Բարբրթոնցին առաջադրվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Հոդվածի առանցքում
- Ծնունդով Բարբրթոնից Լ.Մ Թրեյսին առաջադրվել է որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան: Նրա թեկնածությունը պաշտոնապես առաջարկել է նախագահ Թրամփը:
Ուշադրությանն արժանի
Լին Մ. Թրեյսին, ով իր բարձրագույն իրավաբանական կրթությունն ստացել է Ակրոնի Համալսարանում, Թրամփի՝ Սենատին առաջարկած 8 թեկնածուներից մեկն է: Թրեյսին արտաքին գերատեսչության ծառայող է, Սենատի կողմից նրա թեկնածությունը հաստատելու դեպքում կդառնա ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանում:
Նախկինում Թրեյսին եղել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական առաքելության ղեկավարի օգնականը, զբաղեցրել է Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների գծով ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնը, ԱՄՆ փոխդեսպանն էր Աշխաբադում և Թուրքմենստանում, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԱՄՆ դեսպանատան մասնաճյուղի ղեկավարն էր:
2006-2009թթ. Թրեյսին ծառայել է Պակիստանի Փեշեվարում՝ ԱՄՆ հյուպատոսությունում: 2008թ.-ի օգոստոսի 26-ին նա զինված հարձակման է ենթարկվել: Զինյալը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ, որի մեջ Թրեյսին էր: Թիկնապահի ու վարորդի օգնությամբ, Թրեյսին փախչում է: Հետագայում նրան պարգևատրում են պետքարտուղարության հերոսության շքանշանով՝ արագ կողմնորոշվելու, հարձակման օրն աշխատանքի վայր վերադառնալու և, չնայած կյանքին սպառնացող վտանգին, առաքելությունն ավարտին հասցնելու համար:
Հոդվածի բնօրինակը՝ այստեղ: