ԿԺԻ-ն բողոքում է, որ Ազգային աղոթքի նախաճաշին ներկա են Սուդանի ցեղասպան պաշտոնյաները

ԿԺԻ-ն բողոքում է, որ Ազգային աղոթքի նախաճաշին ներկա են Սուդանի ցեղասպան պաշտոնյաները

Հոդվածի առանցքում

  • Սուդանցի ակտիվիստները, որոնք մտահոգված են Ազգային Աղոթքի Նախաճաշին 2 ենթադրյալ պատերազմական հանցագործների հրավիրված լինելու փաստով, ծրագրել են բողոքի ցույց անցկացնել Վաշինգտոնում: Այս տարվա նախաճաշը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, բայց նախաճաշի կազմակերպիչները հրավիրել են Սուդանի կառավարության բարձրաստիճան 2 պաշտոնյայի:
  • Այս տարվա նախաճաշը կազմակերպող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Քեյսիին և հանրապետական Ռուեր Ուիքերին, ինչպես նաև միջոցառումը կազմակերպող հիմնադրամի ղեկավար Դոու Քոեին առցանց բողոք ներկայացնելու համար կարելի է այցելել www.operationbrokensilence.org կայքը:
  • «Քարթին 1990-ականներին Ժողովրդական Պաշտպանության Ուժերի հրամանատարն էր, այդ խմբավորումը ներգրավված է եղել տասնյակ հազարավոր հարավսուդանցի կանանց և երեխաների ստրկացնելու մեջ, երբ հարձակումներ էր գործում և ոչնչացնում ամբողջական գյուղեր՝ սպանելով հազարավոր մարդկանց»: «Քարթիին մեղադրել են 2014 թվականին Բեթիում՝ Հարավային Սուդանում, Դարֆուրի հարյուրավոր փախստականներին բախումների հրահրելու համար:

Ուշադրությանն արժանի

«Շատ կարևոր է, որ ցեղասպանության ոճրագործները չհրավիրվեն ԱՄՆ». Կրոնի և ժողովրդավարության ինստիտուտի կրոնական ազատության ծրագրի տնօրեն Ֆեյթ ՄըքԴոնել

Սուդանցի ակտիվիստները, որոնք մտահոգված են Ազգային Աղոթքի Նախաճաշին 2 ենթադրյալ պատերազմական հանցագործների հրավիրված լինելու փաստով, ծրագրել են բողոքի ցույց անցկացնել Վաշինգտոնում:

Այս տարվա նախաճաշը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, բայց նախաճաշի կազմակերպիչները հրավիրել են Սուդանի կառավարության բարձրաստիճան 2 պաշտոնյայի:

Արտաքին գործերի նախարար Ալի Ահմեդ Քարթին և Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Իբրահիմ Ղանդուրը ներկայացնում են մի ռեժիմ, որին մեղադրում են Հարավային Սուդանում տասնամյակներ տևած կոտորածների և Սուդանի Դարֆուր շրջանում, Նուբայի լեռներում և Կապույտ Նեղոսի նահանգում ցեղասպանական պատերազմ վարելու համար:

Ազգային Աղոթքի Նախաճաշը կազմակերպում են ԱՄՆ Կոնգրեսի անդամները The Fellowship Foundation-ի միջոցով: Սուդանական սփյուռքի անդամները և ԱՄՆ-ում նրանց աջակիցները բողոքի ցույց են անցկացնելու Վաշինգտոնի Hilton հյուրանոցի մուտքի մոտ:

Այս տարվա նախաճաշը կազմակերպող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Քեյսիին և հանրապետական Ռուեր Ուիքերին, ինչպես նաև միջոցառումը կազմակերպող հիմնադրամի ղեկավար Դոու Քոեին առցանց բողոք ներկայացնելու համար կարելի է այցելել www.operationbrokensilence.org կայքը:

Կրոնի և ժողովրդավարության ինստիտուտի կրոնական ազատության ծրագրի տնօրեն Ֆեյթ ՄըքԴոնելն այս առիթով արել է հետևյալ մեկնաբանությունները.

ԿԺԻ Նոր Սուդանի եկեղեցիների դաշինքը կբողոքարկի Սուդանում և Հարավային Սուդանում ցեղասպան ռեժիմի պատճառով մահացած միլիոնավոր մարդկանց վիրավորող այս փաստի դեմ և կհայտարարի Այլևս երբեք: Շատ կարևոր է, որ ցեղասպանության ոճրագործները չհրավիրվեն ԱՄՆ, որ նրանց չտրվի հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի Սուդանի դեմ հակաահաբեկչական պատժամիջոցները չեղարկելուն միտված քարոզչություն իրականացնել

«Քարթին 1990-ականներին Ժողովրդական Պաշտպանության Ուժերի հրամանատարն էր, այդ խմբավորումը ներգրավված է եղել տասնյակ հազարավոր հարավսուդանցի կանանց և երեխաների ստրկացնելու մեջ, երբ հարձակումներ էր գործում և ոչնչացնում ամբողջական գյուղեր՝ սպանելով հազարավոր մարդկանց»:

«Քարթիին մեղադրել են 2014 թվականին Բեթիում՝ Հարավային Սուդանում, Դարֆուրի հարյուրավոր փախստականներին բախումների հրահրելու համար: Դա տեղի է ունեցել Հարավային Սուդանի նախկին փոխնախագահ Ռիեք Մաչարի հետ գործակցությամբ: Նա պատասխանատու է Նուբայի ժողովրդին սովամահ անելու համար՝ հրաժարվելով որպես օգնություն ուղարկված սնունդը տրամադրել մարդկանց »:

«Լինելով այս շրջանում խաղաղ բնակիչներին հումանիտար շրջափակման ենթարկելու և օդային ռմբակոծությունների մեղսակիցը՝ Ղանդուրը հայտարարել է, որ Սուդանի կառավարությունը «ջանք չի խնայում ապստամբերի հետ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու համար»»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment