Ալիևի բռնապետությունը վտանգ է գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համար

Ալիևի բռնապետությունը վտանգ է գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համար

Հոդվածի առանցքում

  • Իլհամ Ալիևը փորձում է ներկայացնել իր երկիրը Արևմուտքի համար որպես վստահելի էներգետիկ և հակաահաբեկչական գործընկեր: Միաժամանակ նա իրականացնում է երկրի ռազմականացում, սերմանում է հակահայկական տրամադրություններ և կոնսոլիդացնում է իր` բռնապետի ռեժիմը:
  • Միացյալ Նահանգները հրաժարվել են Աջակցության Ազատության 907-րդ ուղղումից, որը արգելում է ուղիղ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի իշխանություններին, սակայն Արևմուտքը հետսեպտեմբեր 11-յան ձևավորված աշխարհում վերանայեց Ադրբեջանի իշխանությունների հակաժողովրդավարական բնույթը:
  • Մինչև 1990-ականները նավթի և գազի համեստ արտահանումներից հետո Ադրբեջանը լեգենդ տարածեց այն մասին, որ Կասպից ծովի իր ավազանում կան անսահման ածխաջրածնային պաշարներ, ինչը հետագայում հերքվեց մի շարք հետազոտություններից հետո: Արևմուտքի աջակցությամբ British Petrolium-ի կողմից կառուցվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան էներգատարը, որը շահագործման հանձնվեց 2006 թվականին:
  • 2011 թվականից սկսած վարչակազմը վախենում է իր իշխանության տապալումից արաբական-գարնան շարժումների հետևանքով: Արևմուտքի կոչերը Ադրբեջանում թափանցիկության և օրենքի գերակայության մասին էլ ավելի էր գրգռում Ադրբեջանի իշխանությունների պարանոյան այն մասին, թե ԿՀԳ-ն է կազմակերպել Արաբական Գարնան շարժումները:
  • Հասարակ արբեջանցիների ուշադրությունը իշխանությունների թերություններից շեղելու և շինծու ազգայնականության դրոշի ներքո համախմբելու համար իշխանությունները սրում են իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին:
  • Արևմուտքի շահերից է բխում օգտագործել իրենց ազդեցությունը և ստիպել Ալիևի վարչակազմին խաղաղության պայմանագիր կնքել, ազատել բոլոր քաղբանտարկյալներին և իրականացնել ազատ և արդար ընտրություններ:

Ուշադրությանն արժանի

Վիլեն Խլղաթյան և Արմեն Սահակյան

Հունվարի 15, 2015

Ժառանգելով իշխանությունը հորից` Հեյդար Ալիևից, ով մոտ կես դար կանգնած էր Ադրբեջանի իշխանության գլխին, Իլհամ Ալիևը փորձում է ներկայացնել իր երկիրը Արևմուտքի համար որպես վստահելի էներգետիկ և հակաահաբեկչական գործընկեր: Միաժամանակ նա իրականացնում է երկրի ռազմականացում, սերմանում է հակահայկական տրամադրություններ և կոնսոլիդացնում է իր` բռնապետի ռեժիմը:

Միացյալ Նահանգները հրաժարվել են Աջակցության Ազատության 907-րդ ուղղումից, որը արգելում է ուղիղ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի իշխանություններին, սակայն Արևմուտքը հետսեպտեմբեր 11-յան ձևավորված աշխարհում վերանայեց Ադրբեջանի իշխանությունների հակաժողովրդավարական բնույթը հիմնականում երկու պատճառներով` աշխարհագրություն և էներգետիկա:

Տեղակայված լինելով Կովկասում` Ադրբեջանը սահմանակցում է Ռուսաստանի և Իրանի հետ. երկրներ, որոնց հետ Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ, ավանդաբար ունեն լարված, երբեմն էլ թշնամական հարաբերություններ: Տարիներ շարունակ լուրեր էին պտտվում այն մասին, թե Ադրբեջանն իր տարածքը հասանելի և մատչելի է դարձրել ամերիկյան հետախուզական  հանրության համար, անգամ, որ Ռուսաստանի և Իրանի դեմ իրականացվելիք ռազմական գործողությունները կարող են հասցվել հենց Ադրբեջանի տարածքից:

Ավելին, Ադրբեջանը Հյուսիսային բաշխիչ ցանցի միջոցով այլընտրանքային տարանցիկ նավթային երթուղի է տրամադրել դեպի Աֆղանստան ընթացող Միջազգային Անվտանգության Աջակցության Ուժերին (ISAF): Նման կասկածները միշտ չէ, որ անհիմն էին` հաշվի առնելով անցյալում` մինչ սեպտեմբերի 11-ը Ադրբեջանի կողմից իր տարածքում գործող  Ալ-Քաիդայի վերապատրաստողական բազաներին աջակցություն ցուցաբերելը, աֆղան և չեչեն մոջահեդների օգտագործումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ` արցախյան պատերազմում: Սրանք այն նույն ահաբեկիչներն էին, ում դեմ պայքարում էին ԱՄՆ և նրա դաշնակիցները 2001 թվականից սկսած:

Մինչև 1990-ականները նավթի և գազի համեստ արտահանումներից հետո Ադրբեջանը լեգենդ տարածեց այն մասին, որ Կասպից ծովի իր ավազանում կան անսահման ածխաջրածնային պաշարներ, ինչը հետագայում հերքվեց մի շարք հետազոտություններից հետո: Արևմուտքի աջակցությամբ British Petrolium-ի կողմից կառուցվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան էներգատարը, որը շահագործման հանձնվեց 2006 թվականին: Ադրբեջանի նավթի արտահանման գագաթնակետը եղան 2010-2011 թվականները, ինչից հետո այն սկսվեց նվազել. փաստ, որը խիստ հիասթափեցրեց Ալիև կրտսերին:

Ամերիկյան ոչ կոնվենցիոնալ նավթային հեղափոխությունը չփրկեց Բաքվին անախորժություններից: Նավթի արտադրության նվազման հետ մեկտեղ 2014 թվականին ավարտվեց Աֆղանստանում ISAF առաքելությունը, իսկ Արևմուտքը սկսեց Իրանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց, ինչը նսեմացրեց Ադրբեջանի աշխարհաքաղաքական կարևորությունը:

2014 թվականը Ադրբեջանում աչքի ընկավ ժողովրդավարության տապալմամբ, քաղաքացիական հասարակության և  մարդու իրավունքների համար պայքարողների խոշտանգումներով: Խուզարկությունների արդյունքում փակվեցին ԱՄՆ կողմից ֆինանսավորվող Radio Free Europe/Radio Liberty (RFE/RL) գրասենյակները և ձերբակալվեց Ադրբեջանում ամենահայտնի լրագրողական հետաքննություն անցկացնող Հադիջա Իսմայիլովան:

Այսօր Ադրբեջանում կան մոտ 100 քաղբանտարկյալներ և հազարավոր այլ մարդիկ, որոնք վախենում են նույն ճակատագրին արժանանալուց իրենց ընդդիմադիր հայացքների բարձրաձայնման դեպքում:

Տեղական էթնիկ փոքրամասնությունները` լեզգիները, ավարները և թալիշները նույնպես ենթարկվում են խոշտանգումների: Արցախի Հանրապետությունը Շուշիից օգնում է հեռարձակել թալիշական ռադիոն թալիշերեն լեզվով, ինչը հանդիսանում է ազգային փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքի մոդել:

Նման զարգացումները անակնկալ չէին ոչ ոքի համար: 2011 թվականից սկսած վարչակազմը վախենում է իր իշխանության տապալումից արաբական-գարնան շարժումների հետևանքով: Արևմուտքի կոչերը Ադրբեջանում թափանցիկության և օրենքի գերակայության մասին էլ ավելի էր գրգռում Ադրբեջանի իշխանությունների պարանոյան այն մասին, թե ԿՀԳ-ն է կազմակերպել Արաբական Գարնան շարժումները:

Հասարակ արբեջանցիների ուշադրությունը իշխանությունների թերություններից շեղելու և շինծու ազգայնականության դրոշի ներքո համախմբելու համար իշխանությունները սրում են իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին: Չնայած Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի ներկայացուցիչների կողմից ստորագրված կրակի դադարեցման մասին 1994-ի պայմանագրի` տարիներ շարունակ քաղաքացիականները և զինվորականները զոհվում են սահմանին տեղի ունեցող բախումների արդյունքում:

Վերջին դեպքը տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին. Ադրբեջանի զինված ուժերը խոցեցին զորավարժություններին մասնակցող Արցախի ԶՈՒ ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվեցին 3 հայ զինվորականներ` այս քայլը ամենաագրեսիվն էր կրակի դադարեցման ռեժիմի կնքումից ի վեր:Այս տարվա սկզբին երկու կողմերն էլ մի շարք սպանվածների մասին հաղորդեցին: Սահմանային այս լարվածությունը, որը կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի վատ հետևանքներ կարող է ունենալ թե’ երկու երկրների իշխանությունների և թե’ Արևմուտքի համար:

Արցախը և Հայաստանը հայտարարել են, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան էներգատարը, որի մոտակա կետը գտնվում է Արցախի սահմանից 9 մղոնի վրա, թիրախ է հանդիսանում: Ադրբեջանի իշխանությունները իրենց հերթին հայտարարել են, որ ռազմական թիրախ է հանդիսանում Հայաստանի Մեծամորի ատոմակայանը:

Այսպիսով, լուրջ վտանգ կա, որ կարող է տեղի ունենալ մի ատոմային աղետ, որը կներառի Կովկասը, Միջին Արևելքը, Կենտրոնական Ասիան և Արևելյան Եվրոպան:

Արևմուտքի շահերից է բխում օգտագործել իրենց ազդեցությունը և ստիպել Ալիևի վարչակազմին խաղաղության պայմանագիր կնքել, ազատել բոլոր քաղբանտարկյալներին և իրականացնել ազատ և արդար ընտրություններ: Այս պահանջների չկատարելը պետք է հանգեցնել այնպիսի պատժամիջոցների, ինչպիսիք են ադրբեջանական ակտիվների սառեցումը, Ադրբեջանում Արևմուտքի կողմից ֆինանսավորվող նախագծերի կասեցումը:

Ինչպես Սառը Պատերազմի ժամանակաշրջանում միլիոնավոր խորհրդային միության քաղաքացիների համար RFE/RL լճացման դեմ միջոց էր հանդիսանում, այսօր այն ալտերնատիվ տեղեկատվություն էր տալիս ադրբեջանցիներին, որը տարբերվում էր իշխանական քարոզչությունից: Բաքվի կողմից RFE/RL փակումը չպետք է անպադիժ մնա: Երկսերունդանի բռնապետությունը չի կարող հաղթահարել Արևմուտքի ճնշումը, ինչպես ԽՍՀՄ-ը չկարողացավ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment