Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումների և միջազգային հայտնի փաստաբան Ամալ Քլունիի դատավարությանը Հայաստանը ներկայացնելու մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումների և միջազգային հայտնի փաստաբան Ամալ Քլունիի դատավարությանը Հայաստանը ներկայացնելու մասին

Հոդվածի առանցքում

  • Հունվարի 28-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեկնարկեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումները, ուր որպես երրորդ կողմ ներգրավված է նաև Հայաստանի Հանրապետությունը: Գործի լսումներում Հայաստանի կողմից ներկայացված են Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի անդամ, մարդու իրավունքի պաշտպանության գծով միջազգային հայտնի փաստաբան Ամալ Քլունին, ինչպես նաև միջազգային հայտնի իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնը: Հայաստանից լսումներին մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
  • Բրիտանական The Telagraph-ը, ներկայացնելով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի նախապատմությունը, նշում է, որ ցեղասպանության խնդիրը չափազանց ցավալի է հայերի համար, և այս գործով Հայաստանը հույս ունի մեկընդմիշտ ամրագրել ցեղասպանության փաստը, որի մերժումը իր հետ կբերի իրավական հետևանքներ:
  • Բրիտանական The Independent-ը մեջբերում է Քլունիի խոսքերը գործի առնչությամբ,որ Հայաստանը չի եկել այստեղ ընդդեմ խոսքի ազաատության, և Թուրքիան չէ, որ այն պաշտպանում է՝ հաշվի առնելով, հատկապես, Թուրքիայում առկա ամոթալի իրավիճակը խոսքի ազատության առումով:
  • National Column-ը «Ամալ Քլունին ներկայացնում է Հայաստանը Եվրոդատարանում 1915-ի ցեղասպանության հետ կապված» Հայոց Ցեղասպանության հարցին՝ ընդգծելով, որ 1915-ի հայերի սպանդը պատմաբանների կողմից ճանաչվում է որպես ցեղասպանություն և ժամանակին ոգեշնչել է նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերին:

Ուշադրությանն արժանի

Հունվարի 28-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեկնարկեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումները, ուր որպես երրորդ կողմ ներգրավված է նաև Հայաստանի Հանրապետությունը: Գործի լսումներում Հայաստանի կողմից ներկայացված են Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի անդամ, մարդու իրավունքի պաշտպանության գծով միջազգային հայտնի փաստաբան Ամալ Քլունին, ինչպես նաև միջազգային հայտնի իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնը: Հայաստանից լսումներին մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Միջազգային մամուլը անդրադարձել է գործի լսումներին և հայկական կողմի փաստաբանների, մասնավորապես Ամալ Քլունիի, մասնակցությանը գործին: Վերջինս նաև հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինն է:

Բրիտանական The Telagraph-ը իր ծավալուն «Ամալ Քլունիի վերջին գործը. Ինչու՞ Թուրքիան չի խոսի Հայոց Ցեղասպանության մասին» (Amal Clooney’s latest case: Why Turkey won’t talk about the Armenian genocide) հոդվածում, ներկայացնելով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի նախապատմությունը, նշում է, որ ցեղասպանության խնդիրը չափազանց ցավալի է հայերի համար, և այս գործով Հայաստանը հույս ունի մեկընդմիշտ ամրագրել ցեղասպանության փաստը, որի մերժումը իր հետ կբերի իրավական հետևանքներ:

Անդրադառնալով ցեղասպանության պատմությանը՝ թերթը ընդգծում է, որ հայերի կոտորածի մասին 1915-ին խոսել է համաշխարհային, մասնավորապես բրիտանական, ֆրանսիական, ռուսական և ամերիկյան մամուլը, որը որակել է որպես «հանցագործություն մարդկության դեմ»: Հրապարակումը նշում է նաև, որ շուրջ 18 երկրներ 1915-ի հայերի կոտորածը ճանաչել են որպես ցեղասպանություն, սակայն, խոսելով Մեծ Բրիտանիայի մասին, կարծիք է հայտնում, որ այն դժվար թե ճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

Time պարբերականը, անդրադառնալով գործին, «Ամալ Քլունին սկսում է իր հաջորդ մարդու իրավունքների վերաբերյալ գործը» (Amal Clooney Begins Next Big Human Rights Case) հրապարակման մեջ գրում է, որ Ամալ Քլունին կներկայացնի Հայաստանը վերոհիշյալ գործում և կփորձի հակազդել այն երկրներին, մասնավորապես Թուրքիային, որոնք չեն ճանաչում 1915-ի հայերի կոտորածը որպես ցեղասպանություն: Հրապարակումը նշում է նաև, որ գործի արդյունքները իրենց ազդեցությունը կթողնեն այլ երկրների, մասնավորապես Ֆրանսիայի վրա, որոնք փորձում են քրեականացնել Հայոց Ցեղասպանության ժխտումը:

Daily Mail պարբերականը ևս անդրադարձել է Քլունիի ներգրավմանը հայկական կողմից «Ամալ Քլունին ներկայացնում է Հայաստանը Մարդու իրավունքների դատարանում» (Amal Clooney represents Armenia in Human Rights Court) անդրադարձում՝ տեղադրելով կարճատև վիդեո հատվածներ դատական նիստի լսումներից: Պարբերականի մեկ այլ հրապարակումը, վերնագրված «Ամալն ընդդեմ ցեղասպանույթունը ժխտողների. Տիկին Քլունին մասնակցում է Եվրոպական դատարանում թուրք պատգամավորին դատապարտելու գործին, ով 1,5 միլիոն հայերի սպանությունը կոչել է միջազգային խաբեբայություն» (It’s Amal versus the genocide-deniers: Mrs Clooney leads Euro-court fight for Turkish MP to be prosecuted for calling death of 1.5million Armenians ‘a lie), ընդգրկում է ֆոտոշարք լսումներից:

Բրիտանական The Independent-ը մեջբերում է Քլունիի խոսքերը գործի առնչությամբ «Հայոց Ցեղասպանության լսումներին Ամալ Քլունին մեղադրում է Թուրքիային խոսքի ազատության հարցում երկակի չափանիշների կիրառման մեջ» (Amal Clooney accuses Turkey of double standards on freedom of expression in Armenian genocide hearing) վերնագրով հոդվածում:

Քլունին մեղադրել է Թուրքիային խոսքի ազատության հարցում երկակի չափանիշների կիրառման մեջ և ընդգծել, որ ՄԻԵԴ-ի դատավորների առաջին որոշումը սխալ էր: Ըստ նրա՝ այն կասկածի տակ է առնում իրականությունը Հայոց Ցեղասպանության և հայ ժողովրդի կրած տառապանքների վերաբերյալ: Քլունին նաև ասել է, որ Հայաստանը չի եկել այստեղ ընդդեմ խոսքի ազաատության, և Թուրքիան չէ, որ այն պաշտպանում է՝ հաշվի առնելով, հատկապես, Թուրքիայում առկա ամոթալի իրավիճակը խոսքի ազատության առումով:

«Եվրոպական դատարանում լսվում է Հայոց Ցեղասպանության ժխտողի գործը» (European court hears case of Armenian genocide denier) վերնագրով հոդվածը հրապարակել է europe online հանդեսը, ուր խնդրի պատմությանը անդրադառնալուց հետո ընդգծվում է, որ լսումները, որոնց վերաբերյալ դատավճռի կայացումը կարող է տևել ամիսներ, ի ցույց դրեցին քաղաքական լարվածությունը Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ նույնիսկ Եղեռնի հարյուրամյա տարելիցի ժամանակ:

Նյու Յորքյան Daily News թերթը համառոտ անդրադարձ է կատարել փաստաբան Քլունիի մասնակցությանը լսումներին: «Հայոց ցեղասպանության գործում Ամալ Քլունին միացել է իրավաբանների թիմին» (Amal Clooney joins legal team in Armenian genocide case) հոդվածում նշելով, որ Քլունին հանդես է գալու ՄԻԵԴ-ում ընդդեմ Դոգու Փերինչեքի, ով ժխտում է Հայոց Ցեղասպանությունը՝ թերթը, վկայակոչելով Associated Press գործակալության տարածած տեղեկատվությանը, հայտնում է, որ Հայոց Ցեղասպանությունը լայնորեն ճանաչվել է ակադեմիական շրջանակներում և պատմաբանների կողմից, սակայն Թուրքիան ժխտում է ցեղասպանության փաստը՝ պնդելով, որ զոհերի թիվը ուռճացված է և նրանք նահատակվել են երկրում քաղաքացիական պատերազմի ընթացքում: Նույն նյութը հրապարակել է նաև Hattiesburg American լրատվամիջոցը:

Շվեյցարական swissinfo.ch լրատվականը, որն իրականացնում է շվեյցարական դաշնային կառավարության կողմից տրամադրած լիազորությունները՝ Շվեյցարիայի վերաբերյալ տեղեկություն տարածելու մասին, ներկայացրել է Շվեյցարիայի կառավարության մոտեցումները Փերինչեքի գործի հետ կապված և դրա նախապատմությունը:

«Շվեյցարիայի բողոքարկումը Փերնչեքի գործով պաշտպանում է հասարակական հանգիստը» (Swiss case in Perinçek appeal rests on protecting public peace) հոդվածում լրատվամիջոցը մեջբերում է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածը, որը քրեական պատիժ է նախատեսում ցեղասպանության ժխտման, արդարացման և հիշատակի վիրավորման համար, որով էլ 2007-ին դատապարտվել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դոկու Փերինչեքը: Վերջինս, ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, 2005-ին իր ելույթներից մեկում Հայոց Ցեղասպանությունը անվանել է «միջազգային խաբեբայություն»:

Շվեյցարիայի կառավարությունը, ըստ հրապարակման, այս բողոքարկման ընթացքում պաշտպանում է իր հակառասիստական օրենքը և լսումների ընթացքում ընդգծել է, որ Փերինչեքի դատապարտումը կատարվել է հասարակական հանգստի պահպանման համար և որ այն որևէ առնչություն չունի պատմական իրադարձությունների անվանման հարցի հետ, որի քննարկումներին, ըստ հրապարակման, շվեյցարական կողմը չի ցանկանում մասնակցել:

International Business Times-ի «Ամալ Քլունիի Հայոց Ցեղասպանության գործը. Հինգը կետ Դոգու Փերինչեքի գործի լսումների հետ կապված» (Amal Clooney Armenian Genocide Case: 5 Things To Know About Doğu Perinçek Hearing) անդրադարձը ներկայացնում է գործի բոլոր կողմերին, խնդրի նախապատմությունը, ՄԻԵԴ-ի 17 դատավորների ներկայությամբ երկու ժամ տևած լսումների ընթացքն ու որոշման հնարավոր ազդեցությունը այլ երկրների վրա: Ըստ հրապարակման՝ լսումներին բազմաթիվ պապարացիների ներկայությունը զարմացրել է Ամալ Քլունիին, ով ամուսնացած է հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ:

National Column-ը «Ամալ Քլունին ներկայացնում է Հայաստանը Եվրոդատարանում 1915-ի ցեղասպանության հետ կապված» (Amal Clooney to represent Armenia in Euro-court over 1915 genocide) հոդվածում, անդրադառնում է խնդրի էությանն ու Հայոց Ցեղասպանության հարցին՝ ընդգծելով, որ 1915-ի հայերի սպանդը պատմաբանների կողմից ճանաչվում է որպես ցեղասպանություն և ժամանակին ոգեշնչել է նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերին:

Նացիստական առաջնորդի կողմից Հայոց Ցեղասպանության հիշատակմանը անդրադարձել է նաև The Daily Beast պարբերականը, որը, ներկայացնելով գործի էությունը, անդրադարձ է կատարում նաև Հայոց Ցեղասպանությանն ու Ադոլֆ Հիտլերի 1939-ի հիշատակմանը թուրքերի կողմից հայերի բնաջնջման փաստի մոռացված լինելու մասին: Հոդվածը վերնագրված է «Տիկին Քլունին հանդես է գալիս ընդդեմ Հայոց Ցեղասպանությունը ժխտողի» (Mrs. Clooney Takes On the Armenian Genocide Deniers):

Global Post-ը փոխանցել է Associated Press գործակալության տեղեկությունը լսումների վերաբերյալ «Ամալ Քլունին դատարանում է Հայոց ցեղասպանության ժխտողին դատապարտելու համար» (Amal Clooney in court to condemn Armenia genocide-denier) անդրադարձում: Ըստ հրապարակման՝ լսումների ընթացքում դրսում բողոքի ցույց էին անցկացնում շուրջ 600 թուրքեր և մի քանի տասնյակ հայեր: Թուրք ցուցարարները սկսեցին բղավել ցեղասպանությունը ժխտող Փերինչեքի անունը, երբ նա դուրս եկավ դատարանի շենքից, տեղեկացնում է լրատվամիջոցը:

People ամսագրի տեղեկությամբ Փերինչեքի դեմ այս գործը փաստաբան Քլունիի այս տարվա առաջին գործն է: Ըստ ամսագրի «Ամալ Քլունիի հաջորդ խոշոր գործը: Նա ներկայացնում է Հայաստանը ցեղասպանության հետ կապված դատավարությունում» (Amal Clooney’s Next Big Case: Representing Armenia in Genocide Trial) հրապարակմանը՝ անցած տարի Քլունին ներկայացնում էր Հունաստանը Էլգինի մարմարները Բրիտանիայի թանգարանից վերադարձնելու գործում, իսկ բոլորովին վերջերս պաշտպանում էր Եգիպտոսում ձերբակալված Al Jazeera գործակալության երեք լրագրողներից մեկին:

Փերինչեքի գործի լսումներին և Ամալ Քլունիի մասնակցությանը դատական նիստին Հայաստանի կողմից անդրադարձել են նաև մի շարք այլ միջազգային ավելի փոքր լրատվամիջոցներ, որոնց թվում են SMN Weekly, Bustle, The Hamilton Spectator-ը:

Write a comment