AirAsia ավիավթար. սև արկղի որոնման ընթացքում ազդանշաններ են ստացվել
Հոդվածի առանցքում
- Փրկարարները սև արկղի որոնման ժամանակ ազդանշաններ են նկատել: Ինդոնեզական փրկարարական ու որոնողական խմբերը, ըստ երևույթին, այդ ազդանշանները ստացել են AirAsia-ի QZ8501 չվերթի սև արկղից:
- Փորձագետներն ասում են, որ վթարի պատճառը մասնակի կերպով վատ եղանակն է եղել: Այնուամենայնիվ, օդաչուն ահազանգ չի տվել, և թռիչքի վերջին րոպեներին ինքնաիթի վիճակի մասին ոչ մի տեղեկություն չկա: Տրանսպորտի նախարարությունը դադարեցրել է Սուրաբայա-Սինգապուր չվերթների լիցենզիան՝ հայտարարելով, որ թույլտվությունը ամբողջ ուղեգծի համար եղել է միայն երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին:
Ուշադրությանն արժանի
QZ8501 չվերթի վթարի ինդոնեզացի հետազոտողն ասաց, որ փրկարարները սև արկղի որոնման ժամանակ ազդանշաններ են նկատել: Ինդոնեզական փրկարարական ու որոնողական խմբերը, ըստ երևույթին, այդ ազդանշանները ստացել են AirAsia-ի QZ8501 չվերթի սև արկղից: Հույս է առաջացել, որ հետaզոտողները շուտով հստակ տեղեկություններ ձեռք կբերեն, թե ինչո՞ւ է ինքնաթիռը վթարի ենթարկվել:
Այդ ազդանշանները ստացվել են ուրբաթ առավոտյան՝ 12 օր անց այն օրից, երբ Սուրաբայայի, Ինդոնեզիայի ու Սինգապուրի 162 բնակիչ տեղափոխող ինքնաթիռը անհետացավ: Չորեքշաբթի Բորնեոյի ափերին անօդաչու ստորջրյա սարքավորման միջոցով 30մ խորության վրա հայտաբերվեց ինքնաթիռի պոչը՝ գլխիվայր շուռ եկած ու մասամբ ծովի հատակին խրված: Չնայած սև արկղն տեղակայված է եղել ինքնաթիռի պոչի հատվածում՝ պաշտոնյաները ասացին, որ հնարավոր է ցեխի մեջ խրվելու արդյունքում դրանք պոկված լինեն:
«Մենք տեղեկություններ ունենք, որ ազդանշանային լոկատորն արդեն ազդանշաններ է ստացել»,-լրագրողներին հայտնել է Տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեի հետազոտող Սանտոսո Սայոգոն: «Մենք հույս ունենք, որ դա սև արկղն է: Ջրասույզները պետք է հաստատեն: Ցավոք, կարծես թե դա պոչից չէ: Սակայն ջրազույզները պետք է հաստատեն դիրքը»:
Որոնողները ինքնաթիռի ուղևորների 46 դի, ինչպես նաև բազմաթիվ կտորներ են դուրս բերել ջրից: Ոչ մի փրկված չի եղել: Փորձագետներն ասում են, որ վթարի պատճառը մասնակի կերպով վատ եղանակն է եղել: Այնուամենայնիվ, օդաչուն ահազանգ չի տվել, և թռիչքի վերջին րոպեներին ինքնաիթի վիճակի մասին ոչ մի տեղեկություն չկա:
Ինդոնեզիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մուլդոկոն չորեքշաբթի լրագրողներին հայտնել է, որ սև արկղի ազդանշանները սկզբում գտնվել են, սակայն հետո դարձյալ կորել են: Ջրասույզները, ովքեր սև արկղն են որոնում, չորեքշաբթի ուժեղ հոսանքի ու վատ տեսանելիության պայմաններում են աշխատել:
Սև արկղերը, որպես կանոն, ազդանշաններ են ուղարկում վթարից հետո մեկ ամսվա ընթացքում, մինչև որ մարտկոցների լիցքը պարպվում է: Indonesia AirAsia-ն, որի 49 տոկոսը պատկանում է Մալայզիայում տեղակայված AirAsia-ին, վթարից հետո Ջակարտայի հեղինակությունների ճնշմանն է ենթարկվել:
Տրանսպորտի նախարարությունը դադարեցրել է Սուրաբայա-Սինգապուր չվերթների լիցենզիան՝ հայտարարելով, որ թույլտվությունը ամբողջ ուղեգծի համար եղել է միայն երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին: QZ8501 չվերթը վթարի է ենթարկվել կիրակի՝ չնայած նախարարությունն ասաց, որ դա ոչ մի կապ չունի վթարի հետ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ