Հույներն ու հայերը բողոքում են Սիդնեյում Քեմալ Աթաթուրքի հուշարձանի տեղադրման դեմ

Հույներն ու հայերը բողոքում են Սիդնեյում Քեմալ Աթաթուրքի հուշարձանի տեղադրման դեմ

Հոդվածի առանցքում

  • Հույներն ու հայերն Ավստրալիայում արձագանքում են Սիդնեյի Hyde Park-ում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի տեղադրմանը: Հունական սփյուռքը, պոնտոսի և հայկական կազմակերպությունները Սիդնեյի պաշտոնյաներին ու լրատվական գործակալություններին ուղղված գրավոր հայտարարությունում իրենց անհամաձայնությունն են հայտնել հուշարձանի տեղադրմանը:
  • Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը և նրա կողմնակիցները, որոնք հայտնի են որպես «քեմալականներ», իրականացրել են բարբարոսական բռնություններ Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների նկատմամբ», - գրել է Ավստրալիայի Հայ երիտասարդական ֆեդերացիան:
  • Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը գրել է. «2015-ը նշանավորում է ոչ միայն Anzac-ի, այլև Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը: Շատ կարևոր է, որ ժամանակակից պատմության նման որոշիչ ժամանակահատվածում փաստերը ճիշտ հաղորդվեն»:

Ուշադրությանն արժանի

Հույներն ու հայերն Ավստրալիայում արձագանքում են Սիդնեյի Hyde Park-ում  Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի տեղադրմանը: Հունական սփյուռքը, պոնտոսի և հայկական կազմակերպությունները Սիդնեյի պաշտոնյաներին ու լրատվական գործակալություններին ուղղված գրավոր հայտարարությունում իրենց անհամաձայնությունն են հայտնել հուշարձանի տեղադրմանը:

«Քեմալ Աթաթուրքը պատասխանատու է զանգվածային սպանության և մահվան երթերի համար, որոնք ներգրավել են  Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնություններին, ինչպես նաև այն թուրք քաղաքացիներին, որոնք դեմ են եղել նրա բռնապետությանը 20 -րդ դարի սկզբին:

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը և նրա կողմնակիցները, որոնք հայտնի են որպես «քեմալականներ», իրականացրել են բարբարոսական բռնություններ Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների նկատմամբ», – գրել է Ավստրալիայի Հայ երիտասարդական ֆեդերացիան Նոր Հարավային Ուելսի պետական ​​կառավարման պատգամավոր Վիկտոր Դոմինելլոյին հասցեագրված բողոք-նամակում:

Ֆեդերացիան իրենց գործի կողմնակիցներին հրավիրել է նաև ստորագրել հուշարձանի հեռացման մասին միջնորդությունը, որի բացումը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, Գալիպոլիի հարյուրամյակի շրջանակում:

Բողոքի նամակը միաժամանակ շրջանառվում է սոցիալական ցանցերում և հունական սփյուռքի կազմակերպություններում, որոնք իրենց համախոհներին խնդրել են այն ուղարկել տարբեր էլեկտրոնային հասցեներով, որպեսզի արտահայտեն իրենց անհամաձայնությունը Քեմալ Աթաթուրքի հուշարձանի տեղադրմանը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը գրել է. «2015-ը նշանավորում է ոչ միայն Anzac-ի, այլև Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը: Շատ կարևոր է, որ ժամանակակից պատմության նման որոշիչ ժամանակահատվածում փաստերը ճիշտ հաղորդվեն»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment