մեր երիտասարդ ուղեկցորդուհի Աննան: Կամ էլ ընտանիքի անդամների, հիմնականում կանանց ու երեխաների մասին, որոնք մահացան սիրիական անապատում:

Երբ  մոտեցանք հուշահամալիրին, անցանք 100 մետրանոց  պատը,  որի վրա այն քաղաքների ու գյուղերի անուններն են, որտեղ տեղի ունեցան կոտորածները՝ Բիթլիս, Մուշ, Վան, Մարդին, Էզրում …

Այդ բարձունքից մեր առջև տարածվում էր Արարատ լեռան ձյունածածկ գագաթը, Հայաստանի սուրբ լեռը, որն այժմ Թուրքիայի մի մասն է: Քաղաքի մեկ այլ բլրի վրա կանգնած է  Մայր Հայաստանի հսկա արձանը, սուրը ձեռքին նա հսկում է Երևանը: Շարքը նեղացավ, որպեսզի հնարավոր լինի մտնել հուշահամալիր, հավերժական կրակը, որը շրջապատված է բազալտե տասներկու թեքադիր մույթերով: Ներս  մտնելով, մենք ծաղիկները դրեցինք մեծ բարձրության հասնող ծաղկե զանգվածի վրա: Մեր շուրջը մարդիկ ցածր ձայնով խոսում էին 1915 թ. ապրիլի 24-իծ Ցեղասպանության զոհերի մասին: Առնվազն մեկ ու կես միլիոն հայ կոտորվեց`այսօրվա Հայաստանի բնակչության կեսը:

Ապրիլի 24-ի երթին մասնակցելը հուզիչ արարողություն է, իսկ Երևանում բացի Ցեղասպանության հուշահամալիրից շատ բան կա տեսնելու: Հայաստանի մեկ միլիոնանոց մայրաքաղաքը զարմացնում է: Նրա ընդարձակ հրապարակները, զբոսայգիները, շատրվանները, հերոսների արձանները, համալսարանները, ժամանակակից ռեստորաններն ու մայթերի սրճարանները թույլ են տալիս ենթադրել, որ Երևանը մի օր կմրցակցի Եվրոպայի հայտնի քաղաքների հետ: Ցավալի է, որ խորհրդային ժամանակաշրջանի տգեղ բնակելի շենքերը փչացնում են քաղաքի տեսարանը, ուշադրությունը շեղում են վարդագույն հրաբխային տուֆից կառուցված շենքերից, որոնք Երևանին տվել են «վարդագույն քաղաք» անունը:

Երևանը շատ կապեր ունի Ֆրեզնոի հետ: Օպերայի շենքի մոտ կանգնած է Ֆրեզնոյի սիրված որդու՝ Ուիլյամ Սարոյանի արձանը: Ոչ հեռու, Կոմիտասի պանթեոնում մենք այցելեցինք Սարոյանի երկու գերեզմաններից մեկը: Սարոյանի խնդրանքով իր մոխիրը թաղված է նաև Ֆրեզնոյի Արարատ գերեզմանոցում:

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց գեներալ Անդրանիկ Օզանյանի  հերոսական արձանն է, նա հեծնել է երկու ձի, սուրը երկինք բարձրացրած: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Անդրանիկը ղեկավարել է Օսմանյան բանակի դեմ կռվող ռուսական բանակի հայկական կամավորական ջոկատը: Պատերազմից հետո նա հաստատվել է  Ֆրեզնոյում: Սարոյանի նկարագրությամբ, « այնպիսի տպավորություն էր, որ Կալիֆորնիայի բոլոր հայերը նրա ժամանանման օրը հավաքվել էին Հարավային խաղաղօվկիանոսյան նավահանգստում »: Անդրանիկը մահացավ 1927 թվականին և առաջինը թաղվեց Ֆրեզնոյի Մասիս Արարատ գերեզմանոցում: Նրա աճյունը հետագայում տեղափոխեցին Փարիզ, իսկ 2000-ին գեներալ Անդրանիկը թաղվեց Երևանում:

Անդրանիկի զինվորներից երկուսը Ֆրեզնոյի հետ կապ ունեին. Սողոմոն Թեհլերյանն ու Գուրգեն Յանիկյանը: Թեհլերյանը դարձավ ազգային հերոս, երբ հետևեց Հայոց Ցեղասպանության գլխավոր ճարտարապետ Թալեաթ Փաշային ու նրան գնդակահարեց Բեռլինի փողոցներից մեկում: Հայտնի դատավարության ժամանակ ժյուրին Թեհլերյանին մեղավոր չճանաչեց: Նա թաղված է Ֆրեզնոյի Մասիս Արարատ գերեզմանոցում, կոթողի վրա ոսկե արծիվը սպանում է օձին, ինչը  խորհրդանշում է Թալեաթի սպանությունը:

Գուրգեն Յանիկյանը 1950-ականներին բնակվել է Ֆրեզնոյում: 1973-ին Սանտա Բարբարայում նա հետապնդել է երկու թուրք դիվանագետի ու սպանել նրանց, վրեժխնդիր լինելով Հայոց Ցեղասպանության համար: Յանիկյանը հետևել է Սողոմոն Թեհլերյանի օրինակին, հույսով, որ հանրության ուշադրությունը կկենտրոնացնի Ցեղասպանության վրա և դատարանն իրեն կարդարացնի: Ես նրա դատախազն էի ու թեև Յանիկյանը դատապարտվեց, նրա «գործողության կոչը» հրահրեց մի շարք թուրք դիվանագետների սպանություններ:

Ֆրեզնոն նույնպես կապված է Հայաստանի հետ քույր քաղաք Էջմիածնի միջոցով, որը Երևանից մի քանի մղոն է հեռու: Էջմիածինը, որտեղ  Հայ առաքելական եկեղեցին է գտնվում, համարժեք է Վատիկանին: Այն ներառում է Վեհափառ Հայրապետի նստավայրն ու աշխարհի հնագույն քրիստոնեական տաճարը: Եկեղեցու թանգարանում մենք տեսանք մասունքներ՝ Քրիստոսի խաչի փայտից մի կտոր, խաչի վրա Հիսուսին խոցած զինվորի նետի կտոր և Նոյան տապանի մի հատված:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment