Ծերացող Եվրոպան ճգնաժամի մեջ է

Ծերացող Եվրոպան  ճգնաժամի մեջ է

Հոդվածի առանցքում

  • Գերմանիայում, որը սովորաբար դիտարկվում է որպես հզոր տնտեսություն ունեցող երկիր,մեր ունեցած տվյալների համաձայն, տնտեսական աճ ընդհանրապես չի գրանցվել: Տասնամյա դեֆլյացիայի կանխագուշակումները, դարձել են առօրեական երևույթներ:
  • Սակայն Եվրոպայի հիմնական խնդիրը ոչ թե տնտեսական է, այլ ժողովրդագրական, որը չի դիտարկվում տնտեսական քաղաքականության կերտողների կողմից: Այս մասին նոյեմբերին Եվրոպառլամենտի ելույթում ասել է ոչ այլ ոք, քան Պապ Ֆրանցիսկը:
  • 2014-ին Արևմտյան Եվրոպայում յուրաքանչյուր 5-ից մեկը 65 կամ ավելի տարիք ուներ: Դա բավական բարդ է հաղթահարել՝ հաշվի առնելով շուտ թոշակի գնալու տարիքն Արդեն 2030-ին այս թիվը կկազմի 4-ից մեկը:
  • Ֆրանսիան 1980-ի 1.95-ից 2012-ին հասավ մի կնոջը՝ երկու երեխա մակարդակին: Այս աճն հիմնականում բացատրվում է ծնողներին տրվող պետական վճարների համակարգով, այլ ոչ թե այն պատճառով, որ ընտանեկան մշակույթն է փոխվել:
  • Եվրոպան հեռատես առաջնորդների և սոցիալական շարժման կարիք ունի, որը կրկին կստիպի հասարակությանը հասկանալ, որ մարդիկ պետք է աշխատեն զարգանալու և ոչ թե սոսկ աշխատանքային պարտականություններ կատարելու համար:

Ուշադրությանն արժանի

«Ընկել եմ և չեմ կարողանում վեր կենալ»:

Այս բառերը, որոնք գոռում էր մի տարեց կին,  հայտնի էին 1990-ականների  բժշկական մի սարքավորման գովազդից: Իսկ 2015-ին այս նախադասությունը կարող է դառնալ Եվրոպայի հիմնական արտահայտությունը:

Քանի որ ԱՄՆ-ի տնտեսությունը դանդաղորեն վերականգնվում է,  բոլոր քաղաքական հատվածի վերլուծաբանները Եվրոպայից ուրախանալու քիչ բան են տեսնում: Լավատեսները գտնում են, որ 2015-ին տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի ընդամենը 1 տոկոս, մյուսները գտնում են, որ իրենց սպառնում է երրորդ տնտեսական ճգնաժամը: Գերմանիայում, որը սովորաբար դիտարկվում է որպես հզոր տնտեսություն ունեցող երկիր, և որի բարգավաճումն օգնում է փոխհատուցել Եվրոպայի թուլությունը, վերջին երկու քառորդի վերաբերյալ, մեր ունեցած տվյալների համաձայն, տնտեսական աճ ընդհանրապես չի գրանցվել: Տասնամյա դեֆլյացիայի կանխագուշակումները, ցածր արտադրողականությունն ու գործազրկության բարձր մակարդակը դարձել են առօրեական երևույթներ:

Ի՞նչ պետք է անի աշխարհամասը: Շատ տնտեսագետներ և փորձագետներ կենտրոնանում են դրամական և ֆիսկալ քաղաքականության և աշխատաշուկայի բարեփոխման վրա. ձեռք բերել քաղաքական լծակներ և տնտեսական խթանման իրավունք, և աշխարհամասը կարող է խուսափել սպառնացող ճգնաժամից, այնպես չէ՞: Հավանաբար, ո՛չ:

Սակայն Եվրոպայի հիմնական խնդիրը ոչ թե տնտեսական է, այլ ժողովրդագրական, որը չի դիտարկվում տնտեսական քաղաքականության կերտողների կողմից: Այս մասին նոյեմբերին Եվրոպառլամենտի ելույթում ասել է ոչ այլ ոք, քան Պապ Ֆրանցիսկը:

Ինչպես ասել  է պոնտիֆիկոսը. «Շատ տարածքներում մենք այն տպավորությունն ենք ստացել, որ մարդիկ հոգնած են և ծերացած. Եվրոպայում, որն այժմ նման է «տատիկի», պտղաբերություն ու աշխուժություն չկա»:Սակայն իրավիճակն ավելի վատ է: Եվրոպա տատիկը ոչ միայն ուղղակի ծերանում է, այն նաև  էքսցենտրիկ է դառնում: Նա, ինչպես տխրությամբ նշել էր Պապը եպիսկոպոսների նախորդ վեհաժողովի ընթացքում, «հոգնել է ապակողմնորոշումից»:

Ընթերցողներից շատերը կարող են չընդունել Պապի օգտագործած խոսքերը. մենք սիրում ենք մեր տատիկներին անկախ նրանից, նրանք ծերացել են, թե ոչ: Սակայն ինչպես իր ուսումնասիրության մեջ ցույց է տալիս Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտի իմ  կոլեգա Նիկոլաս Էդերստադը, Պապի խոսքերը հիմնավոր են:

Սկսենք տարիքից: Մարդահամարների տվյալների միջազգային բյուրոյի ամերիկյան բազայի համաձայն, 2014-ին Արևմտյան Եվրոպայում յուրաքանչյուր 5-ից մեկը 65 կամ ավելի տարիք ուներ: Դա բավական բարդ է հաղթահարել՝ հաշվի առնելով շուտ թոշակի գնալու տարիքն ու կենսաթոշակային համակարգը, որտեղ սահմանված է «pay-as-you-go» համակարգը՝ ծախսերի վճարումը, երբ դրանք առաջանում են:

Արդեն 2030-ին այս թիվը կկազմի  4-ից մեկը: Եթե պատմությունը ինչ-որ բան սովորեցնում է, ապա թոշակային համակարգին պետք է տրամադրվեն ավելի ու ավելի մեծ գումարներ, որի արդյունքում հաջորդ սերնդի հնարավորությունների իրացման համար ավելի քիչ գումարներ կհատկացվեն:

Հաջորդը, հետևե՛ք ծնելիությանը: Տնտեսական համագործակցության և զարգացման Եվրոպական կազմակերպության համաձայն, Եվրամիության երկրներում բնակչության ծնելիության համեմատաբար բարձր մակարդակ, այսինքն, երբ  մեկ կնոջը  հասնում է երկու և ավելի երեխա, վերջին անգամ եղել է 1970-ականների կեսերին:

2014-ին յուրաքանչյուր կնոջ հաշվով երեխաների թիվը մոտ 1.6  է կազմում: 2001-ին մազաչափ էր մնացել, որ այն  հասներ նվազագույն մակարդակի, սակայն տասնամյակի կեսերին ծնելիությունը  կրկին կրճատվեց:  Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ շատերը չունեն քույրեր, եղբայրներ,  զարմիկներ, մորաքույրեր և մորեղբայրներ: Ահա թե ինչ է սպասվում  Եվրոպային առաջիկա տասնամյակներին: Դրա միակ դրական կողմն այն է, որ քիչ Սուրբ Ծննդյան նվերներ հարկ կլինի գնել:

Կան որոշ բացառություններ: Ֆրանսիան 1980-ի 1.95-ից  2012-ին հասավ մի կնոջը՝ երկու  երեխա մակարդակին: Այս աճն հիմնականում բացատրվում է ծնողներին տրվող պետական վճարների համակարգով, այլ ոչ թե այն պատճառով, որ ընտանեկան մշակույթն է փոխվել: Արդյո՞ք կա ավելի վատ բան, քան այն գիտակցումը, որ բնակչության քանակի կրճատումից հնարավոր է խուսափել այն դեպքում, երբ պետությունը կաշառում է  իր քաղաքացիներին, որ երեխաներ ունենան:

Եվ վերջում դիտարկենք աշխատանքային ոլորտը: Անցյալ տարվա սեպտեմբերին ԱՄՆ աշխատուժի մասնակցության մակարդակը, այսինքն  տոկոսներով արտահայտած այն մեծահասակների քանակը, որոնք կամ աշխատում են, կամ աշխատանք են փնտրում, հասել է 36 տարվա նվազագույն մակարդակին՝ 62.7 տոկոս:

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը բարվոք վիճակում չէ, սակայն շատ եվրոպական երկրների համեմատ այն շատ ավելի լավ վիճակում է: Ատլանտյանի մյուս ափի մեր ընկերները սիրում են ասել, որ մենք ապրում ենք, որ աշխատենք, մինչդեռ նրանք աշխատում են, որ ապրեն:

Դա կարող էր համոզիչ լինել, եթե նրանցից շատերն իրոք աշխատեին: Համաշխարհային Բանկի վերջին տվյալների համաձայն, Եվրոպական միությունում աշխատուժի մասնակցության տոկոսը 2013-ին կազմել է 57.5 տոկոս, Ֆրանսիայում այն եղել է 55.9 տոկոս, Իտալիայում՝ 49.1 տոկոս:

Այս ետնապատկերին դրական կարող է դիտվել ներգաղթը: 2012-ին Եվրոպական Միության ազգային բնակչության միջին տարիքը կազմել է 41.9 տարին, մինչդեռ այստեղ բնակվող օտարերկրացիների միջին տարիքը 34.7  է:

Այսպիսով, հարց է առաջանում, թե արդյո՞ք եվրոպացիներին գոհացնում է այն հանգամանքը, որ եկվորները կաշխատեն և հարկեր կվճարեն, երբ իրենք գնան թոշակի: Բնականաբար, ո՛չ:

Ամբողջ աշխարհամասը հեղեղված է հակաէմիգրացիոն տրամադրություններով: Անցյալ տարի Եվրոպական Պառլամենտի ընտրություններում ազգայնական շարժումները մտահոգություններ էին առաջացրել:

Եվրոպան գրեթե նման չէ այն տատիկին, ով հանգիստ գործում է պատուհանի մոտ նստած, այն ավելի շուտ նման է զայրացած պապիկի, ով թափահարում է գավազանն ու գոռում իր մարգերը մտած օտարների վրա, որ քշի վերջիներիս:

Թվարկվածներից ոչ մեկը ամերիկացիներին չարախնդալու առիթ չի տալիս: Գործնականում եվրոպական շուկայում հետագա ճգնաժամը կճնշի ամերիկյան աճը: Սակայն, որ ավելի կարևոր է, Եվրոպայի վիճակի բարդացումը կարող է ճնշել ամբողջ աշխարհում այս աշխարհամասի կողմից տարածվող դեմոկրատական արժեքների և ազատությունների տարածման գործընթացը:

Այսպիսով, ո՞րն է «Եվրոպական հիվանդությունների դեղատոմսը», որը նաև Ամերիկային ապագայի դաս կծառայի: Ճիշտ է, որ լավ դրամական և ֆիսկալ քաղաքականությունը շատ կարևոր է: Սակայն Եվրոպական ավելի լուրջ խնդիրները Եվրոպական Կենտրոնական Բանկը չի կարող լուծել: Անկախ այն հանգամանքից, թե պետական ծախսերի մակարդակն ինչպիսին է կամ ինչ պետական վճարումներն են կատարվում, վիճակը գնալով վատանալու է, եթե Եվրոպան շարունակում է մերժել ընտանեկան մշակութային արժեքներն ու չի ցանկանում աշխատել և դրսից է բերում իր աշխատողներին:

Եվրոպան հեռատես առաջնորդների և սոցիալական շարժման  կարիք ունի, որը կրկին կստիպի հասարակությանը հասկանալ, որ մարդիկ պետք է աշխատեն զարգանալու և ոչ թե սոսկ աշխատանքային պարտականություններ կատարելու համար: Եթե Եվրոպան չի կարող կամ չի ցանկանում առկա խնդիրը լուծել, ապա «կորած տասնամյակը» կնմանվի այգում զբոսնող Եվրոպա տատիկին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment