Անգելա Մերկելը Զելենսկուն կոչ է անում պահպանել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ մինչև վերջինս չվերադարձնի Ղրիմը

Անգելա Մերկելը Զելենսկուն կոչ է անում պահպանել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ մինչև վերջինս չվերադարձնի Ղրիմը

Հոդվածի առանցքում

  • «Քանի դեռ այս ճակատում առաջընթաց չկա, պատժամիջոցները չեն կարող վերացվել: Ղրիմի հետ կապված պատժամիջոցները կարող են վերացվել միայն, եթե Ղրիմը վերադարձվի Ուկրաինային», - ասել է Մերկելը:

Ուշադրությանն արժանի

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեքշաբթի հանդիպել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և հայտնել իր աջակցությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում Ուկրաինայի գործերին միջամտելու համար:

Զելենսկին այս շաբաթ հանդիպում է եվրոպական կարևորագույն առաջնորդների հետ՝ փորձելով աջակցություն ստանալ Ուկրայինայի համար ռուսական ագրեսիայի և միջամտության դեմ պայքարում:

Մերկելը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է գրաված պահել Ղրիմի թերակղզին, որը Մոսկվան անօրինական կերպով բռնակցել է Ուկրաինայից 2014 թվականին և աջակցում է ռուսամետ անջատողականներին երկրի արևելյան մասում, որը հայտնի են որպես Դոնբաս:

«Քանի դեռ այս ճակատում առաջընթաց չկա, պատժամիջոցները չեն կարող վերացվել: Ղրիմի հետ կապված պատժամիջոցները կարող են վերացվել միայն, եթե Ղրիմը վերադարձվի Ուկրաինային», – ասել է Մերկելը:

Գերմանիան առանցքային դեր է խաղում Եվրամիության արտաքին քաղաքականության որոշման հարցում, և Մերկելի հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, շատ լուրջ են ընդունվելու:

ԵՄ-ն առաջինը Ռուսաստանի դեմ սահմանեց պատժամիջոցներ 2014 թվականին Ուկրաինայի գործերին միջամտելու համար: Այդ տարվա ընթացքում արևմտամետ շարժումը զրկեց իշխանությունից կոռումպացված նախագահ Վիկտոր Յանուկովիչին, որը հետագայում փախավ Ռուսաստան: Մարտին ԵՄ-ը պատժամիջոց կիրառեց լրացուցիչ ութ անձանց նկատմամբ ի պատասխան Ազովի ծովի հարևանությամբ գտնվող Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից երեք ուկրայինական նավերի գրավման համար:

«Պատժամիջոցների ենթարկված պաշտոնատար անձանց թվում են Ղրիմի և Սևաստոպոլի քաղաքային դաշնային անվտանգության ծառայության սահմանային տնօրինության պետը և տեղակալը, Ռուսաստանի սահմանապահ ծառայության նավերի երեք հրամանատարները և սուզանավային հակաօդային պաշտպանության նավերի ղեկավարները, որոնք ակտիվորեն մասնակցում էին գործողություններին, և խոչընդոտել ուկրաինական նավերին մուտք գործել Ուկրաինայի նավահանգիստներ Ազովի ծովում, ինչպես նաև ռուսական հսկիչ կետերի երկու ղեկավարներ և Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարը, որը պատասխանատու է տարածաշրջանում զինված ուժերի տեղաշարժի համար, ներառյալ անօրինական Ղրիմում և Սևաստոպոլում», – հայտարարել է Եվրամիությունը:

Ուկրաինայի քսանչորս նավաստիներ դեռևս գտնվում են ռուսական կալանքի տակ: Մայիսի վերջին Միջազգյին ծովային իրավունքի տրիբունալը որոշեց, որ Ռուսաստանը պետք է ազատի նավաստիներին, սակայն Մոսկվան դեռևս չի պատասխանում այս որոշմանը: Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի հետ հանդիպման ժամանակ Զելենկին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահից ` նավաստիների ազատ արձակման հարցում ցուցաբերած աջակցման համար:

«Մենք կշարունակենք համագործակցել Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի այլ գործընկերների հետ` Սև ծովում և Ազովի ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաև Կերչի նեղուցների անխափան անցման», – ասել է Զելենսկին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment