Աղթոքներ ու ցույցեր. Ամազոնի հրդեհները Բրազիլիան տանում են միջազգային բանակցությունների առաջնագիծ
Հոդվածի առանցքում
- Միջազգային վրդովմունքի ու ցույցերի մեջտեղում Ամազոնի հրդեհները գնալով տարածվում են: Բրազիլիայի կառավարությունը 44.000 մարդ է ուղարկել տարածվող կրակը մեկուսացնելու համար: Նախագահ Ջայիր Բոլսոնարոն թույլատրեց զորքերի միջամտությունը երբ հանրային անհանգստությունը մեծացավ: Այս մասին խոսեց Հռոմի Պապը, նշեց, որ դրանք «անտառի թոքերն են» և մեր մոլորակի կարևոր հատվածը. «Եկեք աղոթենք, և թող հրդեհները մարեն, որքան հնարավոր է շուտ»:
Ուշադրությանն արժանի
Միջազգային վրդովմունքի ու ցույցերի մեջտեղում Ամազոնի հրդեհները գնալով տարածվում են: Բրազիլիայի կառավարությունը 44.000 մարդ է ուղարկել տարածվող կրակը մեկուսացնելու համար:
Նախագահ Ջայիր Բոլսոնարոն թույլատրեց զորքերի միջամտությունը երբ հանրային անհանգստությունը մեծացավ: Այս մասին խոսեց Հռոմի Պապը, նշեց, որ դրանք «անտառի թոքերն են» և մեր մոլորակի կարևոր հատվածը. «Եկեք աղոթենք, և թող հրդեհները մարեն, որքան հնարավոր է շուտ»:
Ամազոնի հրդեհներին անդրադարձավ նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ամազոնի դաշտավայրում բռնկված ու չմարվող հրդեհները Մակրոնը որակել է«միջազգային ճգնաժամ», որը պետք է լինի առաջնային թեմա շաբաթավերջի G7-ի գագաթնաժողովում: «Մեր տունն այրվում է»․ասել է Մակրոնը:
Հրդեհը տարածվում է 2 միլիոն քառակուսի մղոն տարածքով, դա մոտավորապես Ամերիկայի 2/3-ն է: Ամազոնի անտառները արտադրում են աշխարհի թթվածնի 20 տոկոսը:
Անտառահատումները երկար ժամանակ մեծ խնդիր են կազմում: Ֆերմերները կտրում են ծառերն ու հողն օգտագործում, որպես արոտավայր կամ էլ գյուղարդյունաբերության նպատակներով: Հատկապես սոյա աճեցնելու համար: Վերջին տասնամյակում ծառահատումները Բրազիլիայում ռեկորդային աճ են գրանցել: Հրդեհելը հողը մաքրելու տարածված մեթոդ է, չնայած, որ հակաօրինական է: Այս տարի Բրազիլիայում գրանցել է 74.000 հրդեհ, որը 85 տոկոսով ավելի է անցած տարվա համեմատ: Այդ հրդեհներից 40.000-ը եղել են Ամազոնի տարածքում: Միայն օգոստոսին գրանցվել է՝ 25.000 հրդեհ:
Նիգել Սիզերը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հրդեհների միակ մեղավորները ֆերմերներն են, որոնք հողը մաքրելու համար վառում են ծառերը: Հազարավոր բրազիլացիներ դուրս են եկել փողոց և իրենց բողոքն են արտահայտում :
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ