Հնագետները բացահայտել են Ամենհոտեպ 3-րդի՝ 3200 տարի անց փրկված արձանը

Հոդվածի առանցքում

  • Հուրիկ Սուրուզյանի և Աբդելկարիմ Կարրարի ղեկավարած միջազգային հնագիտական խումբը ներկայացրել է Ամենհոտեպ 3-րդի փրկված արձանը։
  • Հնագետները փարավոնի արձանը հայտնաբերել են գետի հատակին՝ մոտ 89 կտոր եղած և ընկած նույնատիպ կոտրատված զույգ կոթողների երկայնքով:
  • 43 ոտնաչափ բարձրությամբ արձանը անվանվել է «Եգիպտական արքայի՝ քայլող կեցվածքով ամենաբարձր կանգնած քանդակ»:

Ուշադրությանն արժանի

Հնագետները բացահայտել են Ամենհոտեպ 3-րդի՝  3200 տարի անց փրկված արձանը: Նրանք Եգիպտոսի Լուքսոր քաղաքում վերականգնել են հնագույն փարավոն Ամենհոտեպ 3-րդի արձանը:  Մոտավորապես 43 ոտնաչափ բարձրությամբ արձանը անվանվել է «Եգիպտական արքայի՝ քայլող կեցվածքով ամենաբարձր կանգնած քանդակ»: Իհարկե, այս անվանումը յուրահատուկ է, սակայն ձեռքբերումն, իրոք,  տպավորիչ է:

Հնագետները Ամենհոտեպի արձանը հայտնաբերել են գետի հատակին՝ մոտ 89 կտոր եղած և ընկած նույնատիպ կոտրատված զույգ կոթողների երկայնքով:

Նրանք արձանի վերականգնումը հայտարարել են կարևոր առաջնահերթություն և անմիջապես ձեռնամուխ եղել այդ գործին: Ինչպես նախապես հաղորդել էր «Inquistir» գործակալությունը, Ամենհոտեպ 2-րդի երկու արձաններից առաջինը հայտնաբերվել և վերականգնվել էր ընթացիկ տարվա սկզբին՝ մարտին՝ նախնական հայտնաբերումից մեկ ամիս անց:

Երկրորդ արձանի վերականգնման աշխատանքները սկսվել են նոյեմբեր ամսին:

«Global Post»-ի համաձայն՝ 89 կտորները վերականգնվել և ամրացվել են մասամբ սեղմված օդային բարձիկների և զարգացած ճախարակային համակարգի շնորհիվ, որը ընդունակ է բարձրացնել ընդհուպ մինչև 70 տոննա ծանրություն: Հսկայական կտորները սոսնձվել են խեժով և ամրացվել պողպատե գամերով:

Հնագետների կարծիքով՝ զույգ կոթողները ոչնչացվել են մ.թ.ա. 1200 թ. երկրաշարժի արդյունքում: Ամենհոտեպ 3-րդ փարավոնը մահացել է մոտավորապես մ.թ.ա. 1354 թթ.: Այս ժամանաշրջանը, «Japan Times»-ի համաձայն, հին եգիպտական մշակույթի գագաթնակետ էր:

Փարավոնի տերությունը ձգվում էր հյուսիսում՝ Եփրատից, մինչև Սուդան՝ հարավում: Ամենհոտեպը գահ  է բարձրացել 12 տարեկան հասակում իր մոր հետ, որը համարվում էր երկրի խնամակալը:Այժմ Ամենհոտեպի 3-րդի արձանները վեր են խոյանում պաշտելի արքայի դամբարանի դիմաց, որը հայտնի է Ամենհոտեպին պատկերող՝ իր 21 մետրանոց զույգ արձաններով, որոնցում արքան նստած դիրքով է քանդակված:

Հայազգի Հուրիկ Սուրուզյանի և եգիպտացի Աբդելկարիմ Կարրարի ղեկավարած միջազգային հնագիտական խումբը արձանները ներկայացրել է կիրակի օրը:

Իսպանացի հնագետ և ռեստավրացիայի փորձագետ Միգել Անխել Լոպեսը խոսքերով . «Սա արձանների վերականգնման լավագույն օրինակն է աշխարհում»:

«Japan Times»-ի հաղորդմամբ՝ արձանում Ամենհոտեպը պատկերված է Վերին Եգիպտոսի սպիտակ թագով: Ինչպես և առաջին արձանում, քանդակը յուրաքանչյուր ձեռքում պապիրուսի գլանակ է պահում, որոնցում փորագրված է արքայի անունը: Արքան նաև գոտի է կրում, որին բազեագլուխ դաշույն է ամրացված, և կոճկվում է ուղղանկյուն ճարմանդով, որի վրա փորագրված են եգիպտական փարավոնների անունները: Զարմանալի է, սակայն նշանավոր տաճարն ու իր մասունքները պահպանելու ջանքերը ամբողջությամբ ֆինանսավորում են մասնավոր անձինք: Լուքսոր քաղաքի շրջակայքն անվանվում է «աշխարհի ամենամեծ թանգարանը բաց երկնքի տակ»  և ներկայացնում է Հին Եգիպտոսի մայրաքաղաք Թեբեի մասունքները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment