Անգելա Մերկելը կմնա՞. ՔԴՄ-ի երիտասարդները կողմ են, որ սա լինի նրա կառավարման վերջին ժամկետը

Անգելա Մերկելը կմնա՞. ՔԴՄ-ի երիտասարդները կողմ են, որ սա լինի նրա կառավարման վերջին ժամկետը

Հոդվածի առանցքում

  • Անգելա Մերկելի կուսակցության երիտասարդական թևը քվեարկել է կանցլերի կառավարման ժամկետը սահմանափակման օգտին:

Ուշադրությանն արժանի

Անգելա Մերկելի՝ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության երիտասարդ անդամներն ու քրիստոնեասոցիալական միության՝ Մերկելի՝ ամենամեծ իշխող կոալիցիոն գործընկերը, այս ուիքենդին քվեարկել են կանցլերի մանդատը մինչև կառավարման 3 ժամկետ սահմանափակելու օգտին: Մերկեն իշխանության է եկել 2005-ին, սա նրա կառավարման արդեն 4-րդ ժամկետն է:

Մյունխենի պատվիրակ Մաթիաս Բյութգերը կուսակցության կազմակերպած մի միջոցառման ժամանակ Մերկելին ասել է, որ վստահ է՝ կառավարությունը կարող է առաջ շարժվել նաև առանց նրա:

Ավելի ուշ Բյութգերը գերմանական Deutsche Welle –ի հետ զրույցում ասել է, – «Կարծում եմ՝ այս ղեկավարությունն իրեն սպառել է: Խոսքը Մերկելի քաղաքականության և նրա քաղաքական ոճի մասին է: Այս իշխանությունը երբեք չի կարողացել ուժ ցուցադրել»:

Նրա խոսքով՝ այդ միջոցառման ժամանակ Մերկելի խոսքում ոչ երկրի բարգավաճման տեսլական էր շոշափվում, ոչ էլ ապագայի հեռանկար:

Պաշտոնավարման ժամկետը սահմանափակելու գաղափարը Մերկելը քննադատեց՝ ասելով, որ այն սահմանափակում է գերմանական խորհրդարանի՝ Բունդեսթագի անդամների ազատությունը՝ նրանց թույլ չտալով ընտրել ում ցանկանում են: Բացի այդ, Մերկելը պնդում է, որ իրավաբանորեն բարդ կլինի նման փոփոխություն իրականացնել:

Կոալիցիայի երիտասարդական շարժումը շարունակում է սպառնալ Մերկելի կառավարմանը:  Գործարար Անդրեաս Ռիցենհոֆը վերջերս հայտարարել է, որ առաջադրվելու է Մերկելի կուսակցության ղեկավարի պաշտոնի համար, հարցումները ցույց են տալիս, որ իշխող կոալիցիան գերմանացիների վստահությունը կորցնում է:

Այդուհանդերձ, Մերկելը խստանում է կառավարման ղեկին մնալ մինչև մանդատի ավարտը 2021թ.-ը, միաժամանակ մնալով կուսակցության ղեկավարի պաշտոնում: Սակայն նախորդ ամիս Մերկելի դիրքերը, կարծես, թուլացան: Վաղեմի ու վստահելի դաշնակից ֆոլկեր Քաուդերը դուրս մղվեց խմբակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարից: Նրան փոխարինելու է եկել Ռալֆ Բրինքհաուզը: Այս քայլը փորձագետները մեկնաբանում են որպես Մերկելի կառավարման ոճի թերացում:

Սակայն կարծիք կա, որ Բրինքհաուզի ընտրությունը, վերջապես, կկայունացնի Մերկելի կառավարությունը: Ֆինանսների նախկին նախարար, խորհրդարանի խոսնակ Վոլֆգանգ Շոյբլեի խոսքով՝ վերջին շրջանում կառավարությունում անորոշ տրամադրությունը գերիշխում էր: Շոյբլեն ասում է, որ խորհրդարանական իշխող խմբակցության ղեկավարի փոփոխությունը նոր հնարավորություններ կստեղծի:

Բաց դռների քաղաքականությունը, որի հետևանքով 2015թ.-ից Գերմանիան ավելի քան մեկ միլիոն փախստական ընդունեց, սոցիալական ու քաղաքական  քննադատության առիթ դարձավ:

Հուլիսին, կոալիցիոն կառավարության ներսում կոշտ արձագանքից հետո,  Մերկելը ստիպված ընդունեց միգրացիոն մեկ այլ գործարքի պայմանները: Հորստ Զեեհոֆերը պնդում էր, որ անհրաժեշտ է ավելի խիստ սահմանափակումներ մտցնել Ավստրիայի հետ սահմանին, հատկապես այն ներգաղթյալների հանդեպ, որոնք նախկինում գրանցված են եղել եվրոպական այլ երկրներում:

Զիջումները Մերկելի դիրքերը չամրապնդեցին, նրա ղեկավարած կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում աջակցություն գրեթե չստացավ:

Այս ամսվա կանխատեսումները նույնպես լավատեսական չեն, ամսվա վերջին Բավարիայում կայանալիք ընտրություններում կուսակցությունն ամենայն հավանականությամբ կկորցնի խորհրդարանական մեծամասնությունը: Երկու շաբաթ անց Հեսս նահանգում Քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամների թիվը կկրճատվի 29 տոկոսով:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment