Անջելինա Ջոլին զգուշացնում է աշխարհին Սիրիայի հանցագործություններն անտեսելու վտանգի մասին

Անջելինա Ջոլին զգուշացնում է աշխարհին Սիրիայի հանցագործություններն անտեսելու վտանգի մասին

Հոդվածի առանցքում

  • Անջելինա Ջոլին Իրաքում փախստականների ճամբարներ կատարած շրջայցից հետո, որտեղ միլիոնավոր մարդիկ օգնության կարիք ունեն, սրտառուչ խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը՝ ամեն ինչ անել Սիրիայի հակամարտությանը վերջ տալու համար:
  • Դերասանուհին, որը ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի հատուկ ներկայացուցիչն է, ասել է, որ 2007-ից այցելում է Իրաք, բայց երբեք նման տառապանք չի տեսել: Գրելով The New York Times-ին՝ նա նկարագրում է, թե ինչպես է կորցրել խոսելու ունակությունը:
  • Ավելի քան 3.8 միլիոն սիրիացիներ են փախել հարևան պետություններ՝ Թուրքիա, Լիբանան, Հորդանան, Իրաք և Եգիպտոս: Եվս 7.6 միլիոն սիրիացիներ տեղահանվել են երկրի ներսում:

Ուշադրությանն արժանի

Դերասանուհին և ակտիվիստը այցելում է Իրաքի փախստականների ճամբարներն ու ասում է, որ հումանիտար ճգնաժամը մարդու իրավունքներին Արևմուտքի նվիրվածության փորձություն է:

Անջելինա Ջոլին Իրաքում փախստականների ճամբարներ կատարած շրջայցից հետո, որտեղ  միլիոնավոր մարդիկ օգնության կարիք ունեն, սրտառուչ խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը՝ ամեն ինչ անել Սիրիայի հակամարտությանը վերջ տալու համար:

Դերասանուհին, որը ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի հատուկ ներկայացուցիչն է, ասել է, որ  2007-ից  այցելում է Իրաք, բայց երբեք նման տառապանք չի տեսել: Գրելով The New York Times-ին՝  նա նկարագրում է, թե ինչպես է կորցրել խոսելու ունակությունը, երբ իմացել է Իրաքի և Լևանտի Իսլամական պետության վայրի ջիհադիստների կողմից առևանգված երեխաների թիվը:

«Սարսափի, ռումբերի և կոտորածների մասին պատմությունները դաժանորեն սովորական են դառնում: Կա մի մեծ գայթակղություն՝ ներփակվել, կենտրոնանալ սեփական խնդիրների վրա»,-գրում է նա: «Բայց պարզ փաստն այն է, որ մենք չենք կարող մեկուսանալ այս ճգնաժամից: Ծայրահեղականության տարածում, օտարերկրյա զինյալների աճ, նոր ահաբեկչության սպառնալիք՝ միայն Սիրիայի  պատերազմին վերջ տալով կարող ենք լուծել այդ խնդիրները: Առանց դրա մենք պարզապես ծայրերն ենք կպցնում:

«Վտանգված է ոչ միայն միլիոնավոր մարդկանց կյանքն ու Մերձավոր Արևելքի ապագան, այլև միջազգային համակարգի հանդեպ վստահությունը: Ինչ կարելի է ասել մարդու իրավունքներին մեր նվիրվածության ու պատասխանատվության մասին, եթե մենք հանդուրժում ենք Սիրիայում և Իրաքում մարդկության դեմ ամեն օր կատարվող հանցագործությունները»:

Ջոլին, որը երկօրյա ուղևորություն էր կատարել Իրաք, ավելացնում է, որ ՄԱԿ-ը կոչ է անում օգնել միլիոնավոր կարիքավորին, որոնք  ֆինանսական խնդիրներ ունեն, իսկ Սիրիայի հարևանները փորձում են այն հաղթահարել:

«Տարածաշրջանից դուրս գտնվող երկրները պետք է վերաբնակեցման համար ապաստան տրամադրեն առավել խոցելի փախստականներին, օրինակ, նրանց, ովքեր ենթարկվել են բռնաբարության կամ խոշտանգումների», – ավելացնում է նա:

Օգնության գործակալություններն անցյալ տարի մեղադրեցին Մեծ Բրիտանիային, որը  չմասնակցեց սիրիացի փախստականների վերաբնակեցմանը: Ավելի քան 3.8 միլիոն սիրիացիներ են փախել հարևան պետություններ՝ Թուրքիա, Լիբանան, Հորդանան, Իրաք և Եգիպտոս: Եվս 7.6 միլիոն սիրիացիներ տեղահանվել են երկրի ներսում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment