Apocalyptic-ի նկատմամբ հավատը կարող է բացատրել, թե ինչու է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շտապում

Apocalyptic-ի նկատմամբ հավատը կարող է բացատրել, թե ինչու է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը  շտապում

Հոդվածի առանցքում

  • Երկուշաբթի Մանիլայից վերադառնալիս Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օդանավում մամուլի ասուլիս տվեց, որը սենսացիա առաջացրեց: Այն հիմնականում քննադատական էր, նա բացատրեց թե ինչու կաթոլիկները "ճագարների պես չպետք է բազմանան» և ինչու է ինքը ցանկանում ջրի երես հանել մի քանի կոռումպացված չինովնիկների»:
  • Ոմանք վեպը համարում են մարգարեական, մյուսները` մի քիչ երևակայական: Վերլուծական տեսանկյունից կարևորն այն է, որ աշխարհը հասնում է շրջադարձային կետին և քիչ ժամանակ է մնացել ամեն ինչ կարգավորվելու համար: Դա չի նշանակում, որ Ֆրանցիսկոսն ընդունում է, թե աշխարհի վերջը մոտ է: Սակայն, վեպի հանդեպ նրա սերը կարծես, հետապնդում է այն համոզմունքը, որ մարդկությունն այժմ կայացնում է վերջնական ընտրություններ՝ տնտեսությունից մինչև շրջակա միջավայրը:
  • Բացի սեպտեմբերին Միացյալ Նահանգներ կատարելիք այցից Ֆրանցիսկոսն ասել է, որ մտադիր է այս տարի այցելել նաև լատինաամերիկյան երեք երկրներ՝ Էկվադոր, Բոլիվիա և Պարագվայ: Հաջորդ տարի կայցելի ևս երեք պետություն՝ Չիլիի, Արգենտինա և Ուրուգվայ: Հնարավոր է, որ այդ երկու ճանապարհորդություններից մեկի ժամանակ այցելի նաև Պերու: Հռոմի Պապը նաև ասել է, որ մտադիր է 2015-ի վերջում այցելել երկու աֆրիկյան պետություններ, ամենայն հավանականությամբ, Ուգանդա և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն:
  • Ելնելով անցյալ շաբաթ առաջ շարժվելու նրա հաստատակամությունից, պետք է ենթադրել, որ Ֆրանցիսկոս Պապը սպասելու մտադրություն չունի: Երկու տարի առաջ` իր ընտրության պահից սկսած, Ֆրանցիսկոսը սկսել է սրընթաց նախաձեռնություններ իրականացնել՝ Վատիկանի բարեփոխումներ, համարձակ դիվանագիտական նախաձեռնություններ ինքնաբուխ հանդիպումներով:
  • Անդրադառնանք Աֆրիկային. վերջին օրերին Նիգերը դարձել է արմատական իսլամիստների բռնության վերջին էպիկենտրոնը: Արևմտյան Աֆրիկայի 17 միլիոն բնակիչ ունեցող այդ երկրում մեծամասնություն են կազմում մահմեդականները, 22,000 կաթոլիկների փոքրիկ համայնքը գտնվում է կրակի գծում, քանի որ մահմեդականները կատաղած են ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագրում պատկերված Մուհամմեդի ծաղրանկարների պատճառով:
  • Այդ ետնապատկերին էլ առաջացել է Հովվապետի Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն այցելելու ցանկությունը: Այստեղ մահմեդական ու քրիստոնեական կողմերի զինված խմբավորումները մեղադրվում են պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների մեջ:
  • Ֆրանցիսկոս Պապը հունվարի 15-19-ը եղավ Ֆիլիպիններում, այցն ավարտվեց Հռոմի պապի մասնակցությամբ ամենազանգվածային պատարագով: 6-7 միլիոն ֆիլիպինցիներ, անտեսելով արևադարձային փոթորիկը, մասնակցեցին Հովվապետի ավարտական պատարագին:
  • Երբ 1995-ին ազգությամբ լեհ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-ը այցելեց Ֆիլիպիններ, նա հավաքեց 5 միլիոն ֆիլիպիցիների, իսկ արգենտինացի Ֆրանցիսկոսի Պապի համար 2015-ին հավաքվեց 6-7 միլիոն մարդ: Պարզվեց, որ 2 միլիոն ֆիլիպինցիները Կեբուից էին, կղզի, որը հեռու է մոտ 350 մղոն:

Ուշադրությանն արժանի

Երկուշաբթի Մանիլայից վերադառնալիս Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օդանավում մամուլի ասուլիս տվեց, որը սենսացիա առաջացրեց: Այն հիմնականում քննադատական էր, նա բացատրեց թե ինչու կաթոլիկները “ճագարների պես չպետք է բազմանան» և ինչու է ինքը ցանկանում ջրի երես հանել մի քանի կոռումպացված չինովնիկների»:

Կար ևս երկու տեղեկություն, որոնք կարևորվում են պապին բնորոշ հատկությունները հասկանալու համար: Դրանցից մեկը վերաբերում է գրքին, մյուսը` ուղևորությանը: Ինչպես նախկինում, Ֆրանցիսկոսը վկայակոչել է 1907-ի հրապարակված «Աշխարհի տիրակալը»  ապոկալիպտիկ  վեպը: Այն ներկայացնում է աշխարհիկ հումանիզմի և կաթոլիկության միջև վերջնական հակամարտությունը, որը տեղի է ունենում Արմագեդոնի դաշտերում:

Հեղինակ Ռոբերտ Հյու Բենսոնը պատկերում է աշխարհը, որտեղ սկսված մարքսիզմի և աշխարհիկության բախման արդյունքում  հայտնվում է խարիզմատիկ «փրկիչ» գործիչը, որը հայտնի է որպես հակաքրիստոս, որպեսզի հաստատի մեկ համաշխարհային կառավարություն: Լայնորեն կիրառվում են հարձակումները քրիստոնեական խորհրդանիշների և հավատացյալների լեռան վրա ու էվթանազիան:

Ֆրանցիսկոսը առաջին անգամ վեպը բարձր է գնահատել 2013 նոյեմբերին, մի խրատի համատեքստում, որտեղ նա դատապարտում է իր բնորոշմամբ «անչափահաս առաջադիմությունը»: Ինքնաթիռում կայացած մամուլի ասուլիսում նա անդրադարձել է «Աշխարհի տիրակալին», ասելով. «Ես խորհուրդ են տալիս ձեզ  կարդալ այն »: Դա բացատրում է այն, թե ինչ ի նկատի ունեի, երբ Մանիլայում 20,000 ֆիլիպինյան ընտանիքների հետ հանդիպման ժամանակ օգտագործում էի «գաղափարական գաղութացումը»:

Ոմանք վեպը համարում են մարգարեական, մյուսները` մի քիչ երևակայական: Վերլուծական տեսանկյունից կարևորն այն  է, որ աշխարհը հասնում է շրջադարձային կետին և քիչ ժամանակ է մնացել ամեն ինչ կարգավորվելու համար: Դա չի նշանակում, որ Ֆրանցիսկոսն ընդունում է, թե աշխարհի վերջը մոտ է: Սակայն, վեպի հանդեպ նրա սերը կարծես, հետապնդում է այն համոզմունքը, որ մարդկությունն այժմ կայացնում է վերջնական ընտրություններ՝ տնտեսությունից մինչև շրջակա միջավայրը: Եվ եթե դրանք սխալ են, հետևանքները կարող են շատ ավելի վատը լինել, քան մենք գիտակցում ենք:

Բացի սեպտեմբերին Միացյալ Նահանգներ կատարելիք այցից Ֆրանցիսկոսն ասել է, որ մտադիր է այս տարի այցելել նաև լատինաամերիկյան երեք երկրներ՝ Էկվադոր, Բոլիվիա և Պարագվայ: Հաջորդ տարի կայցելի ևս երեք պետություն՝ Չիլիի, Արգենտինա և Ուրուգվայ: Հնարավոր է, որ այդ երկու ճանապարհորդություններից մեկի ժամանակ այցելի նաև Պերու:

Հռոմի Պապը նաև ասել է, որ մտադիր է 2015-ի վերջում այցելել երկու աֆրիկյան պետություններ, ամենայն հավանականությամբ, Ուգանդա և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն:

Դա հավակնոտ ծրագիր է, Իսկ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն գնալու մտադրությունը նաև համարձակ: Այդ երկիրը դարձյալ ակտիվ ռազմական գործողությունների գոտի է, որտեղ գործում է մահմեդական-քրիստոնեական հակամարտությունը: Բռնության պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արգելել է ճանապարհորդությունը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն և  վերջերս արգելքը երկարացվել է մինչև 2016 թվականի հունվարի վերջը: Ֆրանցիսկոսը, սակայն, մտադիր է այդ երկիր այցելել նոյեմբերին կամ դեկտեմբերին և ակնարկել է, որ «կրոնական պարտականությունը»  բացառություն է այդ արգելքում:

Հարց է առաջանում, թե ինչու հովվապետը չի ցանկանում սպասել մինչև կրակոցները կդադարեն, ինչպես Ֆիլիպիններում անցյալ շաբաթ, երբ Պապը որոշեց թռչել արևադարձային փոթորկի ժամանակ, որպեսզի այցելի 2013-ի թայֆունի վերապրածներին:  Կարելի է պատկերացնել, թե Ֆրանցիսկոսի օգնականներն ու անվտանգության աշխատակիցները ինչպես են փորձում համոզել նրան վերանայել այդ ուղևորությունը:

Ելնելով անցյալ շաբաթ առաջ շարժվելու նրա հաստատակամությունից, պետք է ենթադրել, որ Ֆրանցիսկոս Պապը սպասելու մտադրություն չունի: Երկու տարի առաջ` իր ընտրության պահից սկսած, Ֆրանցիսկոսը սկսել է սրընթաց  նախաձեռնություններ իրականացնել՝ Վատիկանի բարեփոխումներ, համարձակ դիվանագիտական նախաձեռնություններ ինքնաբուխ հանդիպումներով: Երբեմն թվում է, եթե նա փորձում է երկու տարվա ընթացքում այնքան գործ անել, որքան մյուս պապերն արել են մի տասնյամյակում: Հարց է առաջանում, թե ինչու է նա այդպես շտապում:

Հաշվի առնելով նրա կրկնվող հիշատակումները «Աշխարհի տիրակալից »,  հնարավոր է, որ նրա շտապողականությունը կապված չէ տարիքի հետ՝ 78-ը համարելով սահմանափակ ժամանակ, կամ այն մտքից, որ ինքն ընտրվել է բարեփոխումներ անելու համար:

Կարդինալ Ֆրանցիսկոս Ջորջը Չիկագոյից անցյալ տարվա նոյեմբերին, իր հեռանալուց որոշ ժամանակ առաջ արված հարցազրույցում ասել էր, որ ուզում է հարցնել Ֆրանցիսկոս Պապին  իր «էսքատոլոգիական հասկացության մասին, ըստ որի, հակաքրիստոսը մեզ հետ է» և արդյոք դրանով են պայմանավորված հովվապետի ինտենսիվ տեմպերը: Ըստ կաթոլիկ աստվածաբանության՝ «eschatology»-ին ուսումնասիրում է մարդկային կյանքի ու պատմության վերջնական փուլերը, որը բնորոշվում է որպես «քառյակի՝մահվան, դատաստանի, երկնքի և դժոխքի վերջ»:

«Ոչ ոքի կարծես, դա չի հետաքրքրում, բայց ես այն հետաքրքրաշարժ եմ համարում», ասել է Ջորջը: «Ես հույս ունեմ, որ նախքան մեռնելս հնարավորություն կունենամ Ֆրանցիսկոսին հարցնել, ինչպես է հասկանում իր ծառայությունը, երբ մեր առջև դնում է վերջնաժամկետ»: Փաստորեն, Ֆրանցիսկոսը արդեն կարող է պատասխանել է Ջորջի հարցին:

Երկուշաբթի «Աշխարհի տիրակալի» մասին մեկնաբանությունը վկայում է, որ նրա պատասխանը կարող է լինել այսպիսին. «Այո, Վիրջինիա, կա սատանա, հակա Քրիստոս և ժամանակի ավարտ … և եթե մենք ցանկանում ենք խուսափել ամենավատից պետք է պատրաստ լինենք ընդունելու հարվածը »:

Աֆրիկյան կաթոլիկները կրակի գծում են 

Անդրադառնանք Աֆրիկային. վերջին օրերին Նիգերը դարձել է արմատական իսլամիստների բռնության վերջին էպիկենտրոնը: Արևմտյան Աֆրիկայի 17 միլիոն բնակիչ ունեցող այդ երկրում մեծամասնություն են կազմում մահմեդականները, 22,000 կաթոլիկների փոքրիկ համայնքը գտնվում է կրակի գծում, քանի որ մահմեդականները կատաղած են ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագրում պատկերված Մուհամմեդի ծաղրանկարների պատճառով:

Ըստ ԶԼՄ-ների՝ 15 մարդ է զոհվել վերջին հարձակումների ժամանակ, ավելի քան 130-ը վիրավորվել է: 45 եկեղեցի, որբանոցը և քրիստոնեական դպրոց այրել են Նիամեյում՝ Նիգերի մայրաքաղաքում: Հարձակումների պատճառով կաթոլիկ եկեղեցու գործունեությունը Նիգերում կասեցվել է, այդ թվում կիրակնօրյա պատարագը: Նիամեյի արքեպիսկոպոս Մայքլ Քարթատեգին հինգշաբթի Վատիկանի ռադիոյին ասել է, որ երկրի 14 կաթոլիկ թեմերից 12-ն ամբողջությամբ թալանվել են:

«Ոչինչ չի մնացել, ամեն ինչ այրել են», – ասել է Քարթատեգին:Բարձրաստիճան հոգևորականը նշել է, որ կաթոլիկները Նիգերում երկար տարիներ խաղաղ գոյակցությունից հետո դժվարությամբ են հասկանում կատարվող իրադարձությունները:  «Մենք մահմեդական համայնքի դեմ ոչինչ չունենք », – ասել է Քարթատեգին: «Հակառակը, մենք պետք է ավելի ամրապնդենք միասնության և եղբայրության կապերը, որ արդեն կառուցել ենք»:

Հետևելով համընդհանուր վրդովմունքին ու համերաշխությանը, որոնք սկսվեցին Փարիզում հունվարի 7-ի հարձակումներից հետո, Աֆրիկայի մի քանի կաթոլիկ առաջնորդներ ասել են, որ կցանկային նույն համաշխարհային մոբիլիզացիան տեսնել ի դեմս իրենց զոհերի:

Երկու շաբաթ առաջ Նիգերիայում երեք մահապարտ կանանց կողմից 23 մարդ զոհվեց, նրանցից մեկը 10 տարեկան էր: Նախորդ շաբաթ հարյուրավոր մարդիկ զոհվեցին, երբ Բոկո Հարամի գրոհայինները գրավեցին Նիգերիայի Բորնո նահանգի քաղաքներից մեկը:

Ջոսի արքեպիսկոպոս Իգնատիոս Քայգաման հայտնել է, որ կենտրոնական Նիգերիայում ակտիվ է Բոկո Հարամը: Նա մեղադրել է Արևմուտքին, որն ավելի մեծ զայրույթ է արտահայտում Փարիզում 12 մարդու, քան Նիգերիայում և հարևան աֆրիկյան երկրներում հազարավորների սպանության առիթով: «Մի մոռացեք, որ մենք այստեղ ենք, որ մենք էլ ենք տառապում, որ շատ մարդիկ են զոհվում, շատերն էլ տեղահանվել են և չգիտեն, թե որտեղ ապրեն », – ասել է Քայգաման:

Նա նշել է, որ Բոկո Հարամի զոհերը նույն համերաշխության կարիքն ունեն, ինչ Charlie Hebdo-ի հարձակման ենթարկված զոհերը: «Համերաշխության այդ ոգին պետք է տարածվի ամենուրեք », – ասել է Քայգաման: «Ոչ միայն այն ժամանակ, երբ հարձակումը կատարվում է Եվրոպայում, այլ երբ դա տեղի է ունենում Նիգերիայում, Նիգերում, Կամերունում»:

Սեպտեմբերյան հարցազրույցում կարդինալ Թիմոթի Դոլանը Նյու Յորքից կոչ է արել Հռոմի Ֆրանցիսկոս պապին ուժեղ լինել և աջակցել այնպիսի հոգևորականների, ինչպիսին Քայգաման է:

«Եկեք աշխատենք Ջոսի Իգնատիուս Քայգամայի հետ, քանի որ նա մեր կարիքն ունի »,- ասել է Դոլանը: «Աջակցենք նման եպիսկոպոսներին, որոնք դժվար դրության մեջ են»:

Այդ ետնապատկերին էլ առաջացել է Հովվապետի  Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն այցելելու ցանկությունը: Այստեղ մահմեդական ու քրիստոնեական կողմերի զինված խմբավորումները մեղադրվում են պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների մեջ:

Աֆրիկա այցը Ֆրանցիսկոսին հնարավորություն է տալիս հանդես գալ ոչ միայն որպես խաղաղարար, այլև ապաօրինականացնել կրոնական ծայրահեղականությունն ու բռնությունը, անկախ նրանից, թե ով է այն իրականացնում: Քիչ չեն դեպքերը, երբ քրիստոնյաները ոչ միայն զոհեր են, այլև` հանցագործներ: Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության քրիստոնյա իրավապահներից մեկին, օրինակ, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը ձերբակալել են հունվարին և մեղադրել սպանությունների, բռնաբարությունների և թալանի համար:

Հրատապությունը, որ Ֆրանցիսկոս պապը ցուցաբերում է այդ ուղևորության հարցում, ցույց է տալիս, որ Նիգերի ու Նիգերիայի դեպքերի հետևանքները կարող են չսահմանափակվել միայն  Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունով:

Պապի ուղևորությունից հետո ֆիլիպինների կարդինալի աստղը փայլում է

Ֆրանցիսկոս Պապը հունվարի 15-19-ը եղավ Ֆիլիպիններում, այցն ավարտվեց Հռոմի պապի մասնակցությամբ ամենազանգվածային պատարագով: 6-7 միլիոն  ֆիլիպինցիներ, անտեսելով արևադարձային փոթորիկը, մասնակցեցին Հովվապետի ավարտական պատարագին:

Իր ռեկորդային կողմերից բացի, ուղևորությունը բացահայտեց նոր անուն` կարդինալ Լուիս Անոտոնիո «Chito» Թագլին:  Մանիլայի 57-ամյա արքեպիսկոպոսին արդեն համարում են  «ասիական Ֆրանցիսկոս», քանի որ փիլիսոփայական նմանություններ ունի  արգենտինացի հովվապետի հետ:

Հռոմի պապի հանդիպումը կազմակերպչական առումով գնահատելի էր. եթե հաշվի առնենք հսկայական բազմությունն ու վատ եղանակը: Թագլը գովասանքի է արժանի գնացքների ժամանումը ճիշտ կազմակերպելու համար: Բացի այդ, Թագլը, Պապի այցի ընթացքում, ի թիվս այլ բաների, ամեն երեկո հայտնվում էր Վատիկանի մամուլի քարտուղար, վերապատվելի Ֆեդերիկո Լոմբարդիի անցկացրած ճեպազրույցներին:

Դա Թագլին հնարավորություն տվեց հարթել մի քանի տհաճ միջադեպեր: Օրինակ ուրբաթ, Ֆիլիպինների նախագահ Բենինյո Ակինոն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին ուղղված ողջույնի խոսքն օգտագործեց հարձակվելու տեղական ֆիլիպինցի եպիսկոպոսների վրա: Սակայն նրա մեղադրանքները Թագլիին չէին վերաբերում, քանի որ նրան համարում է «կլանի ոգին»:

Ելույթի արձագանքը սպառնում էր դառնալ տեղական մամուլի հիմնական թեման, մինչև Թագլը ճեպազրույցի ժամանակ հիշեցրեց, որ Ֆրանցիսկոս Պապը քաղաքում է լինելու մի քանի օր, մինչդեռ իրենք շատ ժամանակ ունեն Ակինոյի մասին խոսելու համար: Այդ հնարքը գործեց և շաբաթ առավոտյան ելույթի քննարկումը ավելի շատ նման էր ծանոթագրության:

Սովորաբար հյուրընկալողները մի քանի ուղերձ են հղում Հռոմի Պապին` մեկ բարևելիս, մեկ հրաժեշտի ժամանակ և հիմնականում ելույթները շատ շուտ մոռացվում են: Թագլը, սակայն, օգտվեց իր հնարավորությունից` շարունակ ուշադրության կենտրոնում պահելով հովվապետին:

Որբաթ Մանիլայի տաճարում կայացած հանդիպման ժամանակ Թագլը նշել է, որ տարիների ընթացքում շենքը մի քանի անգամ վնասվել է ու ավերվել, այդ թվում 19-րդ դարի երկրաշարժից և Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծությունից:

«Այս տաճարը շատ անգամ է հիմնովին ավերվել, բայց հրաժարվում է անհետանալ», ասել է Թագլը: «Այն համարձակորեն վեր է բարձրանում ավերակներից, ճիշտ այնպես, ինչպես Ֆիլիպինների ժողովուրդը»:

Թագլը Հովվապետի ներկայությունը համարել է հակաթույն վերջին հարվածներին, այդ թվում թայֆունին և երկրաշարժին, որոնք հարվածեցին 2013-ին:

«Հիմա, երբ մեր աղքատ մարդկանցից շատերը սկսում են ոտքի կանգնել վերջին բնական և մարդու կողմից կատարված աղետներից հետո, դուք, Հայր Սուրբ այցելել եք մեզ», – ասել է նա: «Դուք կրակ եք բերել, ոչ թե ոչնչացնելու, այլ մաքրագործելու համար: Դուք բերել եք ցնցումներ ոչ թե ավերելու, այլ արթնացնելու համար»:

Այն դրական տրամադրություն է հաղորդել միլիոնավոր ֆիլիպինցիների:

Կիրակի Թագլը կրկին մասնակցեց Ֆրանցիսկոսի հրաժեշտի հսկայական հասարակական հանդիպմանը: Նա ասել է Ֆիլիպինները լքել պատրաստվող Ֆրանցիսկոսին. «Ամեն մի ֆիլիպինցի ուզում է գալ ձեզ հետ»: Ճնշող մի բղավոց է լսվել ամբոխից և Թագլն անմիջապես ժպտացել է ու ավելացրել. «Մի անհանգստացեք,  ոչ` Հռոմ»:

Փոխարենը, նա ասել է, որ ֆիլիպինցիները ցանկանում են հետևել Ֆրանցիսկոս Պապին  ծայրամասեր`հյուղակներ, բանտախցեր, հիվանդանոցներ, ինչպես նաև քաղաքական, ֆինանսական, արվեստի, գիտությունների, մշակույթի, կրթության և սոցիալական հաղորդակցության բնագավառներ:  Նրանք ուզում են հետևել Ֆրանցիսկոս Պապին այդ վայրերում ու ինչպես նա է ասում, «բերել Հիսուսի լույսը»:

Վերջում, նրա ղեկավարությամբ ամբոխը վանկարկել է Պապին ուղղված հրաժեշտի մի քանի արտահայտություն, ինչն ընդգծել է, որ ժողովուրդը նրա հետ է և նրան ընդունում է ոչ թե պարզապես եկեղեցու պաշտոնյայի, այլ` իր ձայնի: Նրանք, ովքեր հետևում էին Թագլի գործունեությանը, հավանաբար այն զգացողությունն ունեն, որ կաթոլիկության ապագան Ասիայում է:

Եվս մի հետաքրքիր փաստ Թագլի հետ կապված: Երբ 1995-ին ազգությամբ լեհ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-ը այցելեց Ֆիլիպիններ, նա հավաքեց 5 միլիոն ֆիլիպիցիների, իսկ արգենտինացի Ֆրանցիսկոսի Պապի համար 2015-ին հավաքվեց 6-7 միլիոն մարդ: Պարզվեց, որ 2 միլիոն ֆիլիպինցիները Կեբուից էին, կղզի, որը  հեռու է մոտ 350 մղոն:

Ենթադրենք Թագլն ընտրվել է Հռոմի Պապ և այցելում է Ֆիլիպիններ: Նա արդեն շատ հանրաճանաչ է և ֆիլիպինների համար Թագլը կդառնա ազգային հպարտություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment