Գործակալ. Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է լքել Դորտմունդի Բորուսիան
Հոդվածի առանցքում
- Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է լքել Դորտմունդի Բորուսիան:
- Ամեն դեպքում, Դորտմունդը առաջնությունից դուրս մնալու եզրին է, թիմի շատ աստղերի ապագան էլ` կասկածի տակ, ինչի հետևանքով նա դժգոհ է իր կյանքից Signal Iduna Park մարզադաշտում: Հարձակվողական ոճի կիսապաշտպանը վերջին ամիսներին կապվել է Յուվենթուսի հետ:
Ուշադրությանն արժանի
Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է լքել Դորտմունդի Բորուսիան: 26-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդ է եկել Դոնեցկի Շախտյորից 2013 թվականի հուլիսին, որից հետո դարձել է ակումբի առաջատար խաղացողներից մեկը:
Ամեն դեպքում, Դորտմունդը առաջնությունից դուրս մնալու եզրին է, թիմի շատ աստղերի ապագան էլ` կասկածի տակ, ինչի հետևանքով նա դժգոհ է իր կյանքից Signal Iduna Park մարզադաշտում: Հարձակվողական ոճի կիսապաշտպանը վերջին ամիսներին կապվել է Յուվենթուսի հետ: Ռայոլան հաստատել է, որ պատրաստ է ներկայացնել Մխիթարյանի տարբերակները: Ըստ Bild-ի, Ռայոլան ասել է. Հենրիխը ցանկանում է լքել Դորտմունդը մրցաշրջանի ավարտից հետո: Մենք կսպասենք և կտեսնենք, թե ինչ կարող ենք անել:
Կիսապաշտպանը այս մրցաշրջանում անցկացրած 21 խաղում 2 գոլ է խփել: Մխիթարյանը Դորտմունդի հետ մինչև 2017 թվականի հուլիսը պայմանագիր ունի, բայց Բունդեսլիգան ներկայացնող ակումբը կարող է վաճառել Հայաստանի հավաքականի առաջատարին, եթե կարողանա ստանալ այն 20.7 միլիոն ֆունտի մեծ մասը, որը վճարել է նրա համար 2013-ին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ