Այն ամբողջը, ինչ առայժմ հայտնի է «AirAsia»-ի անհետացած օդանավի ուղևորների մասին

Այն ամբողջը, ինչ առայժմ հայտնի է «AirAsia»-ի անհետացած օդանավի ուղևորների մասին

Հոդվածի առանցքում

  • «AirAsia»-ի՝ 162 ուղևորներով օդանավը անհետացել է շաբաթ օրը: Ուղևորների մեծ մասը, անձնակազմը և օդաչուներից մեկը ինդոնեզացիներ են:
  • Օդանավի առաջին օդաչուն ու երկրորդ օդաչուն, որոնք հայտնի են եղել որպես Իրիյանտո (Iriyanto), ովքեր շատ ինդոնեզացիների նման միայն մեկ անուն ունեն, և Ռեմի Էմանուել Փլեզելը, «AirAsia»-ի համաձայն փորձառու օդաչուներ են եղել: Չվերթի այլ ուղևորները դեռ հայտնի չեն:
  • 8501 չվերթի որոնողական աշխատանքները ընդհատվել են շաբաթ օրը գիշերը, երբ չի գտնվել օդանավի ոչ մի կտոր, սակայն մի քանի նավակներ շարունակում են որոնումները: Որոնողական աշխատանքները ծրագրվում է վերսկսել երկուշաբթի առավոտյան 6.30-ին:

Ուշադրությանն արժանի

«AirAsia»-ի՝ 162 ուղևորներով օդանավը  անհետացել է շաբաթ օրը: Ուղևորների մեծ մասը, անձնակազմը և օդաչուներից մեկը ինդոնեզացիներ են: Օդանավում եղել են նաև երեք հարավկորեացի, Սինգապուրի, Մալայզիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի մեկական քաղաքացիներ: Ֆրանսիացի է նաև երկրորդ օդաչուն:

Ավիաընկերության տվյալների համաձայն ուղևորների թվում են եղել նաև 17 երեխա, որոնցից մեկը՝ նորածին: Սինգապուրի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է, որ Սինգապուրի քաղաքացին երկամյա մի աղջնակ է, ով ճամփորդում էր բրիտանացի հոր հետ: Կառավարությունը գտել է նրա ընտանիքի անդամներին:

Օդանավի առաջին օդաչուն ու երկրորդ օդաչուն, որոնք հայտնի են եղել որպես Իրիյանտո (Iriyanto), ովքեր շատ ինդոնեզացիների նման միայն մեկ անուն ունեն, և Ռեմի Էմանուել Փլեզելը, «AirAsia»-ի համաձայն փորձառու օդաչուներ են եղել: Չվերթի այլ ուղևորները դեռ հայտնի չեն: Ավիաընկերության նախագահ Թոնի Ֆերնանդեսը նշել է, որ իրենց ընկերությունը աշխատում է առաջին հերթին տեղեկացնել նրանց հարազատներին:

«Reuters» գործակալության համաձայն «Կորած ուղևորների ավելի քան 100 հարազատներ հավաքվել են Ջուանդա միջազգային օդանավակայանում, որտեղից օդանավը թռիչք է կատարել»: Նույնիսկ Մալայզիայում «AirAsia» -ի գլխավոր տնօրեն Թոնի Ֆերնանդեսն է միացել նրանց խմբին:

Ավիաընկերությունը անվճար սնունդ և հյուրանոցային համարներ է տրամադրել իրենց սիրելիներից լուրի սպասող հարազատներին: Ավիաընկերությունը նաև թեժ գծի հեռախոսահամար է տրամադրել զանգերի համար: Բոլոր նրանք, ովքեր իրենց հարազատների մասին տեղեկություն են ուզում ստանալ, կարող են զանգել +622129850801 հեռախոսահամարով:

Կորածների հարազատներ են հավաքվել նաև Սինգապուրի Չանգի օդանավակայանում, որտեղ օդանավը պետք է պլանային վայրէջք կատարեր տեղական ժամանակով առավոտյան 8.30-ին: «The Sydney Morning Herald»-ի համաձայն օդանավակայանի ճգնաժամային կենտրոնում սպասող մի կին ասել է, որ օդանավում են իր ընտանիքի յոթ անդամներ, որոնց թվում են նրա մայրն ու եղբայրը:

Մի կին «CNN»-ին հայտնել է, որ օդանավում են եղել իր նշանածն ու վերջինիս ընտանիքը: 8501  չվերթի որոնողական աշխատանքները ընդհատվել են շաբաթ օրը գիշերը, երբ չի գտնվել օդանավի ոչ մի կտոր, սակայն մի քանի նավակներ շարունակում են որոնումները: Որոնողական աշխատանքները ծրագրվում է վերսկսել երկուշաբթի առավոտյան 6.30-ին: Օդային երթևեկության կարգավորման կենտրոնի հետ օդանավի կապը կտրվել է Սինգապուրի ժամանակով 7.24-ին՝ թռիչքից 42 րոպե անց:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment