Ամերիկան տառապում է չափազանց շատ ժողովրդավարությունից

Ամերիկան տառապում է չափազանց շատ ժողովրդավարությունից

Հոդվածի առանցքում

  • Լի Կուան Յուի` Սինգապուրի և Ասիայի արարչի մասին պատմություններում միմիայն գովեստի և մեծարման խոսքեր են հնչում: Խմբագրականներում, էսսեներում, հեռուստատեսային մեկնաբանություններում և պարզ խոսակցություններում մենք կարծես հայտնվում ենք ավտորիտար նախանձից տառապողի դերում: Լին, ինչ խոսք, մանրախնդիր մարդ էր: Սինգապուրը դիտարկում էր որպես մասնավոր դպրոց և չէր ընդունում վատ վարքագիծը, այլախոհությունը, կոռուպցիան, թմրանյութերի օգտագործումը, ծուլությունը:
  • Մենք տառապում ենք ժողովրդավարության ավելցուկից: Ունենք Կոնգրես, որը գործում է դեռևս անհիշելի ժամանակներից: Մեր ենթակառուցվածնքները իրենց սպառում են, և մենք ոչինչ չենք կարողանում անել դրա հետ: Լի Քուան Յուն գիտի, թե ինչ է պետք անել: Եթե քեզ կամուրջ է անհրաժեշտ` կառուցի՛ր այն:
  • Լիի պրագմատիզմը այն է, ինչի համար նրան շատերը գնահատում են: Նա հավատում է կրթությանը և խիստ մերիտոկրատիային և շատ քննադատաբար է մոտենում իր սեփական ժողովրդին: Սինգապուրը չուներ ամուր էթնիկական հիմքեր, սակայն այն ուներ մշակույթ՝ հիմնված Կոնֆուցիական ուսմունքի վրա:
  • Լիի մեծարումը կապված չէ միայն ինչ որ մոտեցման հետ: Բացի ամեն ինչից, նա անհատապես շատ հմայիչ էր, և ես չեմ ճանաչում որևէ մեկին, ով շփվելով նրա հետ չէր հեռանում սիրահարված: Սակայն Լիի մեծարման կուլտը, որը ստեղծվել է տարիներ շարունակ, մասամբ կապված է նրա նկատմամբ ունեցած մեծ հարգանքի, իսկ մասամբ մեր այն ինքնագիտակցության, որ մեր ժողովրդավարական համակարգը չափազանց քաոսային է: Լին լավագույնս կատարեց իր գործը:

Ուշադրությանն արժանի

Լի Կուան Յուի` Սինգապուրի և Ասիայի արարչի մասին պատմություններում միմիայն գովեստի և մեծարման խոսքեր են հնչում: Խմբագրականներում, էսսեներում, հեռուստատեսային մեկնաբանություններում և պարզ խոսակցություններում մենք կարծես հայտնվում ենք ավտորիտար նախանձից տառապողի դերում:

Լին, ինչ խոսք, մանրախնդիր մարդ էր: Սինգապուրը դիտարկում էր որպես մասնավոր դպրոց և չէր ընդունում վատ վարքագիծը, այլախոհությունը, կոռուպցիան, թմրանյութերի օգտագործումը, ծուլությունը: Վանդալներին պատժելու համար օգտագործում էր ձեռնափայտ, իսկ թմրանյութեր վաճառողներին մահապատժի էր դատապարտում: Նա քաջ գիտակցում էր, որ իր պետությունն ունի միայն մեկ ռեսուրս` աշխատասիրություն և կարգապահություն: Ժողովուրդը նրա ուսանողն էր, իսկ նա` տնօրենը:

Այլակարծության ճնշումը չի ողջունվում: Մահապատժի կիրառումն ընդունելի չէ: Քաղաքական ընդդիմության և մամուլի ազատության բացակայությունը և միապետ Լիի 52 տարվա կառավարումը հիացմունք չի առաջացնում: Սակայն նրա վարչակազմի փայլուն աշխատանքն ու տնտեսական հաջողությունները Լիի համար վաստակեցին քծնանքի համբավ: Լին, ինչպես մեկ անգամ Մուսոլինիի համար էին ասել, ստեղծեց գնացքներ, որոնք ժամանակին էին ժամանում: Ամերիկյան գնացքները հաճախ չէին էլ ժամանում:

Մենք տառապում ենք ժողովրդավարության ավելցուկից:  Ունենք Կոնգրես, որը գործում է դեռևս անհիշելի ժամանակներից: Մեր ենթակառուցվածնքները իրենց սպառում են, և մենք ոչինչ չենք կարողանում անել դրա հետ: Լի Քուան Յուն գիտի, թե ինչ է պետք անել: Եթե քեզ կամուրջ է անհրաժեշտ` կառուցի՛ր այն:

Լին նաև գիտի կրթության բարձր արժեքը: Դա գիտեն նաև ԱՄՆ բոլոր գործադիրները: Թե՛ ձախակողմյանները և թե՛ աջակողմյանները միասնաբար դեմ են ազգային կրթական չափանիշներին: Պահպանողականները դեմ են, քանզի «ազգային» բառը նրանց մոտ սարսուռ է առաջացնում, իսկ լիբերալները դեմ են, քանի որ «չափանիշները» կարող են հանգեցնել անհավասար արդյունքի: Ամերիկան առողջ բանականության խնդիր ունի:

Հենրի Քիսինջերը նշել է «Լիի մոտեցումները ԱՄՆ ներկայիս սահմանադրական տեսությանը արդարացված են: Ինչպես նաև, հանուն արդարության պետք է ասել, որ արդարացված էր Թոմաս Ջեֆերսոնի ժամանակի ժողովրդավարությունը` ընտրության իրավունքը և ստրկության վերացումը»: Քիսինջերի նման տարօրինակ համեմատությունը շատ ոգևորիչ է: Լին 20 և 21-րդ դարի մարդ է, իսկ Ջեֆերսոնը՝ 18-19-րդ դարերի: Լին աչքի չի ընկնում բարձր հանդուրժողականությամ ազատ մամուլի նկատմամբ, իսկ Ջեֆերսոնը ասում էր, որ հնարավոր չէ ապրել առանց դրա:

«Ինչպես ես կարող եմ որոշել՝ արդյո՞ք մենք կարող ենք ունենալ կառավարություն առանց թերթերի և թերթեր առանց կառավարության: Ես չեմ կարող նախապատվությունը տալ որևէ մեկին»:

Լիի պրագմատիզմը այն է, ինչի համար նրան շատերը գնահատում են: Նա հավատում է կրթությանը և խիստ մերիտոկրատիային և շատ քննադատաբար է մոտենում իր սեփական ժողովրդին: Սինգապուրը չուներ ամուր էթնիկական հիմքեր, սակայն այն ուներ մշակույթ՝ հիմնված Կոնֆուցիական ուսմունքի վրա: (Սինգափուրը թեև էթնիկապես բազմազան պետություն է, սակայն նրա 75 տոկոսը կազմում են չինացիներ): Սա նշանակում է, որ ծանր աշխատանքը, կարգապահությունը և ընտանեկան արժեքներն ու հնազանդությունը ցանկալի են:

ԱՄՆ-ում վիրավորական է համարվում գերադասել մեկ մշակույթը մյուսից և անհավասարության համար միշտ տեսնել տնտեսական պատճառներ: Սինգապուրում, Լին գիտեր, որ իր համար շահեկան հիմք է չինական մշակույթը և նա տարածեց այն: Իրականում նա դարձրեց այն ազգային էթիկա: Այս երկրում, ազգային էթիկան չի ենթադրում շատ աշխատել և վատաբանել նրանց,  ովքեր դա անում են: Ինքնագնահատականը հաճախ ավելի կարևոր է, քան արդյունքը: Ինչպես մենք սիրում ենք ասել` «Մենք համար առաջինն ենք ինքնախաբեության գործում»:

Լիի մեծարումը կապված չէ միայն ինչ որ մոտեցման հետ: Բացի ամեն ինչից, նա անհատապես շատ հմայիչ էր, և ես չեմ ճանաչում որևէ մեկին, ով շփվելով նրա հետ չէր հեռանում սիրահարված: Սակայն Լիի մեծարման կուլտը, որը ստեղծվել է տարիներ շարունակ, մասամբ կապված է նրա նկատմամբ ունեցած մեծ հարգանքի, իսկ մասամբ մեր այն ինքնագիտակցության, որ մեր ժողովրդավարական համակարգը չափազանց քաոսային է: Լին լավագույնս կատարեց իր գործը: Շատ հաճախ, դա ավելին է քան մենք կարող է ասել մեր մասին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment