Թաներ Աքչամին շնորհվել է Հրանտ Դինքի հոգու ազատության և արդարության շքանշան

Թաներ Աքչամին շնորհվել է Հրանտ Դինքի հոգու ազատության և արդարության շքանշան

Հոդվածի առանցքում

  • Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ Ստամբուլի հայերի կազմակերպությունը Հրանտ Դինքի հոգու ազատության և արդարության շքանշան է շնորհել Քլարկի համալսարանի պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամին:
  • Քլարկի համալսարանը աշխարհում միակ ամբիոնն է, որը հետազոտում է և որտեղ դասավանդում են Հայոց Ցեղասպանությունը: Աքչամը թուրք առաջին գիտնականն էր, որը հրապարակավ հայտնել էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության մասին իր համոզմունքը:
  • 1887 թվականին հիմնադրվելով Վուսթերում` Մասաչուսեթսում, Քլարկի համալսարանը հումանիտար ուղղվածությամբ հետազոտական ինստիտուտ է, որը կենտրոնանում է սոցիալական և մարդկային առաջնահերթ խնդիրների վրա ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ում հայտնի լինելով որպես կյանքը փոխելուն միտված ուսումնական հաստատություն` Քլարկի համալսարանը բարձրագույն կրթությունը վերափոխող շարժիչ ուժ է:

Ուշադրությանն արժանի

Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ Ստամբուլի հայերի կազմակերպությունը Հրանտ Դինքի հոգու ազատության և արդարության շքանշան է շնորհել Քլարկի համալսարանի պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամին: Հրանտ Դինքը թուրքահայ հայտնի լրագրող էր, որը ջանում էր հասնել հայերի և թուրքերի միջև հաշտեցմանը, զբաղվում էր Թուրքիայի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ:

Պրոֆեսոր Աքչամը Քլարկի համալսարանի Ռոբերտ Արամի և Մարիաննա Գալուստյան ու Ստեփան և Մարիան Մուգարի անվան Հայոց Ցեղասպանության հետազոտման ամբիոնի պրոֆեսոր է: Սա աշխարհում միակ ամբիոնն է, որը հետազոտում է և որտեղ դասավանդում են Հայոց Ցեղասպանությունը: Աքչամը թուրք առաջին գիտնականն էր, որը հրապարակավ հայտնել էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության մասին իր համոզմունքը:

Աքչամն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս պարգևը: Հրանտ Դինքը Թուրքիայի Մարտին Լյութեր Քինգ կրտսերն էր, նա խորհրդանշում էր խոսքի ազատությունն ու արդարությունը: Չափազանց կարևոր է հիշել նրան և աշխատել նրա ոգին վառ պահելու համար, քանի որ մենք շարունակում ենք պայքարել հանուն Հայոց Ցեղասպանության ճանաչման»:

Աքչամն իր շքանշանը կավելացնի պարգևների ու մրցանակների աճող շարքին: 2006 թվականին Մասաչուսեթս նահանգը նրան ճանաչել է մարդու իրավունքների ականավոր պաշտպան և ցեղասպանությունը հերքելու դեմ հանդես եկող գործիչ: Հայ իրավաբանական միությունը նրան շնորհել է Հրանտ Դինքի անվան Ազատության շքանշան «Հայոց Ցեղասպանության մասին պատմական ճշմարտությունն արտահայտող առաջամարտիկ» և «Ազատության ու ազատ խոսքի խիզախ պաշտպան» լինելու համար:

Հրանտ Դինքի մեդալը շնորհում են արդեն 2-րդ տարին: Անցած տարի այն ստացել էր Armenian Weekly-ի խմբագիր, Ռաթգերի ու Վուսթերի համալսարանների պրոֆեսոր Խաչիկ Մուրադյանը: Նա Քլարկի համալսարանում պատրաստվում է ստանալ  գիտությունների դոկտորի աստիճան, աշխատում է իր ատենախոսության վրա, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության երկրորդ փուլին: Նա նաև դասավանդել է Քլարկի համալսարանում:

1887 թվականին հիմնադրվելով Վուսթերում` Մասաչուսեթսում, Քլարկի համալսարանը հումանիտար ուղղվածությամբ հետազոտական ինստիտուտ է, որը կենտրոնանում է սոցիալական և մարդկային առաջնահերթ խնդիրների վրա ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ում հայտնի լինելով որպես կյանքը փոխելուն միտված ուսումնական հաստատություն` Քլարկի համալսարանը բարձրագույն կրթությունը վերափոխող շարժիչ ուժ է:

Ազատ կրթությունն ու Արդյունավետ պրակտիկան` (Liberal Education and Effective Practice) Քլարկի կրթության նախնական մոդելն է, որը միավորում է ուսումնական ազատ և արդյունավետ ծրագիրը փոփոխվող աշխարհի և գործնական աշխատատեղերի հետ: Քլարկի ուսանողները զարգացնում են համալիր մարտահրավերների համար լուծումներ գտնելու ճանապարհները: Դա արվում է բնական գիտություններում, հոգեբանության մեջ, աշխարհագրության, մենեջմենթի, քաղաքային կառավարման, Հոլոքոստի և ցեղասպանագիտության բնագավառներում, շրջակա միջավայրի, միջազգային զարգացումների և սոցիալական փոփոխությունների ոլորտներում: Քլարկի կրթական փորձը մարմնավորում է համալսարանի նշանաբանը. մարտահրավերը պայմանական է. փոխի՛ր մեր աշխարհը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment