Դատական հայց ընդդեմ Գլենդեյլի Americana մոլի դեմ` Հայոց Ցեղասպանության թեմայով հագուստի տարաձայնությունների համար

Դատական հայց  ընդդեմ Գլենդեյլի Americana մոլի դեմ` Հայոց Ցեղասպանության թեմայով հագուստի տարաձայնությունների համար

Հոդվածի առանցքում

  • Americana at Brand-ի վաճառողները, ում ասել էին հեռացնել այն հագուստի ցուցադրումը, որը կապ ունի Հայոց Ցեղասպանության թեմայի հետ, բարձրակարգ բացօթյա առևտրի կենտրոնի դեմ հայց է ներկայացրել:
  • Americana-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել իր ֆեյսբուքյան էջում, պնդելով, որ թյուրիմածություն է տեղի ունեցել և վաճառողին թույլատրվում է ցուցադրել վիճելի հագուստը: Սակայն, Pentagon Records-ի արտադրության մենեջեր Թինա Չուլջյանը հինգշաբթի հեռախոսային հարցազրույցում ասել է, որ նա դարձյալ նման ուղերձներ է ստանում անմիջապես առևտրի կենտրոնի ղեկավարությունից:
  • «Չնայած բողոքը փոխհատուցում է նախատեսում, իմ հաճախորդները մտադիր են այս հայցով ստացված հասույթն օգտագործել Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու իրազեկմանը նպաստելու համար», - ասել է Pentagon-ի փաստաբան Ռիչարդ Ֆոսթերը էլեկտրոնային փոստով:

Ուշադրությանն արժանի

Վաճառողներն ասում են, որ իրենցից պահանջել եմ դադարեցնել այն հագուստների ցուցադրումը, որոնք վկայակոչում են Հայոց Ցեղասպանությունը:

Americana at Brand-ի վաճառողները, ում ասել էին հեռացնել այն հագուստի ցուցադրումը, որը կապ ունի Հայոց Ցեղասպանության թեմայի հետ, բարձրակարգ բացօթյա առևտրի կենտրոնի դեմ հայց է ներկայացրել:

Pentagon Records-ի կառավարման պաշտոնյաները մարտի 13-ին Լոս Անջելեսի վերադաս դատարան բողոք են ներկայացրել:

Փաստաթղթում նրանք պնդում են, որ առևտրի կենտրոնի ղեկավարության կողմից ենթարկվել են խտրականության: Pentagon-ի պաշտոնյաները փետրվարին սկսել են հագուստ վաճառել Americana-ում: Բաժնի ստեղծումից կարճ ժամանակ անց նրանց հայտնել են, որ չեն կարող ցուցադրել այն իրերը, որոնց վրա գրված են «Մեր վերքերը դեռ բաց են-1915» կամ «Մենք դեռ այստեղ ենք-2015», սակայն դրանց վաճառքը կշարունակվի, եթե հաճախորդները խնդրեն:

Հրամանը հետևել է հագուստի վերաբերյալ գնորդների բողոքին:

Americana-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել իր ֆեյսբուքյան էջում, պնդելով, որ թյուրիմածություն է տեղի ունեցել և վաճառողին թույլատրվում է ցուցադրել վիճելի հագուստը:

Սակայն, Pentagon Records-ի արտադրության մենեջեր Թինա Չուլջյանը հինգշաբթի հեռախոսային հարցազրույցում ասել է, որ նա դարձյալ նման ուղերձներ է ստանում անմիջապես առևտրի կենտրոնի ղեկավարությունից: Նա ասել է, որ մինչ այդ ինքը չի ցուցադրել 1915-ի թեմայով հագուստ:

Հայցի նպատակն է դատարանի միջոցով պարտադրել բացօթյա առևտրի կենտրոնի կառավարման թիմին թույլ տալ վերսկսել ցուցադրումը, ասաց Չուլջյանը:

«Մենք ցանկանում ենք, որ Americana-ն ինչ-որ բան անի համայնքի համար: Դա, իրոք, ազդել է մի ամբողջ համայնքի մարդկանց վրա», – ասել է նա: «Մենք փորձում ենք համոզվել, որ նրանք ընդունում են իրենց սխալը»: Գլենդելի հայկական խոշոր համայնքի անդամները լուռ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Americana-ի, իսկ քաղաքապետ Զարեհ Սինանյանը քննադատել է կենտրոնի գործողությունները:

Լիզ Ջեգերը, Կարուզոյին պատկանող Americana-ի հասարակայնության հետ կապերի փոխնախագահը հրաժարվել է մեկնաբանել մինչև  դատավարությունը:

Ըստ բողոքի, Pentagon Records-ը ցանկանում է ստանալ նաև վնասի փոխհատուցում, բայց ոչ իր համար:

«Չնայած բողոքը փոխհատուցում է նախատեսում, իմ հաճախորդները մտադիր են այս հայցով ստացված հասույթն օգտագործել Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու իրազեկմանը նպաստելու համար», – ասել է Pentagon-ի փաստաբան Ռիչարդ Ֆոսթերը էլեկտրոնային փոստով:

Գործի լսումը նշանակված է մայիսի 27-ին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment