Ռեդիթի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատմում է ալկոհոլային խմիչքների մասին

Ռեդիթի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատմում է ալկոհոլային խմիչքների մասին

Հոդվածի առանցքում

  • Ալեքսիս Օհանյանի համար դա Շաքմատն էր՝ 23-ամյա հայկական կոնյակի արտադրությունը, որը ընդգծում է իր հայկական ժառանգությունը: Շաքմատը ներդրողի համար լավ խաղադրույք է, հատկապես հաշվի առնելով ամերիկյան կոնյակի սպառման աճը: Համաձայն ԱՄՆ-ի խմիչքների սպառման խորհուրդի՝ 2016 թ.-ին ամերիկացիները գերադասել են սպառել ավելի շատ կոնյակ, քան գինի, շոտլանդակամ կամ իռլանդական վիսկի:

Ուշադրությանն արժանի

 

Դուք ստեղծեցլ եք բազմամիլիոնանոց ընկերություններ, ինչպիսիք են Reddit-ն ու Initialized Capital-ը։ Ի՞նչն է ձեր հաջորդ քայլը՝ որպես գործարարի:

Ալեքսիս Օհանյանի համար դա Շաքմատն էր՝ 23-ամյա հայկական կոնյակի արտադրությունը, որը ընդգծում է իր հայկական ժառանգությունը:

Շաքմատը ներդրողի համար լավ խաղադրույք է, հատկապես հաշվի առնելով ամերիկյան կոնյակի սպառման աճը: Համաձայն ԱՄՆ-ի խմիչքների սպառման խորհուրդի՝ 2016 թ.-ին ամերիկացիները գերադասել են սպառել ավելի շատ կոնյակ, քան գինի, շոտլանդակամ կամ իռլանդական վիսկի:

«Հայկական կոնյակն ունի իր պատմությունը: Ըստ լեգենդի՝ Չերչիլն այս կոնյակի մեծ սիրահար էր, իսկ երկրի մայրաքաղաքը «մեկ շնչին բաժին ընկնող կոնյակի ավելի շատ արտադրություն ունի, քան աշխարհի ցանկացած այլ քաղաք, այդ թվում նաեւ ֆրանսիական Կոնյակը»,- գրում է Ջոզեֆ Մ. Միկալֆֆը:

Շաքմատը օգտագործում է միայն տեղական խաղողի բերքը այն արտադրելու համար, լցվում է տեղական կովկասյան կաղնու տակառներում եւ արժե 110 դոլար: Յուրաքանչյուր վաճառքի եկամուտներից տոկոս է հատկացվում «Հայաստան ծառատունկ» ծրագրին:

Օհանյանի հետ մենք զրուցել ենք կոկտեյլի մասին, որը նա երբեք այլևս չի պատվիրի եւ ինչու է նա իր տանը պահում Seagrams 7 Crown:

Ո՞րն է ձեր խմիչքը:

-Ջուրն, իհարկե: Ես փորձում եմ առողջ կյանք վարել:

Ո՞րն է առաջին խմիչքը, որը փորձել եք, երբ դարձաք 21 տարեկան:

-Ես արտասահմանում եմ սովորել՝ Լոնդոնում: Չեմ հիշում, թե ինչպես անցավ ամբողջ երեկոն, բայց հաստատ խմել եմ օղի: Ես չեմ հպարտանում դրանով:

FMK (Fuck, marry, kill) սկզբունքով բաշխեք երեք կոկտեյլները՝ Negroni, Margarita, Manhattan

-Կարծում եմ K` Նեգրոնիին, M` Մանհեթենին եւ F` Մարգարիտային:

Ո՞րն է ձեր վերջնական խմիչքը

-Invisible Potion

Եթե դուք խմեք միայն մեկ բարում ձեր ողջ կյանքի ընթացքում, ո՞րն է դա լինելու:

-Իմ տեղական բարը Breakers- ի Palm Beach- ը, որտեղ շատ զվարճալի տեղ է, իսկ խմիչքներն այստեղ պինդ են և շատ լավը:

Ո՞րն է ձեր մոտ եղած լավագույն եւ ամենավատ խմիչքը:

-Louis XIII – ի մեծ շիշը լավագույնն է: Ամենավատը Seagrams 7 Crown- ը, որը ես պահում եմ, երբ իմ հայրը այցելում է ինձ (նա դեռ դրա սիրահարն է):

Ո՞ր կոկտեյլը երբեք այլևս չեք պատվիրի նորից:

-Redbull եւ օղի: Ես այդ անհեթեթության համար չափազանց մեծ եմ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment