Apple-ը սխալի համար մեղադրում է iTunes DNS-ին. Ի՞նչ է դա նշանակում

Apple-ը սխալի համար մեղադրում է iTunes DNS-ին. Ի՞նչ է դա նշանակում

Հոդվածի առանցքում

  • Չորեքշաբթի օրը Apple- ի App Store, iTunes, iBooks և Mac App չէին գործում, իսկ Apple- ի այլ ծառայությունները, ինչպիսիք են Apple TV, iCloud և FaceTime նորմալ գործում էին: The Next Web (TNW) առաջինը հայտնաբերեց խնդիրը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի App խանութներում:
  • Apple հայտարարություն արեց և ներողություն խնդրեց CNBC-ով՝ բացատրելով, որ խաթարման պատճառը՝ ներքին սխալն էր:
  • Այնուամենայնիվ ի՞նչ է ներքին DNS սխալը: Այն աշխատում է թույլ տալով օգտվողներին մուտքագրել պարզ անուններ, ինչպիսիք են csmonitor.com, այլ ոչ թե մուտքագրել ամբողջ IP հասցեն յուրաքանչյուր կայքի և սերվերի համար:

Ուշադրությանն արժանի

Չորեքշաբթի օրը Apple- ի App Store, iTunes, iBooks և Mac App չէին գործում, իսկ Apple- ի այլ ծառայությունները, ինչպիսիք են Apple TV, iCloud և FaceTime նորմալ գործում էին:

The Next Web (TNW) առաջինը հայտնաբերեց խնդիրը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի App խանութներում ու դիմեց ընթերցողներին՝ պարզելու, թե որքան համատարած է խնդիրը: Բլոգը պարզեց, որ բոլորը Հայաստանից մինչև Հոնկոնգ չէին կարողանում որևէ գնումներ անել տարբեր օնլայն խանութներից:

Apple հայտարարություն արեց և ներողություն խնդրեց CNBC-ով՝ բացատրելով, որ խաթարման պատճառը՝ ներքին սխալն էր:

«Մենք ներողություն ենք խնդրում մեր հաճախորդներից, ովքեր խնդիրներ են ունեցել iTunes և այլ ծառայությունների հետ այս առավոտ»,- ասում է Apple-ը իր հայտարարության մեջ:«Պատճառը եղել է Apple-ում ներքին DNS-ի սխալը: Մենք աշխատում ենք, որպեսզի բոլոր ծառայությունները հաճախորդներին հասանելի լինեն որքան հնարավոր է արագ, և շնորհակալություն բոլորին համբերության համար»:

Այնուամենայնիվ ի՞նչ է ներքին DNS սխալը:

Առաջինը, «ներքին» նշանակում է, որ սխալը տեղի է ունեցել Apple- ի սեփական կորպորատիվ ցանցում: Ինչ վերաբերում է DNS-ին, այն նշանակում է դոմեյնի անվան համակարգ: Չնայած համակարգիչները ինտերնետին են միանում IP հասցեների միջոցով, որոնք կոդեր են կազմված թվերից և առանձնացված կետերով, ինչպես, օրինակ 50.57.23.79, DNS-ը կարճ ճանապարհն է միջին օգտագործողի համար:

Այն աշխատում է թույլ տալով օգտվողներին մուտքագրել պարզ անուններ, ինչպիսիք են csmonitor.com, այլ ոչ թե մուտքագրել ամբողջ IP հասցեն յուրաքանչյուր կայքի և սերվերի համար: Ամբողջ գործընթացը աշխատում է այնպես, որ DNS-ը տեղադրում է դոմեյնի անունը (csmonitor.com) IP հասցեի մեջ, որպեսզի ձեր համակարգիչը միանա ճիշտ կայքին:

DNS սխալները կարող են առաջանալ, երբ կա խնդիր համակարգում, կամ այն ​​պատճառով, որ սերվերը չի գործում կամ խնդիր կա DNS-ը ճիշտ ուղղությամբ տանելու հետ:

Եթե ​​դուք ցանկանում եք իմանալ, թե այս պահին iTunes-ը գործում է, թե ոչ, ստուգեք տեղեկությունը Apple-ի համակարգի ստատուսի կայքում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment