Թուրքիայում չեն ցանկանում հանդուրժել սիրիացի փախստականներին

Թուրքիայում չեն ցանկանում հանդուրժել սիրիացի փախստականներին

Հոդվածի առանցքում

  • Սիրիայում 2011-ի քաղաքացիական պատերազմից հետո, Թուրքիա բազմաթիվ փախստականներ եկան։ Շատերի համար Թուրքիան դարձավ նոր տուն, սիրիացիներն այստեղ տներ գնեցին, բիզնեսներ հիմնեցին և իրենց երեխաներին ուղարկեցին թուրքական դպրոցներ։ Սակայն 2016–ին Թուրքիան փակեց սահմանը՝ վերջ դնելով նոր փախստականների մուտքին։ 

Ուշադրությանն արժանի

Երբ Ամջադ Թաբլիեհը գնաց երեկոյան գնումներ կատարելու, կարծում էր, որ արագ տուն կվերադառնա: Սակայն ոստիկանությունը նրան կանգնեցրեց և պահանջեց անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել: Ամջադի գրպանում եղած միակ բանը՝ 5 դոլարանոցն էր:

Դամասկոսից 18-ամյա ուսանողը մեկն է կես միլիոն սիրիացիներից, որոնք հաստատվել են Ստամբուլում: Նրանք նկատում են, որ այստեղ իրենց այնքան էլ դրական չեն ընդունում և թուրքերն ուզում են, որ նրանք վերադառնան իրենց հայրենիք և լքեն Թուրքիան:

«Ոստիկանությանն ասացի, որ անձնագիրս տանն է: Տունս հեռու չէ, 15 րոպեի ճանապարհ է, կարող եմ գնալ բերել, բայց իրենք չլսեցին ինձ»,-պատմում է Թաբլիեհը: Երբ իրեն նստեցրին մոտակայքում կանգնած ավտոբուսի մեջ, նա տեսավ, որ այն լիքն է բազմաթիվ ներգաղթյալներով: Նրանց տանում էին քաղաքից դուրս գտնվող ոստիկանական բաժանմունքներ ու ստիպում փաստաթղթեր ստորագրել առանց դրանք կարդալու. չենթարկվելու դեպքում նաև ծեծում էին:

Մեքենան նրանց տանում էր Սիրիայի սահման, որը գրեթե 1 օր էր տևում: Թաբլիեհը տեսավ, որ մեքենան հասել է Սիրիայի Իդլիբ շրջան. «Մեզ չէին ասում, թե ուր են տանում: Ես անգամ Իդլիբից չեմ, Դամասկոսից եմ: Չգիտեմ ինչպես էի ապրելու այստեղ»:

Նույն կերպ 600-ից 1500 սիրիացիներ վերադարձվել են Սիրիա: Թուրքիայում հարցման արդյունքում պարզ է դարձել, որ թուրքերի համար տնտեսությունից հետո երկրորդ ամենակարևոր խնդիրը սիրիացիների հարցն է: Հարցման մասնակիցների 80%-ն ասել է, որ սիրիացիներին հյուրընկալելը ամենևին էլ պետության խնդիրը չէր և բոլոր սիրացիները պետք է վերադառնան իրենց երկիր:

Սիրիայում 2011-ի քաղաքացիական պատերազմից հետո, Թուրքիա բազմաթիվ փախստականներ եկան։ Շատերի համար Թուրքիան դարձավ նոր տուն, սիրիացիներն այստեղ տներ գնեցին, բիզնեսներ հիմնեցին և իրենց երեխաներին ուղարկեցին թուրքական դպրոցներ։ Սակայն 2016–ին Թուրքիան փակեց սահմանը՝ վերջ դնելով նոր փախստականների մուտքին։

Թուրքիայի իշխանությունները երկուշաբթի հայտարարեցին, որ սիրիացիները պետք է վերադառնան այն քաղաքները, որտեղ գրանցված են և լքեն Ստամբուլը, հակառակ դեպքում դա կարվի ուժով, իսկ չգրանցվածները կաքսորվեն Սիրիա։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment