Եվրոպական դատարանում Ամալ Քլունին ստանձնում է հայկական ցեղասպանության գործը

Եվրոպական դատարանում Ամալ Քլունին ստանձնում է հայկական ցեղասպանության գործը

Հոդվածի առանցքում

  • Ամալ Քլունին ստանձնում է ևս մեկ կարևոր գործ` թուրքերի կողմից 1915 թվականի Հայերի ցեղասպանության ժխտումը քրեականցնելուց խուսափելը: Ետևում թողնելով Էլին Մարբլեի գործի հետ կապված տարաձայնությունները և Եգիպտոսում լրագրողների ազատազրկման գործերը`Ամալ Քլունին ներգրավվեց մեկ այլ` հայերի Ցեղասպանության աղմկահարույց գործում:
  • Թուրքական Աշխատավորական կուսակցության ձախակողմյան ուժերի ներկայացուցիչ Փերինչեքը ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ»` տուգանվելով Շվեյցարիայի դատարանի կողմից:
  • Այս դիրքորոշումը բողոքարկվել է Հայաստանի կողմից, իսկ լսումները տեղի կունենան Ստրասբուրգի դատարանի 17 անդամներից բաղկացած Մեծ Պալատում: Առաջին լսումները պլանավորված են հունվարի 28-ին:Հայերի պնդմամբ ցեղասպանության ժխտումը հանցագործություն է, ճիշտ այնպես, ինչպես 6 միլիոն հրեաների Հոլոքոստի ժխտումը պատժվում է բազմաթիվ երկրներում:
  • «Անպատիժ Ցեղասպանություն. Ո՞վ է այսօր հիշում հայերին»: 2014 թվականի հոկտեմբերին լույս տեսած գիրքը «ապացուցում է, որ անվիճելի է այն փաստը, որ 1915 թվականին տեղի ունեցած սարսափելի դեպքերը մարդկության դեմ իրականացված հանցագործություն է, և այսօր այն կոչվում է ցեղասպանություն»,- այս մասին հաղորդում են Random House-ի հրատարակիչները:

Ուշադրությանն արժանի

Էլին Մարբլեի գործից հետո Ամալ Քլունին ստանձնում է ևս մեկ կարևոր գործ` թուրքերի կողմից 1915 թվականի Հայերի ցեղասպանության ժխտումը քրեականցնելուց խուսափելը: Ետևում թողնելով Էլին Մարբլեի գործի հետ կապված տարաձայնությունները և Եգիպտոսում լրագրողների ազատազրկման գործերը`Ամալ Քլունին ներգրավվեց մեկ այլ` հայերի Ցեղասպանության աղմկահարույց գործում:

1915 թվականից` Օսմանյան թուրքերի կողմից իրականացված 1.5 միլիոն  հայերի ցեղասպանությունից անցել է մեկ դար. Ջորջ Քլունիի կինը` Ամալ Քլունին, կլինի թուրք քաղաքական գործիչների կողմից ցեղասպանության ժխտման գործընթացում Հայաստանը ներկայացնող իրավական թիմի  անդամ:

2008 թվականին Շվեյացարիա կատարած իր այցի ժամանակ Դողու Փերինչեքը մեղավոր է ճանաչվել շվեյցարական դատարանի կողմից` ցեղասպանության բացարձակ ժխտման համար: Թուրքական Աշխատավորական կուսակցության ձախակողմյան ուժերի ներկայացուցիչ Փերինչեքը ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ»` տուգանվելով Շվեյցարիայի դատարանի կողմից:

Դողու Փերինչեքը դիմել էր Ստրասբուրգում Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան, որն էլ 2013 թվականի դեկտեմբերին վճիռ էր կայացրել` մեղադրելով շվեյցարական դատարանին խոսքի ազատության իրավունքի խախտման մեջ:

Այս դիրքորոշումը բողոքարկվել է Հայաստանի կողմից, իսկ լսումները տեղի կունենան Ստրասբուրգի դատարանի 17 անդամներից բաղկացած Մեծ Պալատում: Առաջին լսումները պլանավորված են հունվարի 28-ին:Հայերի պնդմամբ ցեղասպանության ժխտումը հանցագործություն է, ճիշտ այնպես, ինչպես 6 միլիոն հրեաների Հոլոքոստի ժխտումը պատժվում է բազմաթիվ երկրներում:

Հայաստանյան կողմն ասում է, որ Ստրասբուրգի դատարանը մի շարք իրավական և փաստացի սխալներ է թույլ տվել` բեկանելով պարոն Փերինչեքի նախնական քննադատությունը: Այս գործով Թուրքիան ներկայացրել է մի շարք պատմական փաստաթղթեր` կասկածի տակ առնելով ցեղասպանության ճշմարտացիությունը:

Ինչպես Էլհին Մարբլեսի պարագայում, այս անգամ ևս տիկին Քլունին կաշխատի Ջեոֆրի Ռոբերտսոնի հետ: Նրանց լոնդոնյան գրասենյակը հաստատել է The Telegraph-ին գործում իրենց ներգրավվածությանը փաստը: Պարոն Ռոբերտսոնը վերջերս հրատարակել է պատմական հակասություններին նվիրված մի գիրք` «Անպատիժ Ցեղասպանություն. Ո՞վ է այսօր հիշում հայերին»:

2014 թվականի հոկտեմբերին լույս տեսած գիրքը «ապացուցում է, որ անվիճելի է այն փաստը, որ 1915 թվականին տեղի ունեցած սարսափելի դեպքերը մարդկության դեմ իրականացված հանցագործություն է, և այսօր այն կոչվում է ցեղասպանություն»,- այս մասին հաղորդում են Random House-ի հրատարակիչները:

Աշխարհի բոլոր հայերն այս տարի ապրիլի 24-ին նշելու են Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը:Տասնյակ հազարավոր հայ տղամարդիկ սպանվեցին ցեղասպանության առաջին օրերին, մինչդեռ կանայք, երեխաները և տարեցները զինված թուրքերի ուղեկցությամբ քշվեցին Սիրիական անապատ` մահվանն ընդառաջ:

The New York Times-ի ժամանակակից հոդվածներից մեկը ջարդերը նկարագրել է որպես «ամբողջ հայ ժողովրդին ոչնչացնելու պլան»:Թուրքերը շարունակում են հերքել ցեղասպանության իրողությունը, մինչդեռ աշխարհի 20-ից ավելի երկրներ արդեն իսկ ճանաչել են այն:

Հոլիվուդյան դերասանի հետ Վենետիկում ամուսնությունից երկու շաբաթ անց Օքսֆորդյան կրթությամբ տիկին Քլունին արդեն Աթենքում էր` Հունաստանի կառավարությանը Էլգին Մարբլեսի նկատամամբ իրենց պահանջը լավագույնս ներկայացնելու խորհուրդ տալու համար:

Տիկին Քլունին 2010 թվականին հրավիրվեց լոնդոնյան Doughty Street Chambers-ի փաստաբանական կոլեգիա` մասնագիտանալով միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և արտահանձնման ոլորտներում: Ֆրանսերեն և արաբերեն լեզուների փայլուն տիրապետումը նրան հնարավորություն տվեցին ներկայացնել Wikileaks հիմնադիր Ջուլիան Ասսանժին և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment