Ալբանիայի կառավարությունը գործարք է կնքում Ադրբեջանի կոռումպացված ռեժիմի հետ

Ալբանիայի կառավարությունը գործարք է կնքում Ադրբեջանի կոռումպացված ռեժիմի  հետ

Հոդվածի առանցքում

  • Այս տարվա սկզբին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` Սոքարը, Բալկաններում իր մասնաճյուղի միջոցով հայտարարեց Ալբանիայում 40 կմ-անոց գազատար կառուցելու նպատակով տեխնիկա-տնտեսական հիմք պատրաստելու մտադրության մասին: Ալբանիայի Էներգետիկայի նախարար Դամիան Գջիկնուրին մի քանի անգամ այցելել է Ադրբեջան: Նրան ուղեկցել են կառավարության այլ պաշտոնյաներ: Բաքվում հայտարարել են Ադրբեջանի կառավարության և Սոքարի հետ պրոֆեսիոնալ հարաբերությունների մասին` ընդգծելով, որ նախագծերը չափազանց կարևոր են Ալբանիայի և ամբողջ տարածաշրջանի համար: Առաջին հայացքից գեղեցիկ է հնչում, բայց իրականությունը մի փոքր այլ է։

Ուշադրությանն արժանի

Այս տարվա սկզբին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` Սոքարը, Բալկաններում իր մասնաճյուղի միջոցով հայտարարեց Ալբանիայում 40 կմ-անոց գազատար կառուցելու նպատակով տեխնիկա-տնտեսական հիմք պատրաստելու մտադրության մասին: Հայտարարության մեջ նաև նշված էր, որ գազատարը միացնելու է Ֆիեր և Վլորա քաղաքները:

Այս հայտարարությունից առաջ Ադրբեջանը և Ալբանիան հայտնում էին մի քանի այլ ոլորտներում գործակցության մասին` ներառյալ 2017թ-ին ստորագրված Ալբանիայի գազամատակարարման գլխավոր նախագծի մասին հուշագիրը և 2014թ-ին ստորագրված Տրանսատլանտյան գազատարի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման մասին հուշագիրը:

Ալբանիայի Էներգետիկայի նախարար Դամիան Գջիկնուրին մի քանի անգամ այցելել է Ադրբեջան: Նրան ուղեկցել են կառավարության այլ պաշտոնյաներ: Բաքվում հայտարարել են Ադրբեջանի կառավարության և Սոքարի հետ պրոֆեսիոնալ հարաբերությունների մասին` ընդգծելով, որ նախագծերը չափազանց կարևոր են Ալբանիայի և ամբողջ տարածաշրջանի համար: Առաջին հայացքից գեղեցիկ է հնչում, բայց իրականությունը մի փոքր այլ է։

Քանի դեռ Ալբանիայի կառավարությունը զարգացնում է երկրի գազաֆիկացման ծրագիրը` նշելով, որ Արդբեջանի հետ գործակցույթունը երկրի համար նոր հնարավորություններ է ստեղծում, ինչ-որ մեկը պետք է հարցնի, թե ով է իրականում շահում այս ամենից: Եկեք մի կողմ դնենք փաստը, որ թեև բնական գազն ավելի լավ տարբերակ է, քան վառելիքի մյուս տեսակները, այն չի համարվում էկոլոգիապես մաքուր և անհավանական մեծ քանակով արտանետումներ են լինում: Առաջարկում եմ կենտրոնանալ մեկ այլ հանգամանքի` Սոքարի վրա:

Այն ամբողջությամբ պետական ընկերությունը է, գլխամասը` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Թեև հայտարարում են, թե գազն իրենք են արդյունաբերում, իրականում դրա մեծ մասն էժան գնով ձեռք են բերում ամերիկյան Shell ընկերությունից և կրկնակի թանկ վերավաճառում:

Սոքարը պատկանում է Ադրբեջանում իշխող Ալիևների ընտանիքին, որը գլխավորում է 2003թ-ից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանը բնութագրվում է որպես աշխարհում ամենակոռումպացված, անազատ երկրներից մեկը, և այն երկիրը, որտեղ քաղաքական ընդդիմախոսներին և լրագրողներին նետում են բանտ, խոշտանգում: Ալիևը և նրա կառավարությունը կասկածվում են Մալթայից հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիզիայի սպանությանն առնչություն ունենալու մեջ:

Լրագրողի մեքենան պայթել է նրա տան մոտ` հոկտեմբերին: Դրանից կարճ ժամանակ առաջ նա հրապարակել էր հոդված Սոքարի, Ադրբեջանի կառավարության, Մալթայում գազային էլեկտրակայանի և Մալթայի Լեյբորիստական կուսակցությունից բարձրաստիճան պաշտոնյաների մասին:

2013թ-ին Մալթայում իշխանության գալուց անմիջապես հետո լեյբորիստների Սոքարի հետ կնքեցին 1 մլրդ․ դոլարի գործարք, որով համաձայնել է հաջորդ տասը տարում գազը ստանալ Սոքարից: Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ-ին և սպասվում էր, որ գազամատակարարումը կսկսվի 2017թ-ի ապրիլին և Մալթան իրականում կրկնակի էր վճարելու: Մալթայում Սոքարը ոչ միայն չէր արդյունաբերում գազ, չէր մշակում և չէր կազմակերպում դրա փոխադրումը, այլև չէր առաջարկում որևէ այլ ծառայություն բացի մալթացի հարկատուների հաշվին գանձումներից:

Հետո բացահայտվելու էր, որ Էներգետիկայի նախարար Կոնրադ Միզին և մեկ այլ պաշտոնյա 2013թ-ի ընտրություններում հաղթանակից հետո օֆշորում երկու ընկերություն էին հիմնել: Այս ընկերությունները 3-րդ երկրից տարեկան ստանալու էին 1 մլն եվրո` Դուբայում գրանցված 17 Black կոչվող ընկերության միջոցով: Ապա նոյեմբերի սկզբին բացահայտվեց, որ 17 Black-ի սեփականատերը մալթացի գործարար Յորգան Ֆենեչն է: Հաղորդվեց նաև, որ ընկերությունը 1 մլն եվրո էր ստանում մի ադրբեջանցուց, որի հետ առնչությունները հերքեց Սոքարը:

Ի հավելումն այս ամենին հայտնի դարձավ, որ ոչ միայն մալթացի պաշտոնյաներն են պարբերաբար այցելել Բաքու, այլև Ալիևների ընտանիքի անդամները և Ադրբեջանի կառավարության անդամները Մալթայի մասնավոր բանկում ունեն հաշվեհամարներ:

Դաֆնե Կարուանա Գալիզիան բացահայտել էր, որ Պիլատուս բանկն օգտագործվել է ադրբեջանական ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից` մեծ քանակությամբ փող պահելու նպատակով: Բանկի սեփականտեր Ալի Սադր Հաշեմինեջադը ձերբակալվել էր երբ փորձում էր փախչել  բանկի հետնամուքով: Դրանից կարճ ժամանակ անց առանց ուղևորների մասնավոր մի ուղղաթիռ Մալթայի միջազգային օդակայանից  մեկնել է Բաքու: 10 տարի անց VistaJet-ը, որին պատկանում էր այդ ուղղաթիռը, Մալթայի զբոսաշրջության համար պատասխանատու կառույցներից ստացել է 1 մլն եվրո` առանց որևէ պատճառի: Պիլատուս բանկն այն ժամանակից փակվել է և դրա սեփականատերը ԱՄՆ-ում դատապարտվել է 125 տարի ազատազրկման փողերի լվացման, ֆինանսական մասշտաբային խարդախությունների մեղադրանքով:

Մոտ մեկ տարի առաջ OCCRP-ի հետաքննող լրագրողների խումբը բացահայտեց Ադրբեջանական լվացքատան պատմությունը: Նրանք պարզեցին, որ Բաքուն օգտագործում էր լվացված 2.9 մլրդ եվրո եվրոպական կառույցներում և ԵՄ անդամ երկրներում, Եվրոպայի խորհրդում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ կարծիքները մեղմելու նպատակով: Այդ նպատակով ստեղծված 4 ընկերությունները գրանցված էին Մեծ Բրիտանիայում, Ադրբեջանի կառավարությունը դրանք օգտագործում էր փողերի լվացման համար, ինչից հետ այդ փողերն օգտագործում էր ավելի քան երկու տարի եվրոպացի պաշտոնյաներին վճարելու համար: Ավելի ուշ ԵԽԽՎ անդամների նկատմամբ հետաքննություն սկսվեց, որը հաստատեց այս մեղադրանքների մեծ մասը:  ԵԽԽՎ 13 անդամներ հեռացվեցին կառույցից, երբ հրապարակվեցին Ադրբեջանի կառավարությունից կաշառք և նվերներ ստանալու ապացույցները: Դրանից հետո ԵԽԽՎ-ում ընդունվեց բանաձև` հետագայում նման միջադեպերը կանխելու նպատակով:

Transparency International-ը նախօրեին նամակ է ուղարկել Եվրոպական խորհրդարանին` կոչ անելով սկսել մասշտաբային հետաքննություն` ապահովելու եվրոպական կառույցների ազվնությունն ու ժողովրդավարությունը և կանխել Ադրբեջանի միջամտությունը դրանց որոշումներին:

Այս ամենից հետո ինչու է Ալբանիան աշխատում Ադրբեջանի հետ: Ադրբեջանը բռնապետության, կոռումպացված, կաշառքներ բաժանող երկրի համբավ ունի, որը վճարում է բիզնեսի և PR-ի հեղինակության համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment