Americana առևտրի կենտրոնը քննադատության ենթարկվել Հայոց Ցեղասպանության հիշատակման պատճառով հագուստի վաճառողներին խոչընդոտելու համար

Americana առևտրի կենտրոնը քննադատության ենթարկվել Հայոց Ցեղասպանության հիշատակման պատճառով հագուստի վաճառողներին խոչընդոտելու համար

Հոդվածի առանցքում

  • Americana կառավարման թիմը քննադատության է ենթարկվել տեղի հայ համայնքի կողմից այն պատճառով, թե իբր ասել է վաճառողներից մեկին բացօթյա մոլում դադարեցնել վաճառքի համար այն շապիկների և գլխարկների ցուցադրումը, որոնք հղում են անում Հայոց Ցեղասպանությանը, որը տեղի է ունեցել մեկ դար առաջ:
  • 2013 թվականին Pentagon Records-ը սկսել է արտադրել հագուստ, որի մի մասի վրա գրված է «Մեր վերքերը դեռ բաց են մնում. 1915 թվական», իսկ մյուս մասի վրա՝ «Մենք դեռ այստեղ ենք 2015 թվական», որը դուրս եկավ այս տարի ավելի վաղ:
  • Արտադրական մենեջեր Թինա Չուլջյանը ասաց, որ նրանցից պահանջել են հեռացնել հագուստը հակառակ դեպքում վարձակալության պայմանագիրը կդադարեցնեն:
  • Չուլջյանը ասաց, որ հինգշաբթի օրվա երեկոյի դրությամբ, նա չի ստացել ուղղակիորեն որևէ ներողություն և իրենց ոչ ոք չի ասել, որ նրանք ազատ են ցուցադրելու շապիկներն ու գլխարկները:
  • Մոտ 200 մարդ արձագանքել է Americana-ի ֆեյսբուքի ներողությանը մեծ մասամբ առևտրի կենտրոնին ուղղված քննադատությամբ: Americana-ի մոտ կազմակերպվում է բողոքի ակցիա «Ճշմարտությունը պիտի ասվի» օնլայն բլոգի կողմից, որը նախատեսվում է ուրբաթ օրը 18:30-ին:

Ուշադրությանն արժանի

Վաճառողներն ասում են, որ իրենց ասացին դադարեցնել Հայոց Ցեղասպանության հղում ունեցող հագուստի ցուցադրումը:

Americana կառավարման թիմը քննադատության է ենթարկվել տեղի հայ համայնքի կողմից այն պատճառով, թե իբր ասել է վաճառողներից մեկին բացօթյա մոլում դադարեցնել վաճառքի համար այն շապիկների և գլխարկների ցուցադրումը, որոնք հղում են անում Հայոց Ցեղասպանությանը, որը տեղի է ունեցել մեկ դար առաջ:

2013 թվականին Pentagon Records-ը սկսել է արտադրել հագուստ, որի մի մասի վրա գրված է «Մեր վերքերը դեռ բաց են մնում. 1915 թվական», իսկ մյուս մասի վրա՝ «Մենք դեռ այստեղ ենք 2015 թվական», որը դուրս եկավ այս տարի ավելի վաղ:

Ընկերությունը հիմնադրվել է տեղի հայ ռեփեր R-Mean-ի կողմից:

Փետրվարի 12-ին R-Mean-ը, ում իսկական անունն է Արմին Հարիրի, ասել է, որ նա Americana մոլում իր բիզնես գործընկերների հետ իր արտադրանքի վաճառքը սկսել է տեղի պաշտոնյաներից թույլտվություն ստանալուց հետո: Նույն օրը նրան առևտրի կենտրոնի աշխատակազմից ասել են, որ հեռացնի պաստառները, ուր պատկերված են տարբեր հագուստներ կրող աստղեր: «Մենք այն հանեցինք»,-ասաց Հարիրին: «Մենք չէինք ուզում իրենց հետ փչացնել հարաբերությունները»:

Երկու շաբաթ անց, ինչպես նա ասում է, իրենք ստացան նամակ Americana ղեկավարությունից պահանջով հեռացնել այն հագուստը, որը կապված է ցեղասպանության հետ, որը տարակուսանք առաջացրեց, որովհետ որևէ հագուստի վրա ցեղասպանություն բառ գրված չէր: Միակ հղումը դա տարեթիվն էր, երբ տեղի է ունեցել 1,5 միլիոն հայերի կոտորածը՝ 1915 թվականը:

«Միայն այն մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ է դա, հասկանում են, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց Հարիրին:

Նրան ասացին, որ Americana հյուրերը բողոքել են հագուստի կապակցությամբ:

Արտադրական մենեջեր Թինա Չուլջյանը ասաց, որ նրանցից պահանջել են հեռացնել հագուստը հակառակ դեպքում վարձակալության պայմանագիրը կդադարեցնեն: Նա ավելացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը թույլ էր տալիս իրենց վաճառել հագուստը, սակայն չցուցադրել այն:Երբ այս պատմության մասին հայտնի դարձավ հանրությանը, Americana-ն իր ֆեյսբուքյան էջում ներողություն խնդրեց՝ ուղղված վաճառողներին:

«Մենք ցանկանում ենք ներողություն խնդրել մեր վարձակալներ Թինա Չուլջյանից, Ալեք Կոդագոլյանից և Արմին Հարիրիից այս ցավալի թյուրիմածության համար»,- ասվում է ուղերձում: «Վարձակալների հարցական ապրանքը ավելի քան ողջունելի է ցուցադրման համար»:

Caruso Affiliated-ը, որին պատկանում է Americana-ն, հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ ՝ ասելով, որ նրանք ունեն բազմաթիվ վարձակալներ և հպարտ են իրենց հյուրերի բազմազանությամբ:

«Թեև մենք զղջում ենք, որ հյուրերից ոմանք վրդովվմունք են ապրել, Caruso Affiliate-ի ամենամեծ առաջնահերթությունն է մեր սեփականությունը դարձնել ընտանեկան, բարեկամական ու հյուրընկալ վայր բոլոր հյուրերի համար», – ասված է հայտարարության մեջ: Սակայն Caruso Affiliated-ը չարձագանքեց News-Press-ի հարցերին՝ կապված վարձակալների պահանջների հետ:

Չուլջյանը ասաց, որ հինգշաբթի օրվա երեկոյի դրությամբ, նա չի ստացել ուղղակիորեն որևէ ներողություն և իրենց ոչ ոք չի ասել, որ նրանք ազատ են ցուցադրելու շապիկներն ու գլխարկները:

«Ես չեմ պատրաստվում դա անել մինչև չստանամ գրավոր պատասխան, քանի որ չեմ ուզում, որ ինձ մեղադրեն»,-ասել է նա:

Հինգշաբթի օրվա դրությամբ հագուստը չէր ցուցադրվում, և Հարիրին հայտարարեց , որ նա ցանկանում է բիզնես-լուծում գտնել, քանի դեռ հնարավոր է:

Մոտ 200 մարդ արձագանքել է Americana-ի ֆեյսբուքի ներողությանը մեծ մասամբ առևտրի կենտրոնին ուղղված քննադատությամբ: Americana-ի մոտ կազմակերպվում է բողոքի ակցիա «Ճշմարտությունը պիտի ասվի» օնլայն բլոգի կողմից, որը նախատեսվում է ուրբաթ օրը 18:30-ին:

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը ասել է, որ ինքը տարակուսանք է ապրել, երբ տեղեկացել է հագուստի հետ կապված միջադեպին: «Այնտեղ պիտի լինի ողջամիտ ստանդարտ»,-ասել է նա: «Եվ կրկին, չեմ հասկանում նրանց, ովքեր Գլենդել քաղաքում այդքան անտարբեր են այն հարցերին, որոնք հուզում են իրենց հաճախորդների մեծ հատվածին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment