Ռուս նախկին գործակալ Աննա Չապմանի խոսքն ու իմաստությունը

Ռուս նախկին գործակալ Աննա Չապմանի խոսքն ու իմաստությունը

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի լրտես Աննա Չապմանը հրաժարվում է մարել անհայտության մեջ:
  • Նա կանոնավոր ուղարկում է թվիթերներ իր շուրջ 17 000 հետևորդերին:
  • Չապմանը Թուրքիայի Անտալիա հանգստավայրում բացել է «սովորական հագուստի» նորաձևության տուն:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի լրտես Աննա Չապմանը, ով մեղավոր է ճանաչել լրտեսության մեջ ու արտաքսվել Ռուսաստան փոխանակման միջոցով, հրաժարվում է մարել անհայտության մեջ:

Նա կանոնավոր ուղարկում է թվիթերներ իր շուրջ 17 000 հետևորդերին՝ մեջբերումներ տեղադրելով սկսած ամերիկացի հեղինակ Մաքս Լուկադոյի «Փոխիր կյանքդ փոխելով հոգիդ» գրքից, մինչև հույն փիլիսոփա Արիստոտելի «Կրթությունը դաժան է, սակայն պտուղները քաղցր» աշխատությունից:

31 տարեկան Չապմանը, ով, ըստ չհաստատված տեղեկության, ԿԳԲ-ի սպայի դուստրն է, ձերբակալվել է Նյու Յորքի ոստիկանության կողմից և մեղադրվել գործակալների ցանցում ընդգրկված լինելու մեջ: Նա արտաքսվել է լրտեսների փոխանակման շրջանակում 9-ը այլ անձանց հետ, և ջերմ ընդունելության արժանացել Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի կողմից:

Վերջին տարիներին նա շատ ակտիվ է եղել Թվիթերում՝ տեղադրելով հայտնի անձանց ոգևշնչող աֆորիզմներ՝ սկսած Սոկրատեսից մինչև Բրյուս Լի և Նապոլեոն Բոնապարտ:

Այս թվիթը լավ խորհուրդ է, թերևս, լրտեսին՝ «Ապրել պատվով»: Այս մեկը, ոչ այնքան՝ «Եղիր այնպիսին ինչպիսին կաս, արտահայտիր մտքերդ, հավատա ինքդ քեզ, մի փնտրիր հաջողակին, որ ընդօրինակես իրեն »,- Բրույս Լի:

Ավելի վաղ այս տարի, Չապմանը սկսեց իր սեփական «սովորական հագուստի» նորաձևության բրենդը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում՝ աշխատանքի վերցնելով երիտասարդ ռուս դիզայներներին նորաձևության քոլեջներից: Մասնակցելով 2014 թ. Դոսա Դոսսի նորաձևության շոուին, Չապմանը ասել է, որ ցանկանում է արտադրել հագուստ, որը «կարող են կրել ամենուր՝ մի մեծ քաղաքից մինչև հետամնաց գյուղ»:

Նորաձևության այս ոճը ներառում է կանանց պայուսակներ, որոնք նման են 19-րդ դարի արմատական ռուս գրողների գրքերի, այդ թվում Ալեքսանդր Հերզենի և Նիկոլայ Նեկրասովի:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment