Գյուղատնտեսական կենտրոնը օգնում է հայկական տնտեսությանը ապահովելու սննդամթերքի անվտանգությունը
Հոդվածի առանցքում
- Լուիզիանայի պետական համալսարանի գյուղկնետրոնը աշխատում է հայ գործընկերների հետ՝ անցկացնելով դասընթացներ և տրամադրելով աջակցություն տեղական գյուղատնտեսական ոլորտի աշխատողներին իրենց երկրում:
- Գյուղկնետրոնի միջազգային ծրագրերի տնօրեն Դավիթ Փիչան ասում է, որ իրենք սննդի անվտանգության ծրագրերը սկսեցին ութ տարի առաջ՝ դրամաշնորհ ստանալով ԱՄՆ Գյուղատնետեսության դեպարտամենտից (նախարարությունից):
- Գյուղկնետրոնի շատ աշխատակիցներ ժամանում են Հայաստան՝ իրենց աջակցությունն ու փորձը տեղացիներին փոխանցելու համար:
- Մաքմիլին ասաց է, որ երբ ֆերմերները արտադրում են ավելի շատ կաթ, դա ավելի շատ եկամուտ է բերում նրանց: Երբ նրանք ունեն ավելի շատ եկամուտ, իրենք կարող են ձեռք բերել ավելի շատ կերակուր, թունաքիմիկատներ և պատվաստանյութեր՝ հիվանդության դեմ պայքարելու համար:
Ուշադրությանն արժանի
Գյուղատնտեսությունը միշտ եղել է անկյունաքար ամերիկյան տնտեսության մեջ:
Լուիզիանայի պետական համալսարանի գյուղկնետրոնը (LSU AgCenter) աշխատում է հայ գործընկերների հետ՝ անցկացնելով դասընթացներ և տրամադրելով աջակցություն տեղական գյուղատնտեսական ոլորտի աշխատողներին իրենց երկրում: Գյուղկնետրոնի նպատակն է բարելավել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի անվտանգությունն ու որակի բարձրացումը միջազգային և ներքին շուկաների համար:
Հայաստանի Հանրապետությունը փոքր, դեպի ծով ելք չունեցող նախկին Խորհրդային Միության երկրներից է, որն ունի իր բաժին տնտեսական դժվարությունները որպես ամենաաղքատ Եվրասիայի երկրներից մեկը:
Խորհրդային Միության փլուզումից հետո երկրի շուկայի մեծ մասը հայտնվեց հուսալքված վիճակում: Գյուղատնտեսությունը հայկական տնտեսության առավել կարևոր ոլորտներից մեկն է, և Գյուղկնետրոնը ջանքեր է գործադրում օգնելու երկրի ֆերմերներին:
Գյուղկնետրոնի միջազգային ծրագրերի տնօրեն Դավիթ Փիչան ասում է, որ իրենք սննդի անվտանգության ծրագրերը սկսեցին ութ տարի առաջ՝ դրամաշնորհ ստանալով ԱՄՆ Գյուղատնետեսության դեպարտամենտից (նախարարությունից):
«Մենք փորձում ենք կրթել և իրականացնել ծրագրեր, որոնք թույլ կտան հայ ֆերմերներին և գյուղատնտեսներին հնարավորություն ունենալ իրենց ապրանքները արտահանել դեպի տարածաշրջանային շուկաներ և ավելի հեռավոր Եվրոպայի ու ԱՄՆ-ի շուկաները», – ասաց Փիչան:
Իրենք և կրթում եմ և և իրականացնում ծրագրեր:
Գյուղկնետրոնը համագործակցում է Հայկական ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի հետ, ինչպես նաև տեղական ֆերմերների հետ կարիքի դեպքում: Գյուղկնետրոնի փոխարեն Հայաստանում դասընթացներն ու առօրյա գործունեությունը ապահովում է Հայկական ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը:
Փիչան ասաց, որ Գյուղկնետրոնը արդեն ունեցել է հաջողություններ Հայաստանում: Նա ասում է, որ երկրի արտահանումն աճել է, և Հայաստանը էլ ավելի շատ է համապատասխանում միջազգային չափանիշներին: Թեև Գյուղկնետրոնի թիմը մնում է երկրում մոտ մեկ շաբաթ, կան բազմաթիվ հնարավորություններ անհատների համար մասնակցելու դասընթացներին և թրեյնինգներին:
Գյուղկնետրոնի շատ աշխատակիցներ ժամանում են Հայաստան՝ իրենց աջակցությունն ու փորձը տեղացիներին փոխանցելու համար:
Գյուղոլորտի մասնագետ պրոֆեսոր Քեն Մաքմիլինը ասաց, որ ինքը տեսնում է, որ Հայաստանի կաթնամթերքի ոլորտը աճում է և արտադրում ավելի «արժեք ունեցող ապրանքներ»:
«Հեղուկ կաթ վաճառելու փոխարեն նրանք սկսում են պատրաստել պանիր ու մածուն և նման տեսակի ապրանքներ»,- ասաց Մաքմիլին:
«Հիմա նրանք ունեն կոոպերատիվներ, որոնք, ըստ էության, օգնում են գյուղացիներին կաթի հավաքման և դրանց շատացման ոլորտներում տարբեր ծրագրերի միջոցով, այնպես, որ նրանք ունեն ավելի լավ կովեր, որոնք արտադրում են ավելի լավ կաթ»:
Մաքմիլին ասաց է, որ երբ ֆերմերները արտադրում են ավելի շատ կաթ, դա ավելի շատ եկամուտ է բերում նրանց: Երբ նրանք ունեն ավելի շատ եկամուտ, իրենք կարող են ձեռք բերել ավելի շատ կերակուր, թունաքիմիկատներ և պատվաստանյութեր՝ հիվանդության դեմ պայքարելու համար:
Երբ այդ ֆերմերները ունենան ավելի շատ եկամուտ, դա կբարելավի գյուղական տնտեսությունը: Մաքմիլին ասաց, որ նա պարտավորված է զգում օգտագործելու իր գիտելիքները և օգնելու Հայաստանին կիրառելու սննդամթերքի անվտանգությունը և զարգացնելու իր տնտեսությունը:
«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք օգտագործել մեր փորձը, որպեսզի աշխարհը դարձնենք ավելի լավ վայր»,- ասաց Մաքմիլին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ