Անգելա Մերկելը զգուշացնում է Եվրոպայում գլուխ բարձրացնող մութ ուժերի մասին

Անգելա Մերկելը զգուշացնում է Եվրոպայում գլուխ բարձրացնող մութ ուժերի մասին

Հոդվածի առանցքում

  • Վերջին օրերին գերմանացի հրեաները նախազգուշացվում էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որ չկրեն քիպրաներ հասարակական վայրերում հակասեմական հարձակումների աճի պատճառով: Անտիսեմիտիզմի աճին անդրադառնալով՝ Մերկելը նշել է, որ Գերմանիայում «միշտ ցավոք սրտի եղել են մի շարք հակասեմիտներ»:

Ուշադրությանն արժանի

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայում հայտարարել է, որ «կա աշխատանք, որը պետք է արվի Գերմանիայում» ՝ այդ մութ ուժերին դիմագրավելու համար, որոնք հիմնականում օժանդակություն են գտնում այնտեղ եւ աշխարհի այլ մասերում:

«Գերմանիայում ակնհայտ է, որ նրանք միշտ պետք է դիտվեն որոշակի համատեքստում, մեր անցյալի համատեքստում, ինչը նշանակում է, որ մենք պետք է լինենք ավելի զգոն, քան մյուսները», – ասաց նա:

Անդրադառնալով այս հարցին CNN- ի Քրիստիան Ամանփուրին տված բացառիկ հարցազրույցում եվրոպական ընտրություններից մեկ օր առաջ, որտեղ ազգայնականները չկարողացան ապացուցել, որ իրենց կանխատեսվող աճը շարունակվում է՝ Մերկելը նշել է, որ մենք պետք է առերեսվենք «անցյալի հետ»:

«Մենք պետք է պատմենք մեր երիտասարդներին, թե ինչ պատմություն ենք ունեցել, որը մեզ և մնացածներին բերել է այստեղ»:

Վերջին օրերին գերմանացի հրեաները նախազգուշացվում էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որ չկրեն քիպրաներ հասարակական վայրերում հակասեմական հարձակումների աճի պատճառով: Անտիսեմիտիզմի աճին անդրադառնալով՝ Մերկելը նշել է, որ Գերմանիայում «միշտ ցավոք սրտի եղել են մի շարք հակասեմիտներ»:

Կանցլերը կրկին պաշտպանել է իր որոշումը մոտ մեկ միլիոն փախստական ​​Գերմանիա թույլ տալու մասին՝ ասելով, որ մարդասիրական ճգնաժամի հետեւանքով ներգաղթի կառավարման լավագույն եղանակը, ինչպիսին է Սիրիայում եւ Իրաքում, «ոչ թե փակվել միմյանցից», այլ ավելի «զգոն» լինել՝ համոզվելու համար, որ այդ երկրներից փախստականների կարիքները «բավարար չափով հոգացել են»:

Անցյալ շաբաթ եվրոպական ընտրություններում կանխատեսվող ծայրահեղ աջերի վերելքը տեղի չունեցավ, որը մեծապես պայմանավորված էր Եվրամիությունում «կանաչ» եւ «լիբերալ» կուսակցությունների աջակցությամբ եւ բարձր մասնակցությամբ:

Գերմանիայում կանաչները երկրորդն էին Մերկելի քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունից հետո:

Կանցլերն ասում է, որ «ուրախ է, որ ավելի շատ մարդիկ ընտրությունների են գնացել, քան նախորդ եվրոպական ընտրություններում», սակայն համաձայն է, որ «Կանաչները «պետք է զբաղվեն այն հարցերով, որոնք մարդկանց հետաքրքրում են այս օրերին, օրինակ, կլիմայի փոփոխությամբ , եւ դա իմ կուսակցության համար,  իհարկե, մարտահրավեր է »:

Մերկելը քննադատության է ենթարկվել իր էներգետիկ քաղաքականության ոլորտում ածուխի վրա հենվելու համար եւ շրջակա միջավայրի հաշվին գերմանական արդյունաբերողների ճնշման ներքո արդյունաբերությանը ավելի մեծ տեղ տալու համար: Դա կարող է թվալ տարօրինակ, քանի որ նախկինում Մերկելին կոչում էին «կլիմայի կանցլեր» `իր հասարակական աջակցության համար կանաչ եւ մաքուր էներգետիկ նախաձեռնությունների վերաբերյալ:  Եվ իրոք, նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Փարիզի կլիմայական համաձայնագրից դուրս գալու որոշման ամենաեռանդուն քննադատներից մեկն էր:

Թրափմի հետ կապված իր հարաբերությունների մասին հարցին Մերկելը պատասխանեց, որ ԱՄՆ-ի նախագահի հետ ունեցել են բանավեճեր, սակայն նրանք կարողացել են գտնել «ընդհանուր եզրեր, որոնք անհրաժեշտ են: Նա ասաց, որ բոլոր գերմանացի ղեկավարները ԱՄՆ նախագահի հետ հարաբերություններ հաստատելու «պարտավորություն» ունեն:

Ընդունված է կարծել, որ Մերկելը ավելի լավ հարաբերություններ ուներ Թրամփի նախորդ Բարաք Օբամայի հետ: Սակայն Մերկելը CNN- ին հայտնեց, որ նախկին նախագահի հետ փոխհարաբերությունները «շատ սահուն չեն սկսվել» եւ «դա սկզբից այդքան էլ հեշտ չէր»:

Նա հիշեց ելույթը, որ Օբաման ուզում էր ունենալ Բրանդենբուրգյան դարպասի մոտ՝ ասելով. «Ինձ քննադատեցին, այն ժամանակ, երբ նա ցանկանում էր Բեռլինում խոսել Բանդենբուրգյան դարպասի դիմաց, բայց ես ասացի, որ նա դեռ նախագահ չէ, եւ միայն նախագահները կարող են խոսել այնտեղ: »: Օբաման իր ելույթը ունեցավ Հաղթանակի սյան մոտ:

Խոսելով մեկ այլ նախկին առաջնորդի մասին՝ Մերկելը արձագանքեց նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի Ռուսասատնում 2006 թ. անսպասելի պարանոցի մերսման միջադեպի վերաբերյալ: Կանցլերը շեշտեց, որ դա այն ժամանակվա նախագահի «բարի ժեստ էր, բարեկամության դրսևորում»:

Մերկելը անցել է արդեն իր չորրորդ վարչապետության եւ վերջնական ժամկետի կեսը: Մոտ 15 տարի է, ինչ աշխարհի ամենահզոր ազգերից մեկի առաջնորդն է, ամենահզոր քաղաքական գործիչը Եվրոպայում եւ, ամենայն հավանականությամբ, աշխարհի ամենաազդեցիկ կինը: Նա  խոսեց այն պատասխանատվության մասին, որ զգում է այն կանանց եւ աղջիկների հանդեպ, որոնք նայում են նրան:

Հարցին, թե արդյոք նա իրեն համարում է ֆեմինիստ, կանցլերը ասել է, որ նախկինուիմ ևս այդ հարցը ուղղվել է նրան և հոլանդացի թագուհի Մաքսիման օգնել է նրան գտնել ֆեմինիզմի իր սեփական սահմանումը:

Նա ասաց, որ թագուհին բացատրեց նրան, որ ֆեմինիզմը նշանակում է, «կանայք ամենուրեք ունեն նույն իրավունքները, եւ այդ հավասարությունը պետք է լինի. քաղաքականության մեջ, մամուլում, գործարար աշխարհում, և դա պետք է լինի մեր նպատակը, սակայն մենք դեռ այնտեղ չենք»:

«Շատ աղջիկների համար, ըստ երեւույթին, ես դարձել եմ մոդել իմ կանցլերության ժամանակ», – ավելացրեց նա: «Մեզ ավելի շատ կանայք են անհրաժեշտ այդ պաշտոններում եւ դա նշանակում է, որ տղամարդիկ ստիպված են փոխել իրենց կյանքի ձևը»:

Մերկելը խստորեն մերժում է պոպուլիստական ​​ուժերին որեւէ հիմք տրամադրելը, փոխարենը ասում է, որ անհրաժեշտություն կա ցույց տալ, թե «ինչու մենք ժողովրդավարության կողմն ենք, ինչու ենք մենք փորձում լուծումներ գտնել, ինչու մենք միշտ պետք է մեզ դնենք ուրիշի տեղը, ինչու ենք դեմ անհանդուրժողականությանը, ինչու չենք հանդուրժում մարդու իրավունքների ոտնահարումը»:

Շուտով Մերկելը պատրաստվում է հեռանալ պաշտոնից, սակայն կարող է հայտնաբերել ապագայում, որ նրանք, ովքեր փոխարինում են նրան, վերացնում են իր ժառանգությունը ոչ միայն Գերմանիայում, այլեւ ամբողջ մայրցամաքում, որտեղ նա այդքան երկար գերիշխել է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment