Apple iOS 8-ի ճգնաժամը շարունակվում է

Apple iOS 8-ի ճգնաժամը շարունակվում է

Հոդվածի առանցքում

  • Apple-ի iOS 8 հետ կապված խնդիրները շարունակվում են:
  • Չնայած iOS 8.1.1 ափդեյթը մանրակրկիտ ծրագրավորողները փորձարկել են 2 շաբաթ, սակայն բողոքների նոր ալիքը չուշացավ:
  • Միայն Wi-Fi-ին նվիրված խնդիրներին կայքում կա 82 էջանոց ֆորումը:
  • Ամեն դեպքում ափդեյթ լինելը ավելի ճիշտ է, քան չլինելը:
  • iOS 8-ը պակաս պոպուլյար է իր նախորդից:
  • Այժմ սպասվում է նոր ափդեյթ մինչև տարեվերջ:

Ուշադրությանն արժանի

Apple-ի iOS 8 հետ կապված սարսափ շոուն կարծես թե շուտ չի ավարտվելու: Ընդամենը օրեր անց, երբ Apple թողարկեց իր iOS 8.1.1 համակարգի ափդեյթը, որն ավելի քան երկու շաբաթ մանրակրկիտ փորձարկել են ծրագրավորողները, սկսվեց բողոքների մի նոր ալիք:

Խնդիրների հետ կապված առաջին ազդանշանները եկան մեկնաբանությունների տեսքով, ովքեր իրենց դժգոհություններն էին թողնում Forbes- ի iOS 8.1.1 հոդվածի ներքո:

AJ DO օգտատերը նշում է.«iOS 8.1.1 բացարձակապես ոչինչ չի անում խնդիրները լուծելու և իրավիճակը բարելավելու համար», իսկ Bill Johnson-ը նկատել է. «Այս պահին դեռ … .այն չի օգնել WiFi խնդրի լուծման հարցում: Դեռևս ստիպված են պահել այն սառնարանում մոտ 10 րոպե առանց WiFi»: Շարունակելով թեման՝ Forbes մեկնաբան Ջիմ Գորզելանը ասել է. «Սա անհեթեթություն է: Առայսօր չեմ կարողանում իմ 4S-ով կպնել wi-fi-ին»:

Բացի այդ, ընթերցող rhonin նշել է, որ, չնայած iOS 8.1.1 լուծել է որոշ հարցեր, այն ստեղծել է նոր խնդիրներ: «Safari-ին ոնց որ ավելի լավ է աշխատում, բայց հիմա ես խնդիր ունեմ copy/define-ի հետ, որը չի անջատվում…. Wifi կարծես թե, ավելի լավ է աշխատում: iPad Mini 2 ավելի լավ է աշխատում խաղերի ժամանակ, քան նախկինում»:

Այս մտահոգությունները բարձրացվել են նաև այլուր. Apple-ի սպասարկման կենտրոնը ունի մի շարք նոր թեմատիկ խմբեր, որոնք ստեղծում են սպառողները խնդիրները մատնանշելուց և iOS 8.1.1 տեղադրելուց հետո: Դրանց մեջ է հայտնի «iOS 8 Wi-Fi խնդիրներ» ֆորումը, որն ի հայտ է եկել iOS 8 բուն մեկնարկից հետո և այժմ կազմում է 82 Էջ:

Չնայած լույսը թունելի վերջում չի երևում, բայց  բազմաթիվ սպառողների համար iOS 8.1.1-ը, իրոք, լուծել է նախորդ խնդիրները: Առկա են բավականին ուրախ մեկնաբանություններ, օրինակ՝ iOS 8.1.1-ը կրկին վերադարձրեց ինձ իմ iPad-ը, ասել է օգտվողներից մեկը: Պետք է նշել, որ iOS 8.1.1-ով բավարարված և չբավարարված սպառողների թիվը հավասար է:

Հետևաբար, ես նորից խորհուրդ կտամ բոլոր iPhone և iPad օգտագործողներին, ովքեր արդեն տեղադրել են iOS 8 տարբերակը, ներբեռնել iOS 8.1.1.:

Apple-ի ամենամեծ խնդիրներից են այն օգտվողները, ովքեր դեռևս օգտվում են iOS 7-ից: Նոր տվյալներ ի հայտ եկան բջջային AppLovin պլատֆորմից, որը ցույց է տալիս, որ առկա է աննախադեպ պահպանողականություն iOS-ի օգտագործողների մոտ՝ իրենց սարքերը թարմացնելու հարցում:

AppLovin-ը տարածել է օրական ավելի քան 25 մլրդ. գովազդային հարցումներ՝ տրամադրելով մեծ քանակությամբ տվյալներ վերլուծելու համար և գտել է, որ 45 օր անց iOS 8 նախնական հրապարակումից հետո միայն 50% – ից մի փոքր ավել սպառողներ են ներբեռնել: Փոխարենը՝ iOS 7-ի հետ կապված, նույն ժամանակահատվածում, սպառողների 80% արդեն այն ներբեռնել էին:

Ամեն դեպքումն, iOS 8-ի մեկ այլ տարբերակ է անհրաժեշտ, և Apple-ն արդեն աշխատում է այդ ուղղությամբ: iOS 8.2 (Beta 1) այժմ գտնվում է iOS զարգացման կենտրոնում, որի վրա շարունակվում են աշխատանքները և այն պետք է թողարկվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:

iOS 8.2 հետ կապված մեծ նորություններից է WatchKit  հավելվածը Apple Watch-ի համար, սակայն շատ օգտվողների համար շատ բաներ կմնան նույնը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment