Apple-ը վերջին տասնամյակում առաջին անգամ հաղորդում է եկամուտի և շահույթի նվազման մասին

Apple-ը վերջին տասնամյակում առաջին անգամ հաղորդում է եկամուտի և շահույթի նվազման մասին

Հոդվածի առանցքում

  • Apple-ի համար ծանր ամիս էր: Հունվարի 3-ին Apple-ը կրճատել է վաճառքի կանխատեսումների տվյալները՝ վկայակոչելով Չինաստանում տնտեսական աճի դանդաղումը: Առաջին անգամ է, որ Apple-ը նման հայտարարություն է անում շուկայում iPhone-ի հայտնվելուց ի վեր, որն Ընկերությունը բարձրացրեց տեխնոընկերությունների շրջանում պատվավոր առաջին տեղն ու որն Apple-ին դարձրեց պատմության մեջ ամենաթանկ ընկերությունը:

Ուշադրությանն արժանի

FaceTime-ի հետ խնդիրները կարգավորելուց 1 օր անց iPhone –ը վաճառքի անկումը պայմանավորեց Չինաստանում խնդիրներով:

Երեքշաբթի, վերջին տասնամյակում առաջին անգամ, Apple-ը հաղորդում է եկամուտների և շահույթների նվազման մասին:

IPhone- ի վաճառքի նվազումն ու խնդիրները Չինաստանում տեխնոլոգիական ընկերության եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ վերջին եռամսյակում կրճատեցին 4,5% -ով, որը կազմում է  84,3 մլրդ դոլար: Շահույթը նվազել է մինչև 19,97 մլրդ դոլար: Չինաստանից ստացած եկամուտը կազմել է 13,17 միլիարդ դոլար, որը 5 միլիարդով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Apple-ի համար ծանր ամիս էր: Հունվարի 3-ին Apple-ը կրճատել է վաճառքի կանխատեսումների տվյալները՝ վկայակոչելով Չինաստանում տնտեսական աճի դանդաղումը:

Առաջին անգամ է, որ Apple-ը նման հայտարարություն է անում շուկայում iPhone-ի հայտնվելուց ի վեր, որն Ընկերությունը բարձրացրեց տեխնոընկերությունների շրջանում պատվավոր առաջին տեղն ու որն Apple-ին դարձրեց պատմության մեջ ամենաթանկ ընկերությունը:

Զգուշացումից հետո ընկերությունը կորցրեց 55 միլիարդ դոլար, որը հանգեցրեց նաև ընկերության բաժնետոմսերի վաճառքի դադարեցմանը: Համաշխարհային ներդրողներն ու վերլուծաբաններն էլ փորձում են հասկանալ, թե ինչ ազդեցություն կունենա  Չինաստանում տնտեսական դանդաղ աճը մյուս ընկերությունների վրա:

Apple- ի բաժնետոմսերի գինը վերականգնվել է, բայց այն դեռ շարունակում է մնալ 266 մլրդ դոլարով պակաս, քան ռեկորդային 1 տրիլիոնը, որը գնահատվել է օգոստոսին, դառնալով երբեևէ այդքան բարձր գնահատված առաջին ընկերությունը:

Հատկանշական է, որ Apple-ն արդյունքները հրապարկում է iPhone-ի FaceTime-ի հետ կապված խնդիրները կարգավորելուց մեկ օր անց: FaceTime -ի միջոցով օգտատերը կարողանում էր լսել այն մարդուն, որին զանգահարել է, մինչև նա կպատասխաներ զանգին:

Ֆինանսական վերջին ցուցանիշները հրապարակելուց հետո Apple-ի բաժնետոմսերի գինը կրկին աճել է ավելի քան 6%-ով: Թիվն ընդհանուր առմամբ, համապատասխանում էր վերլուծաբանների սպասումներին ու iPhone-ի եկամուտը նույնպես սպասվածից բարձր էր: Apple-ի առաջատար վերլուծաբաններից մեկի՝ Մին Չի Կուոյի կարծիքով հնարավոր է Apple-ի համար վատագույն շրջանը մնաց անցյալում: TF International Securities- ի վերլուծաբանն էլ ակնկալում է, որ iPhone- ի մատակարարումները հաջորդ եռամսյակում կգերազանցեն շուկայի սպասումները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment