Ռուսաստանի հակաամերիկյան տենդը դուրս է եկել Խորհրդային շրջանի սահմաններից

Ռուսաստանի հակաամերիկյան տենդը դուրս է եկել Խորհրդային շրջանի սահմաններից

Հոդվածի առանցքում

  • Կարծում էիք Խորհրդային Միությու՞նն էր հակաամերիկյան: Նայեք այսօրվա Ռուսաստանին: Մեկ տարվա ընթացքում կատաղի հռետորաբանությունը տարածվել է ամբողջ ռուսական եթերում, զայրույթը Միացյալ Նահանգների հանդեպ հասել է իր վատագույն աստիճանին:
  • Սկսվեց արևմտյան ֆիրմային հագուստը Ռուսաստանի կարմիր, կապույտ և սպիտակով փոխարինելու շարժումը: Ջանքեր թափվեցին նաև կոլան ռուսական ոչ ոգելից խմիչքներով փոխարինելու համար: Կատաղությունը մեծացավ ամերիկյան պատժամիջոցների պատճառով, դավադրություն, որը Վաշինգտոնն, իբր օգտագործում է Ուկրաինայում և Ռուսաստանում անկարգություններ հրահրելու համար:
  • Հակաարևմտյան զայրույթը դեռ կմեծանա, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշի մահացու զենք ուղարկել ուկրաինացի զինծառայողներին: Դրա նպատակն է ավելի մահացու դարձնել Ուկրաինայի արձագանքը ռուսական ցանկացած միջամտությանը:

Ուշադրությանն արժանի

ՄՈՍԿՎԱ – Կարծում էիք  Խորհրդային Միությու՞նն էր հակաամերիկյան: Նայեք այսօրվա Ռուսաստանին:

Մեկ տարվա ընթացքում կատաղի հռետորաբանությունը տարածվել է ամբողջ ռուսական եթերում, զայրույթը  Միացյալ Նահանգների հանդեպ հասել է իր վատագույն աստիճանին: Սովորական փողոցային վաճառողներից մինչև Կրեմլ  հակաամերիկյան մաղձը ծածկել է երկիրը, գերազանցելով Ստալինի ժամանակներից  հետո  ցանկացած ժամանակաշրջանի, ասում են դիտորդները:

Զայրույթն իր գագաթնակետին հասավ Կրեմլի քննադատ Բորիս Նեմցովի սպանությունից հետո: Դավադրության տեսությունը սկսեց շրջանառվել նրա մահից մի քանի ժամ անց , ներկայացվեց, որը այն ԿՎՀ-ի ձեռքի գործն է, որի նպատակն է  վարկաբեկել Ռուսաստանը: (Կիրակի Ռուսաստանը Նեմցովը սպանության հարցում մեղադրեց Չեչնիայից երկու տղամարդու  և ձերբակալեց ևս երեքին):

Սկսվեց արևմտյան ֆիրմային հագուստը Ռուսաստանի կարմիր, կապույտ և սպիտակով փոխարինելու շարժումը: Ջանքեր թափվեցին նաև կոլան  ռուսական ոչ ոգելից խմիչքներով փոխարինելու համար: Կատաղությունը մեծացավ ամերիկյան պատժամիջոցների պատճառով, դավադրություն, որը Վաշինգտոնն, իբր օգտագործում է Ուկրաինայում և Ռուսաստանում անկարգություններ հրահրելու համար:

Զայրույթը մարտահրավեր է ամերիկյան քաղաքական գործիչներին, այն հանգեցրել է Ռուսաստանում բարեկամական դեմքերի նվազմանը:

Մեկ տարվա պատժամիջոցների արդյունքը ցույց  տվեց նաև, թե որքան սահմանափակ է նրանց ազդեցությունը  ռուսական որոշումների կայացման հարցում: Համաձայն անկախ Levada Center-ի հարցումների, ռուսաստանցիների ավելի քան 80% – ը այժմ բացասական է վերաբերվում Միացյալ Նահանգներին: Այն կրկնապատկվել է անցյալ տարվա համեմատ և ամենաբացասականն է  1988-ից հետո:

Նեմցովի սպանությունը, որը Պուտինի 15 տարվա իշխանության ժամանակ սպանված քաղաքական ամենաերևելի դեմքերից էր, ևս մեկ ուժեղ հարված էր Ռուսաստանի արևմտամետ ուժերին : Նեմցովը վաղուց իրեն ձևավորել էր որպես արևմտամետ քաղաքական գործիչ և հավաքել էր թշնամիների մի երկար ցուցակ:

Հակաարևմտյան զայրույթը դեռ կմեծանա, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշի մահացու զենք ուղարկել ուկրաինացի զինծառայողներին: Դրա նպատակն է ավելի մահացու դարձնել Ուկրաինայի արձագանքը ռուսական ցանկացած միջամտությանը: Սակայն Պուտինի մի քանի նույնիսկ խիստ քննադատներ ասում են, որ չեն աջակցի այդ առաջարկին, քանի որ այն կվտանգի  իրենց երկրի զինվորների կյանքը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment