Խաղաղ բանակցությունները Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են ռազմատենչ հայտարարություններով

Խաղաղ բանակցությունները Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են ռազմատենչ հայտարարություններով

Հոդվածի առանցքում

  • «Տարածքներ խաղաղության դիմաց» գաղափարի մերժումը նկատվում է նաև Փաշինյանի հայտարարություններում և կարող է տարբեր կերպ մեկնաբանվել: Հռետորաբար, դա հնչում է որպես Ադրբեջանի տարածքների վերադարձի գաղափարի մերժումը, այնպիսի դիրքորոշում, որը կխոչընդոտի խաղաղ բանակցություններին: Սակայն հայտարարությունը ավելի ուշադիր վերլուծելով, կարելի է տեսնել, որ հայկական կողմը տարածքների փոխարեն պարզապես պահանջելու է ավելի շատ բան, քան պարզապես «խաղաղություն»:

Ուշադրությանն արժանի

Հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպումից հետո կողմերի միջև բառերի պատերազմ է սկսվել:

Մարտի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշեց. «Որպես պաշտպանության նախարար, ես հայտարարում եմ, որ «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևը այլեւս գոյություն չունի և մենք կվերաձևակերպենք այն որպես որպես «նոր պատերազմ` նոր տարածքներ»: Նա հավելեց, որ Հայաստանը նպատակ ունի զարգացնել իր հարձակողական հնարավորությունները:

Այս բանաձևերից ոչ մեկը նորություն չէր, բայց դրանք հնչեցին այն ժամանակ, երբ Տոնոյանի ղեկավարը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ հանդիպումը գնահատվել է որպես «դրական և կառուցողական», բայց այդ կառուցողական մթնոլորտը շուտով մթնեց, քանի որ Ադրբեջանը զայրույթով արձագանքեց Տոնոյանի ռազմատենչ հռետորաբանությանը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքեց, որ այդ հայտարարությունը «բարձրաստիճան հայ պաշտոնյայի կողմից Հայաստանի ագրեսիվ քաղաքականության դրսևորում էր»: «Մենք հայկական կողմի ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի զինված ուժերը աշխարհի ամենահզոր բանակների թվում են և կարող են կարճ ժամանակում ազատագրել Ադրբեջանի գրավյալ տարածքները», – նշված էր Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարն ասաց, որ Տոնոյանն այդ հայտարարությամբ փորձել է շեղել ուշադրությունը հայկական զինված ուժերում «ցավալի» իրավիճակից, մասնավորապես, Իրանի հետ  սահմանի մոտակա զորամասում զինվորների բարձրացրած խռովությունից:

«Մենք հայ օկուպանտների գլխին կրակ կթափենք», – ասել է մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյուղը:

Նման ագրեսիվ հռետորաբանությունը ավելի հաճախ հնչում է ադրբեջանական կողմից, քանի որ հայերին ձեռնտու է ստատուս-քվոն: Ներկայումս Ադրբեջանի տարածքի մոտ 14 տոկոսը վերահսկվում է հայկական ուժերի կողմից, ինչի հետևանքով ավելի քան 600 հազար ադրբեջանցիներ տեղահանվել են, և Ադրբեջանը պնդում է, որ այդ տարածքը կվերադարձնի ուժով, եթե խաղաղ միջոցներն արդյունք չտան:

Այնուամենայնիվ, Տոնոյանի հայտարարությունները հայկական կողմի համար բոլորովին նոր չեն: Նոր պատերազմի դեպքում Ադրնեջանի նոր տարածքներ վերցնելու մասին հայտարարել են նաև Տոնոյանի նախորդները:

Ընդ որում, «տարածքներ խաղաղության դիմաց» գաղափարի մերժումը նկատվում է նաև Փաշինյանի հայտարարություններում և կարող է տարբեր կերպ մեկնաբանվել: Հռետորաբար, դա հնչում է որպես Ադրբեջանի տարածքների վերադարձի գաղափարի մերժումը, այնպիսի դիրքորոշում, որը կխոչընդոտի խաղաղ բանակցություններին: Սակայն հայտարարությունը ավելի ուշադիր վերլուծելով, կարելի է տեսնել, որ հայկական կողմը տարածքների փոխարեն պարզապես պահանջելու է ավելի շատ բան, քան պարզապես «խաղաղություն»:

Ընթացիկ բանակցային շրջանակի համար առավել տարածված սցենարը «կարգավիճակ տարածքների դիմաց» գաղափարն է, այսինքն` այժմ հայերի կողմից վերահսկվող ադրբեջանական տարածքների փոխանակումը վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասում հայերի վերահսկողության հետ:

Հայ պաշտոնյաները հռետորաբանության շրջադարձը բացատրում են որպես փորձ ցույց տալու Ադրբեջանին, որ Ադրբեջանը կարող է ստանալ այնքան, ինչքան տալիս  է, երբ խոսքը ռազմատենչ հայտարարությունների մասին է: «Ադրբեջանը հաճախ ասում է, որ Արցախը և Հայաստանը դեմ ուժ չի կիրառում և դա արդեն զիջում է: Տոնոյանն ասում է, որ մենք կարող ենք օգտագործել նույն տրամաբանությունը, եթե ցանկանանք», – Eurasianet-ին ասել է Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքից Աժ պատգամավոր Միքայել Զոլյանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment