Ամալ Քլունին հոյակապ պատասխաններ ունի նույնիսկ նորաձևության իր ընտրության հետ կապված հարցերի համար

Ամալ Քլունին հոյակապ պատասխաններ ունի նույնիսկ  նորաձևության իր ընտրության հետ կապված հարցերի համար

Հոդվածի առանցքում

  • Քլունին, գործելով Հայաստանի անունից, այժմ մարտահրավեր է նետում Փերինչեքի բողոքարկմանը: Սա շատ կարևոր և բարդ գործ է: Սակայն ինչ-որ պատճառով բազմաթիվ լրատվականներ որոշել են մի կողմ թողնել Ամալի կողմից մարդու իրավունքների բնագավառում ոգեշնչող աշխատանքի քննարկումները՝ դրա փոխարենը վերլուծելով նրա հագուստի ոճը:
  • Հստակ լինելու համար ասենք, որ սա բոլորովին էլ հայտնիների նորաձևության ընտրության վերլուծության խնդիրը չէ: Դա ծիծաղելի է: Նորաոճությունը հոյակապ է: ՍԱԿԱՅՆ երբ որևէ մեկը աշխատում է խոսքի ազատության և ցեղասպանության գործի քննարկման վրա, արդյո՞ք նրա հագուստը այն ամենակարևորն է, որը պետք է նշել:
  • Երբ նրան հարցրեցին նրա ոճի հետ կապված առաջացած խառնաշփոթի մասին, Ամալը ցույց տվեց իր հագուստը, ծիծաղեց ու ասաց. «Ես Ede & Ravenscroft եմ կրում» (մարդիկ, ովքեր իրավական համազգեստ են պատրաստում- տեղեկատվության համար):

Ուշադրությանն արժանի

Այժմ Ամալ Քլունին ներկայացնում է Հայաստանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում՝ Դողու Փերինչեքի՝ Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդի դեմ գործում:  Վերջինս  բողոքարկել է Հայոց Ցեղասպանության մերժման հարցում իր վճիռը՝ պնդելով, որ իր տուգանվելը վիճելի մեկնաբանությունների համար խոսքի ազատության իր իրավունքի խախտում է:

Քլունին, գործելով Հայաստանի անունից, այժմ մարտահրավեր է նետում Փերինչեքի բողոքարկմանը:

Սա շատ կարևոր և բարդ գործ է: Սակայն ինչ-որ պատճառով բազմաթիվ լրատվականներ որոշել են մի կողմ թողնել Ամալի կողմից մարդու իրավունքների բնագավառում ոգեշնչող աշխատանքի քննարկումները՝ դրա փոխարենը վերլուծելով նրա հագուստի ոճը: The Daily Mail-ը, օրինակ, մի էջ է նվիրել նրա կարմիր պիջակին, որը հագել էր դատարան գնալու ճանապարհին՝ անվանելով նրան «շիկահեր գեղեցկուհի»՝ առանց մեկ նշում անգամ կատարելու այն իսկական գործին, որի կատարման համար նա գնում էր դատարան:

*Հոգոց*:

Հստակ լինելու համար ասենք, որ սա բոլորովին էլ հայտնիների նորաձևության ընտրության վերլուծության խնդիրը չէ: Դա ծիծաղելի է: Նորաոճությունը հոյակապ է: ՍԱԿԱՅՆ երբ որևէ մեկը աշխատում է խոսքի ազատության և ցեղասպանության գործի քննարկման վրա, արդյո՞ք նրա հագուստը այն ամենակարևորն է, որը պետք է նշել: Դիցուք, որքա՞ն հաճախ ենք մենք աշխատանքի գնացող իրավաբան տղամարդկանց հագած կոստյումների վերաբերյալ պարբերություններ տեսնում՝ բնութագրելով նրանց «համեղ պատառ»:

Ամալին, ըստ երևույթին, արդեն զզվեցրել են այս ամենով, քանի որ նա առաջին հերթին նախընտրում է լրատվականների այն հսկայական քանակով շրջապատված լինել, որոնք կենտրոնացած կլինեն դատական գործի հարցերով, որտեղ պայքարում է Ամալը: Սակայն նա թույլ չտվեց նվաստեցնել իր գործը՝ իր նորաոճության ընտրության մասին հարցին պատասխանելով տաղանդավոր մեկնաբանությամբ, որն ուղեկցվեց ծիծաղով:

Երբ նրան հարցրեցին նրա ոճի հետ կապված առաջացած խառնաշփոթի մասին, Ամալը ցույց տվեց իր հագուստը, ծիծաղեց ու ասաց. «Ես Ede & Ravenscroft եմ կրում» (մարդիկ, ովքեր իրավական համազգեստ են պատրաստում- տեղեկատվության համար):

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment