Վրաստանում նոր կուսակցություն է բացվել զայրացած քաղաքացիների համար

Վրաստանում նոր կուսակցություն է բացվել զայրացած քաղաքացիների համար

Հոդվածի առանցքում

  • Վրաստանի նախկին պաշտպանության նախարարը նոր կուսակցություն է բացել և նպատակ ունի բոլոր զայրացած վրացիներին հավաքել մեկ կուսակցությունում: Այն կոչվում է «Հաղթանակած Վրաստան»: «Մենք ուզում ենք բոլոր զայրացած քաղաքացիներին մեկ տեղում հավաքել»,-ասել է նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին,-«Մենք բարկացած ենք երկրում տիրող ամենաթողության վրա»:

Ուշադրությանն արժանի

 

Վրաստանի նախկին պաշտպանության նախարարը նոր կուսակցություն է բացել և նպատակ ունի բոլոր զայրացած վրացիներին հավաքել մեկ կուսակցությունում: Այն կոչվում է «Հաղթանակած Վրաստան»:

«Մենք ուզում ենք բոլոր զայրացած քաղաքացիներին մեկ տեղում հավաքել»,-ասել է նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին,-«Մենք բարկացած ենք երկրում տիրող ամենաթողության վրա»:

«Հաղթանակած Վրաստան» նոր կուսակցությանը միացել են մի շարք քաղաքական գործիչներ, որոնք ցանկանում են հաջորդ ընտրություններում պարտության մատնել «Վրացական երազանք» կուսակցությանը:

«Մենք այցելելու ենք բոլոր գյուղեր, գնալու ենք փողոցից փողոց, տնից տուն և ոգեշնչելու ենք մարդկանց, որ միանան մեզ»,-ասել է Օկրուաշվիլին:

Ամերիկյան վերլուծական և խորհրդատվական Գելափ ընկերության հրապարակած վերջին հետազոտության տվյալներով վրացիների 27%-ը զայրացած է: Սա նորաստեղծ կուսակցության համար մտածելու առիթ է: Սակայն վրացիների մի մասը բարկացած է հենց Օկրուաշվիլիի վրա, որովհետև վերջինս նախկին կառավարության ժամանակ նախարար էր:

«Ես նրանց թույլ չեմ տա իշխանության գալ, նրանք չեն դառնալու ոչ ընդդիմություն և ոչ էլ կառավարություն»,- ասել է Սոսո Ռոբակիձեն, որի որդին սպանվել է 2004-ին, երբ Օկրուաշվիլին Արտաքին գործերի նախարար էր:

Ռոբակիձեի ընտանիքը մեղադրում է Սաակաշվիլիին և Օկրուաշվիլիին իրենց որդու սպանությունը կոծկելու համար:

Օկրուաշվիլին Սաակաշվիլիի կառավարությունից հետո տարիներ անց որոշեց նորից վերադառնալ: Հիմա նա խոստումներ է տալիս, որ հաղթելու է Իրանիշվիլիին և նրա աջակիցներին հրավիրել է միանալու իր նոր կուսակցությանը:  Վրաստանում ամեն օր նոր կուսակցություններ են բացվում: Հիմա երկրում 450 կուսակցություն կա, որը մինչև հաջորդ ընտրություններ կհասնի 500-ի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment