Հարցում. Ճապոնացիները ցածր կարծիքի են ամերիկացիների մասին

Հարցում. Ճապոնացիները ցածր կարծիքի են ամերիկացիների մասին

Հոդվածի առանցքում

  • Մահացու թշնամիներ լինելուց 70 տարի անց ամերիկացիները բարձր են գնահատում ճապոնացիների բնավորությունը: Իսկ ճապոնացիների տեսակե՞տը ամերիկացիների մասին: Ըստ հետազոտության այն այնքան էլ բարձր չէ:
  • Հարցումը պարզել է, որ ամերիկացիների 68%-ը վստահում է Ճապոնիացիներին ամբողջությամբ կամ բավական շատ, ճապոնացիների 75%-ն էլ ասում է, որ նույնն է զգում Միացյալ Նահանգների հանդեպ: Մինչդեռ, եթե ամերիկացիների 94%-ը ճապոնացիներին համարում է աշխատասեր, ապա ճապոնացիների 25%-ն է այդ կարծիքին ամերիկացիների մասին:
  • Ամերիկացիների 75%-ը ճապոնացիներին ընդունում է որպես ազնիվ մարդիկ, մինչդեռ ճապոնացիների 37% -ն է նման կարծիքի ամերիկացիների մասին:
  • Ամերիկացիների 83%-ը կարծում է, որ ԱՄՆ-Ճապոնիա հարաբերությունները պետք է ավելի ջերմ լինեն, քան այսօր կան (նույն հարցը ճապոնացիներին չի տրվել):
  • Ամերիկացիների 43%-ը կարևոր է համարում ԱՄՆ-ի ամուր տնտեսական կապերը Չինաստանի հետ, իսկ 36%-ի կարծիքով, կարևոր են նման կապերը Ճապոնիայի հետ: Ճապոնիայում էլ 78%-ն ասում է, որ շատ ավելի կարևոր է ամուր տնտեսական կապերն ԱՄՆ-ի հետ և միայն 10% -ն է նշում Չինաստանը:

Ուշադրությանն արժանի

ՏՈԿԻՈ –Մահացու թշնամիներ լինելուց 70 տարի անց ամերիկացիները բարձր են գնահատում ճապոնացիների բնավորությունը: Իսկ ճապոնացիների տեսակե՞տը ամերիկացիների մասին: Ըստ հետազոտության այն այնքան էլ բարձր չէ:

Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ ճապոնացիները աշխատասեր են, հնարամիտ և ազնիվ, շատ քիչ անհատական բացասական ​​հատկանիշներ ունեն: Ճապոնացիների կարծիքը, ըստ Pew Research Center-ի կատարած հետազոտության, ամերիկացիների մասին հակառակն է,:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 70 տարի հետո, ինչպես նաև 1980-ին դաժան առևտրային պատերազմներից հետո Ճապոնիան և ԱՄՆ-ն զարգացրել են փոխադարձ վստահության և հարգանքի խոր զգացում, սակայն հակված են միմյանց սոցիալական հատկությունները շատ տարբեր տեսնել:

Հարցումը պարզել է, որ  ամերիկացիների 68%-ը վստահում է Ճապոնիացիներին ամբողջությամբ կամ բավական շատ, ճապոնացիների 75%-ն էլ ասում է, որ նույնն է զգում Միացյալ Նահանգների հանդեպ: Մինչդեռ, եթե ամերիկացիների 94%-ը ճապոնացիներին համարում է աշխատասեր, ապա ճապոնացիների 25%-ն է այդ կարծիքին ամերիկացիների մասին: Եվ եթե  ամերիկացիների 19%-ն է ճապոնացիներին համարում եսասեր, ճապոնացիների 47% -ն է գտնում, որ ամերիկացիները եսասեր են:

Ամերիկացիների 75%-ը ճապոնացիներին ընդունում է որպես ազնիվ մարդիկ, մինչդեռ ճապոնացիների 37% -ն է նման կարծիքի ամերիկացիների մասին:

Ջենիֆեր Լինդը, Դարթմուտի քոլեջի կառավարման դոցենտըև Տոկիոյում 2014 Սասակավայի խաղաղության հիմնադրամի գիտաշխատողն ասել է, որ զարմացած է որոշ արդյունքների վրա, այդ թվում այն մեկի, ըստ որի 4 ճապոնացիներից մեկը չի կարծում, որ ամերիկացիները հնարամիտ են կամ աշխատասեր:

«Դա շատ ցնցող է, եթե ի նկատի ունենանք, որ Ամերիկան ​​ նորարարության հարցում աշխարհում առաջատարն է, ինչպես նաև հաշվի առնենք այն տվյալները, թե տարեկան որքան շատ աշխատանքային ժամեր և որքան քիչ հանգստյան օրեր ունեն ամերիկացիները», – ասել է Լինդան, փոստային մեկնաբանություններում:

Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, որը տվյալներ է հավաքում զարգացած երկրների մասին,Ճապոնիայի միջին ծառայողը 2013 թվականին աշխատել 1,735 ժամ, ավելի քիչ, քան միջին ամերիկացին իր 1,788 ժամվա տվյալով:

Բրյուս Սթոքսը՝ Pew Research-ի համաշխարհային տնտեսական դիրքորոշումների տնօրենը և հետազոտության գլխավոր հեղինակն ասել է, որ արտահայտված որոշ տեսակետներ կարծրատիպերի արդյունք են, բայց դրանք այնուամենայնիվ կարևոր են:

«Տվյալներում ներկայացված ազնվությունը, հնարամտությունը կամ ագրեսիան, զգացմունքներ են, ոչ թե ռացիոնալ տեսակետներ: Սակայն այդ զգացմունքներն էլ են կարևոր: Նման կարծրատիպերը օգնում են քաղաքականության հանդեպ ունենալ ավելի ընդգրկուն վերաբերմունք», – ասաց Սթոքսը:

Ամերիկացիների 83%-ը կարծում է, որ ԱՄՆ-Ճապոնիա հարաբերությունները պետք է ավելի ջերմ լինեն, քան այսօր կան (նույն հարցը ճապոնացիներին չի տրվել):

Հարցումը պարզել է նաև ընդգծված տարբերություններ այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են ամերիկացիները և ճապոնացիներն ընդունում Չինաստանի հաստատակամ աճը, որի տնտեսությունը գերազանցել է Ճապոնիային, որպես 2010 թվականին աշխարհի երկրորդ խոշորագույն պետություն: Պեկինը տարածաշրջանում համառորեն ներկայացնում է նաև տարածքային պահանջներ:

Ամերիկացիների 43%-ը կարևոր է համարում ԱՄՆ-ի ամուր տնտեսական կապերը Չինաստանի հետ, իսկ  36%-ի կարծիքով, կարևոր են նման կապերը Ճապոնիայի հետ: Ճապոնիայում էլ 78%-ն ասում է, որ շատ ավելի կարևոր է ամուր տնտեսական կապերն ԱՄՆ-ի հետ և միայն 10% -ն է նշում Չինաստանը:

Ռազմական ոլորտում  ամերիկացիների 47%-ի կարծիքով, Ճապոնիան պետք է ավելի ակտիվ լինի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, սակայն ճապոնացիների միայն 23% -ն է համաձայն այդ կարծիքին:

Բրեդ Գլոսերմանը, Հոնոլուլուի Խաղաղ-օվկիանոսյան Ֆորումի գործադիր տնօրենն ասել է, թե հետազոտությունը վկայում է, որ անհրաժեշտ է Խաղաղ օվկիանոսի երկու կողմերում ապահովել հասարակության իրազեկությունը:

«Կարևորն ավելի ստեղծագործական մտածողությունն է: Դա անելու լավագույն միջոցն է համախմբել երիտասարդներին և հնարավորություն տալ ուսումնասիրելու ուղիները, որոնք երկու երկրների ժողովուրդների գործընկերությունը կդարձնեն ավելի իրական», – ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment