Աբսուրդիստանի նախագահ Իլհամ Ալիևի կյանքի տասը օրը

Աբսուրդիստանի նախագահ Իլհամ Ալիևի կյանքի տասը օրը

Հոդվածի առանցքում

  • Մինչ քաղաքական գործիչներն ամենուրեք երգում էին օրհներգեր եւ ձեւում հնդկահավերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ամբողջ ընթացքում աշխատում էր: Անհանգիստ զանգեր Ամերիկայից, չնախատեսված արտաքին օգնություն, տեսչական այցեր մեգա-նախագծերում, դաժան միջոցներ իրեն քննադատողների նկատմամբ .... Տասը անհանգիստ օրեր Աբսուրդիստանի դե ֆակտո ցմահ նախագահի կյանքում:
  • ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին զանգահարել է նախագահ Ալիեւին եւ իր «մտահոգությունը» հայտնել նավթային հարուստ Ադրբեջանում անընդհատ աճող քաղաքացիական հասարակության հետապնդումների հարցով:
  • Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հայտարարել է, որ Ադրբեջանին հատկացրել է 752 միլիոն դոլար տնտեսության դիվերսիֆիկացման եւ մասնավոր հատվածի զարգացման համար, ըստ Բաքվում կազմակերպության ներկայացուցչի: «Նոր ռազմավարությունը կարեւորում է տարածաշրջանային համագործակցությունը, կառավարումը, շրջակա միջավայրի կայունությունը, կլիմայի փոփոխությունը եւ ծրագրերի արդյունավետ իրականացումը»:
  • Ի վերջո աշխարհը կդադարի ծիծաղել Ադրբեջանի եւ նրա իշխող ընտանիքի վրա: Բայց ռեժիմի քննադատները կարող են փչացնել միջոցառումները՝ օտարերկրյա հյուրերին պատմելով ոստիկանության ծեծի, ցույցադրական դատերի ու բանտերում կատարվող խոշտանգումների մասին:
  • Ի՞նչ էր անում նախագահ Իլհամ Ալիեւն կիրակի օրը: Նա ոգեւորիչ ելույթներ չի տվել: Նա չի ստուգել մեծ նախագծերը: Նա չի բացել նոր շենքեր: Նա չի հրահանգել լրացուցիչ ձերբակալություններ: Հետաքրքիր է, թե ինչ է նա արել ամբողջ օրը:

Ուշադրությանն արժանի

Մինչ քաղաքական գործիչներն ամենուրեք երգում էին օրհներգեր եւ ձեւում հնդկահավերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ամբողջ ընթացքում աշխատում էր: Անհանգիստ զանգեր Ամերիկայից, չնախատեսված արտաքին օգնություն, տեսչական այցեր մեգա-նախագծերում, դաժան միջոցներ իրեն քննադատողների նկատմամբ …. Տասը անհանգիստ օրեր Աբսուրդիստանի դե ֆակտո ցմահ նախագահի կյանքում:

… մի օր մի ժամանակ …

Կիրակի, Դեկտեմբեր 21, 2014

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին զանգահարել է նախագահ Ալիեւին եւ իր «մտահոգությունը» հայտնել նավթային հարուստ Ադրբեջանում անընդհատ աճող քաղաքացիական հասարակության հետապնդումների հարցով: Երբ հասարակությունը տեղեկացավ այդ խոսակցության մասին, ութ  օր անց աշխույժ հարց ու պատասխան սկսվեց Պետքարտուղարության ամենօրյա ճեպազրույցի ժամանակ:

Լրագրող:

«Արդյոք Ադրբեջանի պաշտոնատար անձինք անհանգստացած են իրենց հետ ունեցած  ձեր հեռախոսային խոսակցություններից, նրանց անհանգստացնում են կամ դուք իրականում ջանքեր գործադրում եք, որպեսզի պարտադրեք նրանց դադարեցնել մարդկանց  նկատմամբ բռնությունները»:

Պետխոսնակ.

«Դուք կարող եք համոզված լինել, երբ պետքարտուղարը ստանձնում է այդ հարցի քննարկումը եւ այն շոշափում է իր արտասահմանյան գործընկերներից մեկի, այդ թվում նաեւ երկրի նախագահի հետ, նա ներկայացնում է իր տեսակետը»:

Որո՞նք էին Քերիի «մտահոգությունները»:

Այս տարի նախագահ Իլհամ Ալիեւը շատ է հալածել, հետապնդել եւ ձերբակալել լրագրողներին, ժողովրդավարության ակտիվիստներին եւ իրավապաշտպաններին: Վերջին տասներկու ամսվա ընթացքում շատ մարդիկ են հայտնվել ճաղերի հետեւում, այդ թվում Խադիջա Իսմայլովան: Նրա գործի վերաբերյալ  մեկնաբանություն տալու պետքարտուղարության խոսնակի մերժումը զարմացրեց շատերին:

Մի անանուն աղբյուր շշնջաց.

«Դեսպանատան դուրը չի եկել ԱՄՆ քաղաքականությանն  ուղղված նրա քննադատությունները»: Արդյոք դիվանագետները վշտացած էին տխրահռչակ հարցազրույցից, որտեղ նա անողոքաբար դատապարտում է դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին՝ երկրում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Ամերիկայի դիրքորոշման համար:

Երկուշաբթի, Դեկտեմբեր 22, 2014

Ադրբեջանը  հպարտ ու անկախ ազգ է  իր երկար պատմությամբ: Անկախության պահից սկսած հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւի եւ նրա որդու՝ ներկա նախագահ Իլհամ Ալիեւի ամուր առաջնորդության ու մտածված բարեփոխումների շնորհիվ, Ադրբեջանը հասել է շատ մեծ նվաճումների, այդ թվում կանգնեցրել է աշխարհի ամենաբարձր դրոշակաձողը:

AzerNews-ը հաղորդում է, որ Ադրբեջանն աչքի է ընկնում նաև սպորտով:

Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Իլհամ Ալիեւը մարզիկներին եւ մասնագետներին պարգեւատրել է 2014 –ի արդյունքների համար: «Միջազգային մրցույթներում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մենք շահել ենք 805 մեդալ, այդ թվում  275 ոսկի: Նախորդ տարվա համեմատ մեդալները կրկին աճել են: Մեդալների թիվը սպորտի զարգացման հիմնական ցուցանիշն է», – ավելացրել է նա:

Օլիմպիականի նախագահ Իլհամ Ալիեւը առաջ է նայում դեպի  2015 թ.

«Պատահական չէ, որ առաջին Եվրոպական խաղերը տեղի կունենան Բաքվում. .. Դա պատմական իրադարձություն է, քանի որ, ինչպես գիտեք, նման խաղերը Եվրոպայում առաջին անգամ են անցկացվելու եւ դա մեծ պատասխանատվություն է մեզ համար … Այս խաղերը նաեւ ցույց են տալիս մեր երկրի ուժը … Մենք ունենք ուժեղ տնտեսություն եւ քաղաքական գործընթացները ընթանում են դրական ուղղությամբ»:

Երեքշաբթի, Դեկտեմբեր 23, 2014

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հայտարարել է, որ Ադրբեջանին հատկացրել է  752 միլիոն դոլար տնտեսության  դիվերսիֆիկացման եւ մասնավոր հատվածի զարգացման համար, ըստ Բաքվում կազմակերպության ներկայացուցչի: «Նոր ռազմավարությունը կարեւորում  է  տարածաշրջանային համագործակցությունը, կառավարումը, շրջակա միջավայրի կայունությունը, կլիմայի փոփոխությունը եւ ծրագրերի արդյունավետ իրականացումը»:

ԱԶԲ-ն չի բացատրել, թե ինչպես կարող է  կառավարությունը լավ աշխատել առանց անկախ լրատվամիջոցների, թե ինչպես կարող է ածխաջրածնային արտահանման վրա կառուցված տնտեսությունը լինել էկոլոգիապես կայուն: Հարց է ծագում, թե ինչու է հասարակության փողը շռայլորեն ծախսվում վառելիքային բռնապետության  նախագծերի ֆինանսավորման վրա,  որը պնդում է, թե  ավելի քան 50 միլիարդ դոլար արտարժութային պահուստների ունի:

Մինչդեռ ԱԶԲ-ն YouTube- ով տեսանյութ տարածեց՝ տեղեկացնելու ադրբեջանցիներին, որ այն կազմում է Ադրբեջանի հաջողության մի մասը: Ըստ ԱԶԲ-ի նախագահ Տակեհիկո Նակաոյի՝ Զարգացման բանկի 2015-ի տարեկան հանդիպումը տեղի կունենա Բաքվում: «Այն կներկայացնի Ադրբեջանի կոչը ներդրողներին եւ այլ կառավարություններին … Լայնածավալ նախապատրաստական աշխատանքները տեսնելուց հետո, ես վստահ եմ, որ դա կլինի շատ հաջող միջոցառում»:

Հաշվի առնելով ազդեցիկ ծրագրերի եւ մեծ իրադարձությունների վրա միլիարդներ ծախսելու Ալիեւի հակումը, նա, հավանաբար, ճիշտ է:

Չորեքշաբթի, Դեկտեմբեր 24, 2014

Սուրբ Ծննդյան նախօրեին: Այժմ, երբ ԱԶԲ-ն խոստացել էր հոգալ տնտեսության դիվերսիֆիկացման եւ հիմնական գյուղական ենթակառուցվածքների խնդիրները  ու  երկրի ձկնաբուծարանները վերելք էին ապրում ամերիկյան տնտեսական օգնության շնորհիվ, նախագահ Ալիեւը ազատ էր իր ուշադրությունը կենտրոնացնելու նավթային դոլարները քաղաքային ենթակառուցվածքների համար ծախսելու խնդրի վրա:

Նա առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային նշանակեց Եվրոպական խաղերի կազմկոմիտեի նախագահ: Ամուսինները գնացին հիանալու Սպիտակ քաղաքի մոդելով: Այն ավելի մեծ է, քան Մոնակոն, իր տարածությամբ կապահովի Մոնակոյի ամբողջ բնակչությանը: Այնտեղ կա նաեւ «Շատրվան հրապարակ, որը ներկա Շատրվան հրապարակի կրկնակի չափն է»:

Այս մեգանախագիծը երաշխավորում է ստանալ գլոբալ հարգանք, ինչին նա ձգտում է: 2015-ի  Եվրոպական խաղերի բազմամիլիարդ դոլարներն, իհարկե, կլինեն: Նախագահ Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ 2015-ի Եվրոպայի առաջնությանը հազարավոր օտարերկրացիներ կգան ամբողջ աշխարհից եւ Բաքվում իրենց սեփական աչքերով կտեսնեն իրենց սիրելի բոլոր մեծ նախագծերը:

Ի վերջո աշխարհը կդադարի ծիծաղել Ադրբեջանի եւ նրա իշխող ընտանիքի վրա: Բայց ռեժիմի քննադատները կարող են փչացնել միջոցառումները՝ օտարերկրյա հյուրերին պատմելով ոստիկանության ծեծի, ցույցադրական դատերի ու բանտերում կատարվող խոշտանգումների մասին: Ահա թե ինչու է Ալիեւը որոշել նրանց բոլորին նախապես տեսադաշտից հեռացնել:

Հինգշաբթի, Դեկտեմբեր 25, 2014

Սուրբ Ծննդյան օրը: Ալիեւի նախագահական վարչակազմի քաղաքական եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ալի Հասանովը տոնական ելույթ ունեցավ լրագրողական մրցույթի հաղթողներին  պարգեւատրելու արարողության ժամանակ, որը հովանավորում էր Ադրբեջանի Հանրապետություն նախագահին առընթեր ԶԼՄ-ների զարգացման աջակցության պետական հիմնադրամը:

Նա ասել է հավաքված լրագրողներին. «Ոչ ոք չի կարող ասել, որ որեւէ լրագրող երբեւէ  հետապնդվել է պետության կամ նրա կառույցների կողմից: Ցավոք, այսօր մենք ունենք որոշ ՀԿ-ներ եւ միջազգային տարբեր կազմակերպություններ, որոնք փորձում են վատաբանել Ադրբեջանի ազատ մեդիա միջավայրը, որի հիմքը դրել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւը… Ադրբեջանի կառավարությունը չի պատկերացնում իր ներքին կյանքն առանց ազատ լրատվամիջոցների»:

Հասանովը հավելել է, որ Ադրբեջանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ պետությունը բնակարաններ է տրամադրել  լրագրողներին: Պահպանվել է նրա խոսքերի միայն գրավոր տարբերակը, հետեւաբար , պարզ չէ, արդյոք նա փորձել է սպառնալ:

Ուրբաթ, Դեկտեմբեր 26, 2014

Իլհամ Ալիեւն ի իր դատախազներին ու զինված ոստիկաններին ուղարկել էր փակել Ազատ Եվրոպա / Ազատություն (RFE / RL) ռադիոկայանի  գրասենյակները, որը երկրի ներսում քննադատական կարծիքներ հայտնող վերջին ծրագրերից էր:Այդ հարվածից հետո նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցել է Բաքվում հանգուցյալ հոր անունը կրող նոր Հեյդար մզկիթի բացման արարողությանը:

Դա ամենամեծ մզկիթն է Հարավային Կովկասում,  գրում է AzerNews-ը: Այն ընդգրկում է 12.000 քառակուսի մետր տարածք, ունի չորս 95 մետր բարձրությամբ մինարեթներ: Նախագահը հանդես է եկել ոգեշունչ ելույթով:

«Բոլոր ազատությունները՝ մամուլի, խոսքի, հավաքների, խղճի, երաշխավորված են Ադրբեջանում: Բոլոր կրոնական ազատությունները լիովին ապահովված են Ադրբեջանում»: Դա իսկապես պատմական ելույթ էր: Դա միակ դեպքն էր, երբ պաշտամունքի վայրի բացման ելույթում աստծո անունը չնշվեց: Մինչդեռ հանգուցյալ հոր անունը նա նշել է ինը անգամ:

Շաբաթ, Դեկտեմբեր 27, 2014

Պետքարտուղարությունը կոչ է արել Ադրբեջանին անցկացնել «թափանցիկ» հետաքննություն, որը համահունչ կլինի Բաքվի «մամուլի ազատությունը պաշտպանելու միջազգային հանձնառությանը»: Իրավապաշտպանները տպավորված չէին:

Գրեթե միաժամանակ, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ԱՄՆ-ի դեսպան Դանիել Բաերը  որոշել էր խախտել կանոնակարգը եւ ուղարկել էր ոչ դիվանագիտական գրառումներ:

Միաժամանակ այն մարդը, որը դատապարտել էր լրագրող Խադիջա Իսմայիլովային իբրև «իրեն ինքնասպանության հրահրելու համար», հրապարակավ հրաժարվեց իր հայցից: Նա նաեւ նշել էր, որ սպասում է իր ձերբակալությանը: Մեղադրողի  ցուցմունքից հրաժարվելը նշանակում է, որ Խադիջայի ձերբակալության հիմնավորումը անիմաստ է դառնում:Այնուամենայնիվ նա ազատ չարձակվեց:

Առաջին զույգը ստուգեց Բաքվի հսկայական օլիմպիական մարզադաշտը:

2016-ի Օլիմպիական խաղերն հյուրընկակելու Բաքվի հայտը ձախողվեց: 2020-ի օլիմպիական խաղերը հյուրընկակելու  Բաքվի հայտը ձախողվեց: 2024-ի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու Բաքվի հայտը կքննարկվի այս տարվա վերջում: Ինչեւէ, մարզադաշտն արդեն ավարտված է: Այն շատ ժամանակակից է:

Կիրակի, Դեկտեմբեր 28, 2014

Ի՞նչ էր անում նախագահ Իլհամ Ալիեւն կիրակի օրը: Նա ոգեւորիչ ելույթներ չի տվել:  Նա չի ստուգել մեծ նախագծերը: Նա չի բացել նոր շենքեր:  Նա չի հրահանգել լրացուցիչ  ձերբակալություններ: Հետաքրքիր է, թե ինչ է նա արել ամբողջ օրը:

Երկուշաբթի,Դեկտեմբեր 29, 2014

Արեւմտյան քաղաքական գործիչները վերադարձան իրենց աշխատասենյակներ եւ շատերը չզարմացան, երբ լսեցին Ալիեւի Սուրբ Ծննդյան ելույթը: Հայաստանը ատում է իրեն, Իրանը ատում է իրեն եւ այս աշխարհում նրա միակ ընկերը Վլադիմիր Պուտինն է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կկոցել էր աչքերը: Միտքը, որ մնացել է մեն-մենակ իր զայրացած հարեւանների հետ, սարսափելի էր: Նախագահը որոշել էր տարին ավարտել դրական նոտայով եւ հրամայել էր ազատ արձակել մի քանի քաղբանտարկյալի: Ի վերջո, նա կարող է նրանց նորից կալանավորել Եվրոպական խաղերի մեկնարկից առաջ:

Այնուհետեւ նախագահը դուրս է եկել ստուգելու իր նորագույն ձեռքբերումը՝ շողշողացող նոր ինքնաթիռը, որը հենց է  նոր էր ժամանել Ամերիկայից: Քիչ անց, Պետքարտուղարությունը Խադիջայի ձերբակալությունից հետո առաջին անգամ հանդես եկավ  հրապարակային հայտարարությամբ՝ Ադրբեջանում շարունակվող հետապնդումների մասին:

Խոսնակը ամենօրյա ճեպազրույցը բացել է հետեւյալ խոսքերով.«Մեզ անհանգստացնում են Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվող քաղաքացիական հասարակության հետապնդումները: Քարտուղարը մեր մտահոգությունները բարձրացրել է դեկտեմբերի 21-ին նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

Այդ ժամանակից ի վեր, մենք տեսել ենք RFE / RL գրասենյակների փակումը, նրանց սեփականության բռնագրավումը եւ Ազատ Եվրոպայի /RL  աշխատակիցներին չճշտված մեղադրանքներով բռնի ուժով իրենց տներից հարցաքննության տանելը: Այս գործողությունները, ինչպես նաեւ հարցաքննությունների ընթացքում փաստաբան ունենալու արգելքն անհանգստացնող են: Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հավատարիմ մնալ ԵԱՀԿ-ի եւ միջազգային այլ պարտավորություններին, որոնք ուղղված են պահպանելու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այդ թվում մամուլի ազատությունը:

Այս առումով,  այսօր 87 հոգու, այդ թվում 10 քաղաքական ակտիվիստի ներում շնորհելու նախագահ Ալիեւի որոշումը համարվել է ճիշտ ուղղությամբ  արված քայլ: Մենք կոչ են քանում Ադրբեջանի իշխանություններին ներման միջոցով ազատ արձակել նաեւ մյուսներին, որոնք իրականացրել են իրենց հիմնարար ազատությունները»:

Նախագահ Իլհամ Ալիեւը առաջ է շարժվել: Նա ավարտել է նոր ռեակտիվ ինքնաթիռ  բացումն ու զբաղված է եւս մեկ նոր շենքի բացման գործողություններով:

Երեքշաբթի, Դեկտեմբեր 30, 2014

Բանտարկյալները դուրս են գալիս բանտից: Խումբը ներառում է մի քանի երիտասարդ ակտիվիստների, մի քանի լրագրողների եւ ութ մարդկանց, ովքեր կալանավորվել էին 2012-ին, որովհետեւ դեմ էին գլխաշորեր կրելու արգելքին, որը իրենց ժամանակակից եւ աշխարհիկ նախագահի հրահանգն էր:

(Մարդիկ, ովքեր բողոքել են գլխաշոր կրելու արգելքի դեմ, չեն  ընդունվում որպես «քաղաքացիական ակտիվիստներ»): Ավելի քան 90 քաղբանտարկյալներ,  ներառյալ նրանք, ովքեր ձերբակալվել են 2014-ի ընթացքում , շարունակում են մնալ բանտում:

Հնարավոր է, որ Իլհամ Ալիեւը նրանց մի մասին ազատ արձակի 2015-ին, միգուցե ԱԶԲ-ի հանդիպումից առաջ կամ Եվրոպական խաղերից հետո:

Չորեքշաբթի, Դեկտեմբեր 31, 2014

Շնորհավոր Նոր տարի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորեց ադրբեջանցիների Նոր Տարին եւ աշխարհի բոլոր ադրբեջանցիներին համերաշխության օրվա կապակցությամբ: «Տիկնայք եւ պարոնայք, սիրելի հայրենակիցներ: 2014 թվականը,  որը մնաց անցյալում,  հաջող էր մեր երկրի համար: …Ինչպես գիտեք, 2012-2013 թվականներին Ադրբեջանը ներկայացվեց աշխարհի ամենաազդեցիկ կազմակերպության՝ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Մենք հաղթեցինք այդ իրավունքը 155 երկրների աջակցությամբ: Իսկ այս տարի Ադրբեջանը նախագահում էր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն՝ արժեքավոր ներդրում կատարելով Եվրոպայում ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում…

Ադրբեջանը հաջողությամբ շարժվում է ժողովրդավարության, ազատության, անկախության, առաջընթացի եւ զարգացման ճանապարհով: Ես վստահեմ, որ աշխարհի բոլոր ադրբեջանցիները հպարտ են,  որ աշխարհի քարտեզի վրա կա Ադրբեջանը…

Սրտանց շնորհավորում եմ բոլոր ադրբեջանցիներին աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա եւ Նոր տարվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ադրբեջանական ընտանիքում երջանկություն, բարգավաճում եւ հետագա հաջողություններ լինեն»:

Այդ գիշեր Բաքվում տպավորիչ հրավառություն էր:

Ամոթ է, որ Խադիջա Իսմայիլովան այն չտեսավ: Նա դեռ բանտում է:

Մինչդեռ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  ապագային վստահությամբ էր նայում: Նա նավթ ուներ: Նա փող ուներ եւ երկու ընկեր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment