Ռուսաստանը առաջարկում է Իրանին վաճառել հզոր հակաօդային պաշտպանության համակարգ

Ռուսաստանը առաջարկում է Իրանին վաճառել հզոր հակաօդային պաշտպանության համակարգ

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանն առաջարկել է հզոր հակաօդային պաշտպանության համակարգ վաճառել Իրանին, ասել է մի բարձրաստիճան պաշտոնյա: Կրեմլը չեղյալ է հայտարարել վաճառքի արգելքը, որը հինգ տարի առաջ կիրառվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման ներքո:
  • ԱՄՆ-ն ու Իսրայելը վաղուց քարոզչություն են վարում C-300 հրթիռներն իր դաշնակիցներին` Իրանին և Սիրիային վաճառելու Ռուսաստանի փորձերի դեմ: AnTeY-2500-ը, համաձայն արտադրողի` Almaz-Antey-ի, բջջային երկիր-երկինք հրթիռային համակարգ է, որը կարող է ոչնչացնել ինքնաթիռներ և բալիստիկ հրթիռներ 200 կմ (մոտ 125 մղոն) հեռավորության վրա:
  • Չեմեզովը նշել է, որ հակամարտությունները Մերձավոր Արևելքում օգնում էին Ռուսաստանին ավելացնել զենքի վաճառքը: Նա ասել է, որ օտարերկրյա վաճառքի ծավալն անցյալ տարի կազմել է 13 միլիարդ դոլար:

Ուշադրությանն արժանի

ՄՈՍԿՎԱ-Ռուսաստանն առաջարկել է հզոր հակաօդային պաշտպանության համակարգ վաճառել Իրանին, ասել է մի բարձրաստիճան պաշտոնյա: Կրեմլը չեղյալ է հայտարարել վաճառքի արգելքը, որը հինգ տարի առաջ կիրառվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման ներքո:

 

Սերգեյ Չեմեզովը`Ռուսաստանի պաշտպանության համակարգում РОСТЭК -ի գլխավոր գործադիր տնօրենը, ասել է, որ Թեհրանը քննարկում է AnTeY-2500 հակաբալիստիկ հրթիռների վաճառքի վերաբերյալ առաջարկը: 2010 թվականին  չեղյալ հայտարարվեց 2007-ին կնքված պայմանագիրը, որը վերաբերում էր  S-300 համակարգի մատակարարմանը:

«Հարցը քննարկվում է: Առայժ որոշում չի կայացվել», երկուշաբթի Աբու Դաբիում կազմակերպված զենքի ցուցահանդեսում ասել է Չեմեզովը: Մեկնաբանությունն արվել է սառը պատերազմից հետո Արևմուտքի և Ռուսաստանի միջև ծագած լուրջ առճակատման պայմաններում: ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ուրիշ պետություններ Մոսկվայի դեմ պատժամիջոցներ են կիրառում Ուկրաինա ներխուժելու պատճառով:

 

Պարոն Չեմեզովը ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում հայտնվածներից մեկն է: РОСТЭК –ը «պետական ​​կորպորացիա» է, որը պատասխանատու է տասնյակ պաշտպանական ու տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում, Рособоронэкспорт-ի համար:

 

ԱՄՆ-ն ու Իսրայելը վաղուց քարոզչություն են վարում C-300 հրթիռներն իր դաշնակիցներին` Իրանին և Սիրիային վաճառելու  Ռուսաստանի փորձերի դեմ: AnTeY-2500-ը, համաձայն արտադրողի` Almaz-Antey-ի,  բջջային երկիր-երկինք հրթիռային համակարգ է, որը կարող է ոչնչացնել ինքնաթիռներ և բալիստիկ հրթիռներ 200 կմ (մոտ 125 մղոն) հեռավորության վրա:

Իրանից, Իսրայելից կամ ԱՄՆ-ից անմիջական մեկնաբանություններ առաջարկվող գործարքի մասին չկան: Ռուսաստանը նույնպես Իրանի հետ միջազգային բանակցությունների գործընկեր է, որոնք ուղղված են Թեհրանի միջուկային ծրագրի խափանմանը: Չեմեզովը նշել է, որ հակամարտությունները Մերձավոր Արևելքում օգնում էին Ռուսաստանին ավելացնել զենքի վաճառքը: Նա ասել է, որ օտարերկրյա վաճառքի ծավալն անցյալ տարի կազմել է 13 միլիարդ դոլար:

«Ես չեմ թաքցնում և բոլորն էլ հասկանում են, որ որքան շատ են հակամարտությունները, այնքան շատ զենք ենք վաճառում: Մեր ծավալները շարունակում են աճել, չնայած պատժամիջոցներին: Գնորդները, մասնավորապես, Լատինական Ամերիկան է ու Մերձավոր Արևելքը», – ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment