Ռուսաստանի հետ Անկարայի փոխըմբռնումների համար Թուրքիան ավելի թանկ կվճարի, քան կարծում է

Ռուսաստանի հետ Անկարայի փոխըմբռնումների համար Թուրքիան ավելի թանկ կվճարի, քան կարծում է

Հոդվածի առանցքում

  • Երկու տարի շարունակ Վաշինգտոնն ամեն ինչ անում է համոզելու Էրդողանին, որ S-400 գործարքը չեղյալ հայտարարի: S-400- ը ոչ միայն անհամատեղելի է Թուրքիայում ՆԱՏՕ-ի պաշտպանական ենթակառուցվածքի հետ, այդ գործարքը կարող է նաև հանգեցնել ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների։ Սակայն ոչինչ չստիպեց Էրդողանին փոխել կուրսը: Թուրքիայի ղեկավարը դեռևս հավատում է, որ կարող է պահպանել S-400-ը և խուսափել ԱՄՆ պատժամիջոցներից:

Ուշադրությանն արժանի

 

Արագ մոտենում է Վաշինգտոնի վերջնաժամկետը, ըստ որի Թուրքիան պետք է հրաժարվի Ռուսաստանից S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգ գնելու ծրագրից,  սակայն առաջընթացը քիչ է: Կատաղի պաշտպանելով իր ձեռքբերումը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արագացնում է ՆԱՏՕ-ից Թուրքիայի ռազմավարական նահանջը: Այս տեղաշարժի ծախսերը շատ ավելի մեծ են, քան Թուրքիայի ղեկավարները պատրաստ են դա ընդունել, իհարկե ոչ միայն երկրի պաշտպանական, այլև էներգետիկայի ոլորտում:

Երկու տարի շարունակ Վաշինգտոնն ամեն ինչ անում է համոզելու Էրդողանին, որ S-400 գործարքը չեղյալ հայտարարի: S-400- ը ոչ միայն անհամատեղելի է Թուրքիայում ՆԱՏՕ-ի պաշտպանական ենթակառուցվածքի հետ, այդ գործարքը կարող է նաև հանգեցնել ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների։ Սակայն ոչինչ չստիպեց Էրդողանին փոխել կուրսը: Թուրքիայի ղեկավարը դեռևս հավատում է, որ կարող է պահպանել S-400-ը և խուսափել ԱՄՆ պատժամիջոցներից:

S-400- ը Թուրքիայում կհայտնվի հուլիսին, իսկ պաշտպանության ոլորտի վրա երկրի ծախսերն ավելանում են: CAATSA- ն կարող է Թուրքիային արժենալ մինչև 10 մլրդ դոլար: ԱՄՆ-ը կարող է նաև արգելափակել F-35 ժամանակակից կործանիչների մատակարարումը, որոնց համար Թուրքիան արդեն վճարել է և այդ երկրին հեռացնել F-35 ծրագրից, որտեղ Անկարան ներդրել է ավելի քան 1,25 միլիարդ դոլար:

Բայց կան նաև անուղղակի ծախսեր, որոնք Թուրքիան ստիպված կլինի կրել: ՆԱՏՕ-ի հաշվին ՌԴ-ի հետ համագործակցելու Էրդողանի համառությունը խորապես հակադրվում է ԱՄՆ քաղաքական գործիչներին, ստիպելով նրանց նոր դաշինքներ ձևավորել, բացառելով Թուրքիային: Այսօր կարևորվել է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի էներգետիկ քաղաքականությունը:

Էներգիան Թուրքիայի ամենախոցելի կողմերից մեկն է: Այդ հարցում Թուրքիան, ինչպես և Եվրոպան, մեծապես կախված են Մոսկվայից: Թուրքիան բնական գազ է օգտագործում իր էլեկտրաէներգիայի կարիքների կեսն արտադրելու համար, իսկ ներմուծվող բնական գազի 60 տոկոսը ստացվում է Ռուսաստանից: Չնայած Trans-Anadolu գազատարով (TANAP) Ադրբեջանից գազ ներկրելով Թուրքիան որոշակի առաջընթաց է արձանագրել մատակարարումների դիվերսիֆիկացման գործում,  այնուամենայնիվ, դա բավարար չէ Մոսկվայից Թուրքիայի կախվածությունը նվազեցնելու համար:

Որպեսզի Թուրքիան կարողանա դիվերսիֆիկացնել իր մատակարարումները և ստանձնել երկար սպասված դերը՝ դառնալ Եվրոպայի կենտրոնական էներգետիկ հանգույցը, պետք է  մասնակցի բնական գազի մրցավազքին, որն այժմ տեղի է ունենում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում: Անցյալ տարի իտալական «Էնի» էներգետիկ ընկերությունը և ֆրանսիական Total Էներգետիկ հսկան  Կիպրոսի ափերի մոտ հայտնաբերեցին «Կալիպսո» բնական գազի պաշարները, որոնք գնահատվել են 6-8 տրիլիոն խորանարդ ֆուտ (tcf): Թեև այս քանակը մեծ չէ, օրինակ, Իսրայելի Leviathan դաշտի պաշարներից, որոնք գնահատվում են 22 tcf կամ Եգիպտոսի Zohr դաշտի պահուստներից՝ 30 tcf , Կալիպսոն դարձյալ համարվում է աշխարհում բնական գազի խոշորագույն հանքավայրերից մեկը:

Իսրայելում և Եգիպտոսում հայտնաբերված բնական գազի հանքավայրերի պաշարներից կարող է օգտվել նաև Թուրքիան և բնական գազը ներմուծել ոչ միայն ներքին սպառման համար, այլև արտահանել Եվրոպա:

Մատակարարման լրացուցիչ տարբերակների մշակմանը համատեղ մոտեցում ցուցաբերելու փոխարեն, Թուրքիան Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ակտիվորեն զբաղվում է հետազոտական ​​և ռազմական գործողություններով:

Թուրքիան չի ճանաչում Կիպրոսի պահանջները իր օֆշորային բացառիկ տնտեսական գոտու հարցում, պնդելով, թե դրա որոշ մասեր գտնվում են Թուրքիայի կամ թուրք կիպրոսցիների իրավասության ներքո: Թուրքական նավատորմը հետապնդում է Կիպրոսի ափերի մոտ իտալական հորատող նավերին և սկսել է իր սեփական հորատումը Կիպրոսի տարածքային ջրերում բնական գազի ուսումնասիրության պատճառաբանությամբ:

Էներգակիր ռեսուրսներով հարուստ Արևելյան Միջերկրածովյան նոր երկրները `Իսրայելը, Կիպրոսն ու Եգիպտոսն այժմ շարժվում են առանց Թուրքիայի: Հունվարի կեսերին Եգիպտոսը, Իսրայելը, Հունաստանը, Կիպրոսը, Հորդանանը, Իտալիան և Պաղեստինի ինքնավարությունը կազմակերպել էին Արևելյան Միջերկրածովյան գազի համաժողով` տարածաշրջանի բնական ռեսուրսների զարգացման քաղաքականություն մշակելու նպատակով: Հյուրերի ցանկում Թուրքիան նկատելիորեն բացակայում էր:

Ամերիկան մեծ լծակներ ունի այս դինամիկան Թուրքիայի օգտին վերանայելու համար: Դա, օրինակ, կարող է նպաստել տարածաշրջանում էներգետիկ համագործակցության ակտիվացմանը, Թուրքիայի համար Իսրայելից և Կիպրոսից լրացուցիչ խողովակաշարի հնարավորություններ փնտրել, երբ նոր հանքերը կսկսեն գործել: Արևելյան Միջերկրածովյան գազային վեճերի կարգավորումը կարող է նպաստել նաև Կիպրոսի և Թուրքիայի միջև քաղաքական կարգավորմանը:

Սակայն S-400-ի հարցը շարունակում է թունավորել ջրերը, Վաշինգտոնը կորցնում է իր հետաքրքրությունը Անկարային ցանկացած ծառայություն մատուցելու հարցում: Այս ամիս սենատորներ Բոբ Մենենդեսն ու Մարկո Ռուբյոն ներկայացրեցին Արևելյան Միջերկրածովյան անվտանգության և գործընկերության մասին ակտը, որը կփորձի վերացնել Կիպրոս զենքի մատակարարման ամերիկյան էմբարգոն: Օրինագիծը ցուցադրում է հետագայում Թուրքիային ռազմական ու տնտեսապես մեկուսացման ենթարկելու Վաշինգտոնի պատրաստակամությունը, եթե Անկարան կնքի S-400 գործարքը:

S-400- ի գործարքով Անկարան ավելի շատ է մեկուսացվում հարևաններից և վնասում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները: Սպասվում է Ռուսաստանից Թուրքիայի կախվածություն և Կիպրոսի նկատմամբ ագրեսիա:

Այս փուլում ԱՄՆ-ը պետք է հասկացնի թե ինչ ծախսեր են սպասվում Թուրքիային դեպի Ռուսաստան իր ռազմավարական տեղաշարժի դեպքում: Եթե Անկարան որոշի փոխել ընթացքը, կարող է մուտք գործել էներգակիրների բազմազան փաթեթներ, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների հետ ունենալով համատեղ պաշտպանական հարաբերություններ:

Իսկ եթե Թուրքիան շարունակի ներկա ճանապարհը, չափազանց կախված կլինի Ռուսաստանից էներգետիկ և պաշտպանական ոլորտներում, վերածվելով Մոսկվայի հաճախորդ պետության:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment