Ադրբեջանը խաթարում է իր միջազգային իմիջը. Արդյո՞ք դա կարևոր է Ալիևի կառավարության համար

Ադրբեջանը խաթարում է իր միջազգային իմիջը. Արդյո՞ք դա կարևոր է Ալիևի կառավարության համար

Հոդվածի առանցքում

  • Ադրբեջանը իրեն դասում է հարևան պետությունների՝ Ռուսաստանից Իրան, ինչպես նաև Մերձավոր Արևելք, շարքին որոնք ժխտում են իրենց քաղաքացիների հիմնարար իրավունքները և անտեսում այն միջոցները, որով ժողովրդավարական պետությունները վերաբերվում են իրենց քաղաքացիներին:
  • Ադրբեջանի իշխանությունը հետապնդում է անկախ լրագրողներին և բացահայտում իր ավտորիտար բնույթը ավելի լայն արևմտյան հանրության համար:
  • Ելույթ ունենալով Կապիտոլիումի ակումբում՝ Սեիդովը ասաց, որ երկու երկրների հարաբերությունների վրա, երբեմն, ազդում են «պակաս էական խնդիրներ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների հետ», և դա բացասաբար է ազդում երկրի փորձերի վրա սերտ հարաբերություններ հաստատել Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ:
  • Այն ի սկզբանե սկսել է որպես պատասխան միջոց արևմտյան քննադատության դեմ 2013 թվականի հոկտեմբերի նախագահական ընտրությունների վերաբերյալ:
  • Երբ ընտրությունները ավարտվեցին, Ալիևը, ով հայտարարեց իր հաղթանակը երրորդ անգամ, լայն հետապնդումներ սկսեց քաղաքացիական հասարակության դեմ, հատկապես նրանց, ովքեր ներգրավված էին ընտրությունների մոնիտորինգի գործընթացում:
  • Ալիևին հաջողվեց չեզոքացնել միջազգային և ներքին քննադատությունը իր մեծ լոբբիի քաղաքականության շնորհիվ, որով մատնացույց էր արվում իր և իր հոր նշանակալից քաղաքական ձեռքբերումները: Ճնշումները հիմնականում խուսափեցին միջազգային հանրության քննադատությունից մինչև անցյալ ամառ, երբ Իլհամ Ալիևը գերագնահատեց իր ուժերը:
  • Իհարկե, կառավարությունը նաև օգտագործում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և տեղեկատվական պատերազմի միջավայրը իր հետապնդումները կրիտիկական այլախոհության դեմ արդարացնելու համար՝ ներկայացնելով այն ոչ որպես «գրաքննություն», այլ որպես լեգիտիմ պատասխան ազգային անվտանգության սպառնալիքին:
  • Հետապնդումը անկախ լրագրողների և ակտիվիստների դեմ լավ հնարավորություն է խաթարելու Ադրբեջանի իշխանության այս ուղին: Այն ի հայտ է բերում իշխանության ավտորիտար բնույթը լայն արևմտյան լսարանի աչքերում և միաժամանակ ավելի ավտորիտար դարձնում այդ իշխանությանը:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանի իշխանությունը հետապնդում է անկախ լրագրողներին և բացահայտում իր ավտորիտար բնույթը ավելի լայն արևմտյան հանրության համար

Ադրբեջանը իրեն դասում է հարևան պետությունների՝ Ռուսաստանից Իրան, ինչպես նաև Մերձավոր Արևելք, շարքին որոնք ժխտում են իրենց քաղաքացիների հիմնարար իրավունքները և անտեսում այն միջոցները, որով ժողովրդավարական պետությունները վերաբերվում են իրենց քաղաքացիներին:

Արդյո՞ք Իլհամ Ալիևի կառավարությանը հուզում է իր վարկանիշը Արևմուտքում: Մինչև վերջերս, կարծես, այո:

Տարիներ շարունակ նավթով հարուստ Կասպիական երկիրը փորձում էր բարելավել իր իմիջը՝ հյուրընկալելով միջազգային միջոցառումներ, ինչպիսիք են Եվրատեսիլը, Գլոբալ Ինտերնետ ֆորումը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, ինչպես նաև առաջին Եվրոպական խաղերը գալիք ամռանը: Ալիևն ու նրա թիմը նույնպես ծախսում էին մեծ գումարներ լոբբիստական ​​ջանքերի համար ԱՄՆ-ում և եվրոպական մայրաքաղաքներում:

Սակայն, Ադրբեջանի իշխանությունների վերջին քայլերը՝ ուղղված արևմտյան և տեղական կազմակերպությունների դեմ ճնշումներև, ինչպես նաև ԶԼՄ-ների սահմանափակմանը, շատ բացասական անդրադարձան երկրի միջազգային իմիջի և, ըստ որոշ վերլուծաբանների, նաև Ադրբեջանում գործարար միջավայրի վրա:

Ադրբեջանցի պաշտոնյաներ՝ «Ինչու մենք»

«Ինչու՞ ենք մենք արևմտյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Արդյո՞ք դա այն պատճառով է, որ մենք ուզում ենք լինել ԱՄՆ-ի դաշնակից»: Ադրբեջանական կառավարության էմիսարները, խորհրդարանական միջազգային հարաբերությունների հանձնաժողովի հիմնական անդամներ Սամադ Սեիդովը և Ասիմ Մոլլազադեն անցյալ ամիս հարց ուղղեցին Վաշինգտոնում:

Ելույթ ունենալով Կապիտոլիումի ակումբում՝ Սեիդովը ասաց, որ երկու երկրների հարաբերությունների վրա, երբեմն, ազդում են «պակաս էական խնդիրներ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների հետ», և դա բացասաբար է ազդում երկրի փորձերի վրա սերտ հարաբերություններ հաստատել Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ:

Ամերիկան, ավելացրեց Ասիմ Մոլազադեն, պետք է «պաշտպանի ազատությունը իմ երկրում …»:

Ի տարբերություն ադրբեջանցի պաշտոնյաների, շատերը Արևմուտքում, սակայն դիտում են, մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, լրատվամիջոցների ազատությունը որպես էական գործոն ժողովրդավարության համար և դրանց բացակայությունը որպես ճանապարհ դեպի կոռուպցիա և ավտորիտարիզմ:

Ադրբեջանը մեկ անգամ իր դռները բաց արել է Արևմուտքի առջև: Խորհրդային Մոսկվայից ապտակ ստանալուց հետո նախկին ՊԱԿ-ի սպա և կոմունիստական ​​ժամանակաշրջանի առաջնորդ Հեյդար Ալիևը վերադարձավ հայրենի Ադրբեջան, 1993 թվականին այստեղ կառավարման անցնելուց հետո գլխավորեց երկիրը և աննախադեպ արագ աճ և ընդլայնում գրանցեց ադրբեջանական նավթագազային արդյունաբերության ոլորտում: Նա հրավիրեց առաջատար արևմտյան բիզնեսներին և քաղաքացիական հասարակության խմբերին Բաքու՝ կոչ անելով նրանց վարձել տեղական աշխատուժին և վերացրեց ԶԼՆ-ների գրաքննությունը:

Բայց ամեն ինչ փոխվեց Ադրբեջանում իր որդու Իլհամ Ալիևի օրոք, ով կարողացավ գետնին հավասարեցնել արևմտամետ ադրբեջանական քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին:

Ալիև մեծը մեկ անգամ ԶԼՄ-ներին կոչեց «հասարակության հայելի»: Այսօր, նրա որդու ղեկավարության օրերին այդ հայելին վերցրել են ադրբեջանցիներից: Նրանց լրատվամիջոցները ոչինչ են, եթե ոչ զվարճանք, ամենօրյա աղաղակող շոուներով, նորություններով և ֆիլմերով: Պետական ​​լրատվամիջոցները իր կողմնակիցներին մոբիլիզացիայի համար օգտագործելու փոխարեն, ինչպես դա անում էր իր հայրը՝ Իլհամ Ալիևը դրանք օգտագործում է բնակչությանը հանգստացնելու և շեղելու համար:

Հետապնդում …

Լրագրողների և իրավապաշտպանների ընթացիկ ձերբակալությունները Ադրբեջանում ավելի լայն հետապնդման գործողության մասն են:

Այն ի սկզբանե սկսել է որպես պատասխան միջոց արևմտյան քննադատության դեմ 2013 թվականի հոկտեմբերի նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Երբ ընտրությունները ավարտվեցին, Ալիևը, ով հայտարարեց իր հաղթանակը երրորդ անգամ, լայն հետապնդումներ սկսեց քաղաքացիական հասարակության դեմ, հատկապես նրանց, ովքեր ներգրավված էին ընտրությունների մոնիտորինգի գործընթացում:

Չնայած նրան, որ Արևմուտքում բազմաթիվ դիտորդներ և քաղաքական առաջնորդներ լուրջ մտահոգություն հայտնեցին Ադրբեջանում Անար Մամեդլիի ձերբակալության վերաբերյալ, ով Ադրբեջանի առավել հարգված ընտրությունների դիտորդական խմբի ղեկավարն է, ինչպես նաև իրավիճակի վատթարացման մասին արևմտյան ինստիտուտների դեմ Բաքվի մեղադրանքների հետ կապված, դրանք, սակայն, անմիջական ազդեցություն չունեցան Ալիևի իշխանության միջազգային հեղինակության վրա:

Ալիևին հաջողվեց չեզոքացնել միջազգային և ներքին քննադատությունը իր մեծ լոբբիի քաղաքականության շնորհիվ, որով մատնացույց էր արվում իր և իր հոր նշանակալից քաղաքական ձեռքբերումները: Ճնշումները հիմնականում խուսափեցին միջազգային հանրության քննադատությունից մինչև անցյալ ամառ, երբ Իլհամ Ալիևը գերագնահատեց իր ուժերը:

Տասնյակ իրավապաշտպաններ, ​ակտիվիստներ, տասնյակ լրագրողներ հետապնդման ենթարկվեցին իբր կայունության խափանման համար: Մասնավոր ԶԼՄ-ները և ՀԿ-ները ենթարկվեցին ինտենսիվ քաղաքական ճնշման, իսկ մեծ մասը՝ հարկային տույժերի: Քննադատող ​​մեկնաբաններ, հետաքննող լրագրողներ, ինչպիսիք են Խադիջա Իսմայիլովան և այլք, հրապարակավ խստորեն դատապարտվեցին բարձր մակարդակի պաշտոնյաների կողմից:

Լրագրողների Ռաուֆ Միրկադիրովի, Սեյմուր Հաջիի, Խադիջա Իսմայիլովայի և շատ ուրիշների ձերբակալությունները մեծացրեցին միջազգային ուշադրությունը մամուլի ազատության և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության իրավիճակի վերաբերյալ:

Սակայն, նախքան Իսմայիլովայի ձերբակալությունը Ալիևի իշխանությանը ավելի հեշտ էր ընդդիմադիր լրատվամիջոցների հետապնդումները ներկայացնել որպես իրենց հակահայկական քարոզչության մի մաս: Բայց Խադիջայի ձերբակալությունից հետո շատերը նույնիսկ երկրում սկսեցին ահազանգել:

Իհարկե, կառավարությունը նաև օգտագործում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և տեղեկատվական պատերազմի միջավայրը իր հետապնդումները կրիտիկական այլախոհության դեմ արդարացնելու համար՝ ներկայացնելով այն ոչ որպես «գրաքննություն», այլ որպես լեգիտիմ պատասխան ազգային անվտանգության սպառնալիքին:

2014 թվականի դեկտեմբերի վերջին իշխանությունները հարձակվեցին տեղական Radio Free Europe / Radio Liberty (Ազատություն ռադիոկայան) գրասենյակի վրա, հարցաքննության ենթարկեցին բոլոր աշխատակիցներին՝ զավթելով համակարգիչները և փակելով գրասենյակները: Աշխատակազմը ավելի ուշ կրկին հարցաքննվեց առանց իրավական ներկայացուցչության, ոմանք էլ բերման ենթարկվեցին գիշերվա կեսին իրենց գիշերանոցներով:

Հետապնդումը անկախ լրագրողների և ակտիվիստների դեմ լավ հնարավորություն է խաթարելու Ադրբեջանի իշխանության այս ուղին: Այն ի հայտ է բերում իշխանության ավտորիտար բնույթը լայն արևմտյան լսարանի աչքերում և միաժամանակ ավելի ավտորիտար դարձնում այդ իշխանությանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment