Բաց նամակ Լեոյի հայրիկին դաունի սինդրոմով տառապող երեխայի մորից

Բաց նամակ Լեոյի հայրիկին դաունի սինդրոմով տառապող երեխայի մորից

Հոդվածի առանցքում

  • Դեմ չե՞ք, եթե ես Ձեզ դիմեմ Սեմ: Հուսով եմ, որ ոչ: Ես ինձ վրա վերցրեցի այս նախաձեռնությունը, քանի որ մենք այժմ երկուսս էլ անդամներ ենք սերտորեն միավորված մի համայնքի, որը կոչվում է լինել դաունի սինդրոմով տառապող երեխայի ծնող: Մենք միավորված ենք որպես դաունի սինդրոմով տառապող երեխայի ծնողներ:
  • Դուք հայտարարել եք Ձեր GoFundMe էլեկտրոնային կայքի էջում, որ «սա նաև Հայաստանի ժողովրդի համար է»: Ես ուզում եմ հիշեցնել Ձեզ այդ խոսքերը: Ես գիտեմ, թե որքան կարևոր է նույնիսկ այս գումարի մի մասն այն կազմակերպությունների համար, որոնք պայքարում են դաունի սինդրոմ ունեցող անձանց, նույնիսկ հիմնարար իրավունքների և հնարավորությունների ստեղծման համար:
  • Ձեր ստացած 500 հազար ԱՄՆ դոլարից որքա՞նն է, ըստ էության, ուղղվելու հայ հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի բարելավմանը: Ի՞նչ ծրագրերի և կազմակերպությունների եք պատրաստվում նվիրաբերել: Որքա՞ն երկար եք նախատեսում բաց պահել GoFundMe-ում Ձեր հաշիվը: Ե՞րբ եք պատրաստվում ասել, որ դա բավարար է:

Ուշադրությանն արժանի

Հարգելի Սեմ,

Դեմ չե՞ք, եթե ես Ձեզ դիմեմ Սեմ: Հուսով եմ, որ ոչ: Ես ինձ վրա վերցրեցի այս նախաձեռնությունը, քանի որ մենք այժմ երկուսս էլ անդամներ ենք սերտորեն միավորված մի համայնքի, որը կոչվում է լինել դաունի սինդրոմով տառապող երեխայի ծնող:

Մենք միավորված ենք որպես դաունի սինդրոմով տառապող երեխայի ծնողներ: Մենք ձգտում ենք աշխարհը դարձնել շատ ավելի ընդունող և ընդգրկող մեր երեխաների և այն խմբի համար, որին նրանք պատկանում են: Այդ նպատակով մենք կիսում ենք ռեսուրսները, կիսում մեր ցավը, դաստիարակում միմյանց և առաջնորդում:

Երբ դուք Հայաստանից մեկնում էիք Ձեր նորածին որդու Լեոյի հետ դեպի ավելի աջակցող և հաշմանդամության համար ավելի լավ նպաստավոր Ձեր հայրենի Նոր Զելանդիան, Դուք ձգտում էիք հավաքել 60 հազար ԱՄՆ դոլար: Դուք ուզում էիք մասնակիորեն մնալ տանը իր հետ: Ձեր պատմության տարածմամբ, Դուք կարողացել եք հավաքել Ձեր մատնանշած թվից 440 հազար ԱՄՆ դոլար ավել:

Դուք հայտարարել եք Ձեր GoFundMe էլեկտրոնային կայքի էջում, որ «սա նաև Հայաստանի ժողովրդի համար է»: Ես ուզում եմ հիշեցնել Ձեզ  այդ խոսքերը: Ես գիտեմ, թե որքան կարևոր է նույնիսկ այս գումարի մի մասն այն կազմակերպությունների համար, որոնք պայքարում են դաունի սինդրոմ ունեցող անձանց, նույնիսկ հիմնարար իրավունքների և հնարավորությունների ստեղծման համար:

Դուք, ամենայն հավանականությամբ, տեղյակ չեք լինի այն հսկայական աշխատանքի մասին, որը կատարում է Ստեֆանի Մերեդիթը Downside Up-ի հետ, որը փորձում է աշխատանքներ ծավալել Ռուսաստանում: Downside կազմակերպությունը հիանալի տարբերակ է Ձեզ համար իրականացնելու Ձեր մտադրությունը՝ օգնելու մյուս հայ հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Դուք նույնպես, ամենայն հավանականությամբ, չգիտեք դաունի սինդրոմի հետ կապված Education International-ի մասին: Այս անգնահատելի կազմակերպությունը շատ ջանքեր է գործադրում ազդելու և փոփոխություններ մտցնելու դաունի սինդրոմի հետ կապված աշխարհի այդ մասում:

Այդ կազմակերպությունները, ինչպես նաեւ Down syndrome International-ը և այդ կայքի հղումները հեղինակավոր կազմակերպությունների մասին, որոնք ծառայում են աշխարհով մեկ դաունի սինդրոմ ունեցող մարդկանց համար, անշուշտ, կօգնեն Ձեզ աջակցելու հայերին, դաունի սինդրոմով երեխաներին և այլ արատներ ունեցողներին: Մի բան, որ աղաչում եմ ձեզ չանել դա նվիրաբերելն է Հայաստանի մանկատներին: Դրանով կօգնեք հավերժացնել հենց այն ինստիտուցիոնալիզմը, որը ձգտում ենք փոխել:

Սեմ, ես հուսով եմ, որ Դուք պատրաստվում եք պահել Ձեր խոսքը: Այդքան գումարի պարագայում, ես չեմ կարող չլինել թերահավատ:

Ձեր ստացած 500 հազար ԱՄՆ դոլարից որքա՞նն է, ըստ էության, ուղղվելու հայ հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի բարելավմանը:

Ի՞նչ ծրագրերի և կազմակերպությունների եք պատրաստվում նվիրաբերել:

Որքա՞ն երկար եք նախատեսում բաց պահել GoFundMe-ում Ձեր հաշիվը: Ե՞րբ եք պատրաստվում ասել, որ դա բավարար է:

Ես հասկանում եմ, որ այդ փողը նվիրաբերվել է Ձեզ, և դա Ձեր ընտրությունն է պահել սեփական խոսքը, թե ոչ: Բայց ես կոչ եմ անում Ձեզ ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում և Արեւելյան Եվրոպայում հաշմանդամություն ունեցող երեխաների պայմանները, հենց այն պայմանները, որոնք ստիպել են Ձեզ հեռանալ:

Հարգանքներով,

Մերիա Նիկոլս

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment