Ալեքսիս Օհանյանը` իր գլխավոր ֆինանսական սխալի մասին

Ալեքսիս Օհանյանը` իր գլխավոր ֆինանսական սխալի մասին

Հոդվածի առանցքում

  • Որպես հայ՝ ինձ համար կարևոր է կայունությունը հատկապես Հայաստանի պես երկրի համար, որն այնքան շատ դժվարությունների միջով է անցել: «Շախմատ» նախագծի եկամուտի մի մասը կուղղվի Հայաստանում գործող Armenia Tree նախագծին, որը զբաղվում է անտառների վերականգմամբ:

Ուշադրությանն արժանի

Հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանը սոցցանցային հսկա Ռեդիթը ստեղծել է 2005թ-ին` ընդամենը 12.000 դոլար ներդրումով: Երկու տարի անց նա վաճառեց այն․ գործարքի ստույգ արժեքը հայտնի չէ, տատանվում է 10-ից 20 մլն դոլարի սահմաններում: 2014-ին Ալեքսիս Օհանյանը հեռացավ նաև ընկերության ղեկավարումից:

Ռեդիթը հիմնելուց բացի նա ուներ մեկ այլ ընկերություն` Initialized-ը, որը զբաղվում էր սթարթափերում ներդրումներով և հիմա գործակցում է ալկոհոլ արտադրող Flaviar ընկերության հետ` ստեղծում են Շախմատ բրենդը: Օհանյանն ասում է, որ Հայաստանում, որտեղ ծնվել են իր նախնիները, կոնյակ խմելով շախմատ խաղալը մշակութային ավանդույթ է:

35-ամյա Օհանյանն ամուսնացած է թենիսիստուհի և գործարար Սերենա Ուիլյամսի հետ: Նրանք ունեն 1 տարեկան աղջիկ: Ալեքսիս Օհանյանը զրուցել է MarketWatch-ի հետ և պատմել փողի հետ իր հարաբերությունների, ինչի վրա երբեք չի խնայում, ինչ գնումներ է կատարում և որն է նրա ստացած ֆինանսական լավագույն խորհուրդը:

MarketWatch – Ի՞նչը ոգեշնչեց «տեխնոտղային» մտնել կոնյակի բիզնես:

Օհանյան – Ես  հիանում եմ բոլոր այն ինդուստրիաներով, որոնք գոյություն ունեն այնքան երկար ժամանակ, ինչքան ալկոհոլի բիզնեսն է և միաժամանակ նոր դարաշրջանում կտրուկ փոփոխությունների չեն ենթարկել, քանի որ խիստ կարգավորված են: Իհարկե, ժամանակ առ ժամանակ ես սիրում եմ թունդ խմիչք, բայց ավելի քան դա, Initialized-ում ես աշխատում եմ ներդրողների հետ, որոնք աշխատում են արագ փոփոխվող ինդուստրիաներում և պատրաստ են իսկապես արագ նորարարությունների: Եթե դու կարող ես գտնել նորարարությունների լավագույն ձևերը և բիզնես անել այս դժվար փոփոխվող ինդուստրիայում, դա կարող է ռիսկային լինել, բայց նաև մեծ հնարավորություն:

Որպես հայ՝ ինձ համար կարևոր է կայունությունը հատկապես Հայաստանի պես երկրի համար, որն այնքան շատ դժվարությունների միջով է անցել: «Շախմատ» նախագծի եկամուտի մի մասը կուղղվի Հայաստանում գործող Armenia Tree նախագծին, որը զբաղվում է անտառների վերականգմամբ:

MarketWatch – Ո՞րն է ֆինանսական լավագույն խորհուրդը, որը երբևէ ստացել եք

Օհանյան – Տոկոսների հաշվարկի հրաշքը իրական է: Կարևոր է ունենալ երկարաժամկետ ուղղվածություն, երբ խոսք է գնում ներդրումների և խնայողությունների մասին: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան եք ունակ հետաձգել ձեր ունեցած գումարը վատնելու հաճույքը: Որքան շատ, այնքան երկարաժամկետ լինեն ֆինանսական ապահովվածությունը: Քաղցրավենիքի թեսթը, որն արել են 1960-ականներին, տեսնելու, թե որքան կարող է երեխան հետաձգել  բավարարվածությունը, ըստ էության, բավական թերի է և չի նախատեսում այն երեխաներին, որոնք ունեն սննդի ապահովության տարբեր մակարդակներ, բայց կարծում եմ, որ հաճույքը հետաձգելը ֆունդամենտալ արժեք է` հատկապես ֆինանսական հեռանկարի մասով:

MarketWatch – Ո՞րն է վերջին իսկապես կարևոր իրը, որ ձեռք եք բերել:

Օհանյան – Կնոջս համար վզնոց և ականջողեր` մեր տարեդարձի առիթով:

MarketWatch – Ինչի համար երբեք փող չեք խնայի:

Օհանյան – Ride-sharing հավելվածների: Սիրում եմ աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհը, այդ ընթացքում կարող եմ նաև FaceTime-ով խոսել ընտանիքիս հետ:

MarketWatch – Ե՞րբ եք խնայում:

Օհանյան – Սիրում եմ ավիաընկերությունների և հյուրանոցների բոնուս քարտերը, հատկապես հյուրանոցներինը: Այդ առումով ժլատ եմ և կարծում եմ դա իմ գլխում է հավիտյան, քանի որ հայրս ճամփորդական գործակալ է:

MarketWatch – Ո՞րն է Ձեր գլխավոր ֆինանսական սխալը:

Օհանյան – Ռեդիթը 2006թ-ին վաճառելը: Լավ է, որ ես սեփականության իրավունքները հետ ստացա 2014թ-ին, երբ վերադարձա ընկերություն և գլխավորեցի փոփոխությունների շրջանում: Բայց այո, մենք չափազանց շուտ վաճառեցինք այն:

MarketWatch – Ո՞րն է Ձեր վերջին մեծ ներդրումը:

Օհանյան –  Initialized-ը սկսել է ներդրումներ կատարել Papa սթարթափում, որը հիանալի տեխնոլոգիական նորույթ է, առաջարկում է թոռնիկներ ըստ պահանջի`միացնելով ուսանողներին տարեց մարդկանց հետ ոչ միայն շփումների, այլև տրանսպորտի կամ նոր տեխնոլոգիաների հարցում օգնելու նպատակով:

MarketWatch – Ձեր սիրելի սեփականությունը:

Օհանյան – Կնոջս նվիրած ժամացույցներից մեկը:

MarketWatch – Պատրաստվո՞ւմ եք երբևէ թոշակի անցնել:

Ohanian: Կարծում եմ` ոչ: Ես միշտ ինչ-որ բան անելու մտավոր պահանջ ունեմ: Եթե հաշվի առնենք նաև պապիկիս և հորս կարիերաները, ես հավանաբար միշտ կաշխատեմ: Initialized-ում 100 տարվա համար ծրագրեր ունենք, քանի որ ուզում ենք ստեղծել մի բան, որը մեզնից ավելի երկար կապրի: 100 տարի կամ ավելի շատ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment