ԶԼՄ-ների՝ Աֆրիկայի ներկայացումը խրախուսում է պատերնալիզմը

ԶԼՄ-ների՝ Աֆրիկայի ներկայացումը խրախուսում է պատերնալիզմը

Հոդվածի առանցքում

  • Քննադատությունը առ այն, թե ինչպես են ԶԼՄ-ները ու օգնություն տրամադրող կազմակերպությունները ներկայացնում աֆրիկացիներին հասավ իր գագաթնակետին: Քննադատության ալիքը մատնանշում է, թե ինչպես են ամերիկյան լրագրողները ներկայացնում միայն Աֆրիկայում բռնկվող հիվանդությունները, աղետները և բռնությունը, և անուշադրության մատնում տարածաշրջանի բազմաթիվ քաղաքական և տնտեսական ձեռքբերումները:
  • Ինչ հետևանքներ ունի աֆրիկացիների նման ներկայացումը Արևմուտքի կողմից: Քննադատները արել են բազմաթիվ շահարկումներ. ապատեղեկատվություն, կարծրատիպերի ստեղծում, սպիտակ արտոնության առկայություն, ավելորդ վախ օտարերկրացիների և ներգաղթածների նկատմամբ և նույնիսկ ձախողված արտաքին քաղաքականության միջամտություն: Կարծեցյալ հետևանքների ցանկը այնքան երկար է, որ երբեմն դառնում է հակասական:
  • Վիլիամ Իստերլին քննադատում է, իր ձևակերպմամբ, արևմտյան չափազանց մեծ և շռայլ օգնության ծախսերը՝ մեղադրելով Արևմուտքին աֆրիկացիների նկատմամբ «պատերնալիստական» ​​վերաբերմունքի մեջ: Նա ասում է, որ դոնորները նվազեցնում են օգնության արդյունավետությունը, երբ սկսում են վերահսկել, թե ստացողները ինչ կարող են անել դրա հետ: Արդյո՞ք այս շահարկումներից որևէ մեկը ճշգրիտ է:
  • ԶԼՄ-ների պատմությունները առերևույթ նպաստում են պատերնալիստական տրամադրությունների սենտեմենտին, մի տերմին, որը ներկայացնում է ավտորիտար, բայց նաև հոգս տանող ծնողի և երեխայի հարաբերությունները, երբ վերջինիս կարիք ունի առաջնորդության, քանի դեռ չի կարողանում հանդես գալ «պատշաճ» ինքնուրույնությամբ: Դա էլ, ըստ էության, ես բացահայտեցի:
  • Երկրորդ փորձը տվեց նույն արդյունքը: Այս մեկը նախատեսված էր նույն կերպ, ըստ որի՝ մի խումբ հարցվածներին տրվեց սպիտակամորթ ընտանիքի նկար, իսկ մյուսին՝ սևամորթ ընտանիքի: Նշված երկրներն էին այս անգամ Հայաստանը և Գայանան: (Վերջինը ընտրվել էր պաշտպանվելու այն պնդումից, որ առաջին փորձը բացահայտել էր կարծրատիպ աֆրիկացիների մասին, բայց ոչ սևերի): Կրկին, նրանք ում տրամադրվել էր սև ընտանիքի պատկերը, ավելի հակված էին համաձայնվելու այն մոտեցման հետ, ինչպիսին է այս մեկը՝ «Երբ խոսքը իրենց տնտեսական կենսամակարդակի բարելավման մասին է, մարդիկ աղքատ երկրներում նման են չափազանց հիվանդ կամ կաթվածահար հիվանդների: Նրանք լիովին ունակ չեն օգնելու իրենց»:
  • հարցվողների ավելի մեծ մեծահոգությունը սև օտարերկրացիների նկատմամբ վերանում էր, երբ իրենք իմանում էին, որ սևամորթ օգնություն ստացողները չեն վերահսկվում, երբ օգտագործում են իրենց օգնության գումարները:
  • Իմ ուսումնասիրություններն այստեղ բացահայտել են հազվագյուտ դեպքեր ավելի մեծ առատաձեռնության ռասայական մեկ խմբին, քան մյուսին, սակայն դա չի նշանակում, որ կանխակալությունը բացակայում է: Այն հիմնված է աֆրիկյան կամ կարիբյան գործակալությունների նկատմամբ համատարած թերագնահատման վրա, որն, անշուշտ, բխում է արևմտյան ԶԼՄ-ների անօգնականության քարոզից:

Ուշադրությանն արժանի

Քննադատությունը առ այն, թե ինչպես են ԶԼՄ-ները ու օգնություն տրամադրող կազմակերպությունները ներկայացնում աֆրիկացիներին հասավ իր գագաթնակետին: Քննադատության ալիքը մատնանշում է, թե ինչպես են ամերիկյան լրագրողները ներկայացնում միայն Աֆրիկայում բռնկվող հիվանդությունները, աղետները և  բռնությունը, և անուշադրության մատնում տարածաշրջանի բազմաթիվ քաղաքական և տնտեսական ձեռքբերումները:

Ակադեմիական շրջանակները մեկնաբանություններ են արել (այդ թվում վերջին Monkey Cage նյութերը) այսպես կոչված «Ooga booga» լրագրության վերաբերյալ, բայց, թերևս, լավագույն ամփոփումը ներկայացված է The Onion թերթի պարոդիայում՝ վերնագրված «Տասնյակ հազարավոր մահեր ներկայիս Աֆրիկայում»:

Արտաքին օգնություն տրամադրող գործակալությունները, որոնք ևս ենթարկվել են քննադատության իրենց «Սպիտակ փրկչի ինդուստրիալ կոմպլեքսի» համար, գումարներ ստանալու ցասումով ևս կենտրոնանում են միայն բացասականի վրա՝ ներկայացնելով այնպես, որ Աֆրիկայի անօգնական մարդկանց կարող է փրկել միայն Արևմուտքը: Կրկին, առավել ազդեցիկ քննադատությունը գալիս է հումորի ոլորտից:

Ինչ հետևանքներ ունի աֆրիկացիների նման ներկայացումը Արևմուտքի կողմից: Քննադատները արել են բազմաթիվ շահարկումներ. ապատեղեկատվություն, կարծրատիպերի ստեղծում, սպիտակ արտոնության առկայություն, ավելորդ վախ օտարերկրացիների և ներգաղթածների նկատմամբ և նույնիսկ ձախողված արտաքին քաղաքականության միջամտություն: Կարծեցյալ հետևանքների ցանկը այնքան երկար է, որ երբեմն դառնում է հակասական: Ջեֆրի Սաքսը՝ օգնության ռեժիմի առաջատար ինտելեկտուալ կողմնակիցը, Արևմուտքի օգնության ձախողումները կապում է Արևմուտքի՝ աֆրիկացիների նկատմամբ «վրդովմունքի» հետ :

Ի տարբերություն իրեն, նրա ինտելեկտուալ մրցակից Վիլիամ Իստերլին քննադատում է, իր ձևակերպմամբ, արևմտյան չափազանց մեծ և շռայլ օգնության ծախսերը՝ մեղադրելով Արևմուտքին աֆրիկացիների նկատմամբ «պատերնալիստական» ​​վերաբերմունքի մեջ: Նա ասում է, որ դոնորները նվազեցնում են օգնության արդյունավետությունը, երբ սկսում են վերահսկել, թե ստացողները ինչ կարող են անել դրա հետ: Արդյո՞ք այս շահարկումներից որևէ մեկը ճշգրիտ է:

American Political Science Review-ում հրապարակված նոր հոդվածում ես տեղեկացրեցի երկու տարբեր ինտերնետային հետազոտությունների մասին, որոնք ես իրականացրել եմ 2011 և 2012 թվականներին սպիտակամորթ ամերիկացիների վերաբերյալ: Ես ուսումնասիրեցի սպիտակ ամերիկացիների վերաբերմունքը աֆրիկյան ծագում ունեցող օտարերկրացիների նկատմամբ, ինչպես նաև այն ճանապարհները, որով այդ վերաբերմունքը ձևավորում է:

Ես ակնկալում  էի բացահայտել, որ սպիտակ ամերիկացիները ավելի պատերնալիստական են, քան ավելի ժլատ ու զայրացած աֆրիկյան ծագում ունեցող օտարների նկատմամբ: Ի վերջո, կրկնվող անօգնական զոհերի պատմությունները արժեզրկում են սև օտարների կարողությունը իրականացնելու ծրագրեր և աշխատեցնելու գործակալություններ՝ պլանավորման և հետևողական աշխատանքի շնորհիվ բարելավելու իրենց վիճակը: ԶԼՄ-ների պատմությունները առերևույթ նպաստում են պատերնալիստական տրամադրությունների սենտեմենտին, մի տերմին, որը ներկայացնում է ավտորիտար, բայց նաև հոգս տանող ծնողի և երեխայի հարաբերությունները, երբ վերջինիս կարիք ունի առաջնորդության, քանի դեռ չի կարողանում հանդես գալ «պատշաճ» ինքնուրույնությամբ: Դա էլ, ըստ էության, ես բացահայտեցի:

Առաջին փորձի ընթացքում հետազոտությունը սկսվեց հարցվածների պատահական ընտրությամբ, ովքեր դիտեցին աղքատ սևամորթ ընտանիքի մի լուսանկար, և նրանց ասվեց, որ ընտանիքը բաղկացած է կամերունցիներից: Մյուս հարցվածներին տրամադրվեց մի այլ լուսանկար, որին պատկերված էր սպիտակամորթ ընտանիք, և նրանց ասվեց, որ պատկերված մարդիկ մոլդովացի են:

Ռասայի ազդեցությունը մեկուսացնելու համար և օբյեկտիվ պատկերը պահպանելու նպատակով հարցվածներին ասվեց, (հիմնականում ճշմարիտ) որ այդ երկրներում միջին մարդը վաստակում է օրական 5 դոլար: Հարցվողները, այնուհետև, պատասխանեցին մի շարք հարցերի աղքատ օտարերկրյա պետությունների և միջազգային օգնության մասին: Կամերունցիների նկարը դիտող հարցվողների խումբը ավելի հակված էր համաձայնվելու այն մոտեցման հետ, ըստ որի` «մարդիկ աղքատ երկրներում չեն կարող ինքնուրույն բարելավել իրենց ապրուստը», քան նրանք, ովքեր Մոլդովայի խմբից էին:

Երկրորդ փորձը տվեց նույն արդյունքը: Այս մեկը նախատեսված էր նույն կերպ, ըստ որի՝ մի խումբ հարցվածներին տրվեց սպիտակամորթ ընտանիքի նկար, իսկ մյուսին՝ սևամորթ ընտանիքի: Նշված երկրներն էին այս անգամ Հայաստանը և Գայանան: (Վերջինը ընտրվել էր պաշտպանվելու այն պնդումից, որ առաջին փորձը բացահայտել էր կարծրատիպ աֆրիկացիների մասին, բայց ոչ սևերի): Կրկին, նրանք ում տրամադրվել էր սև ընտանիքի պատկերը, ավելի հակված էին համաձայնվելու այն մոտեցման հետ, ինչպիսին է այս մեկը՝ «Երբ խոսքը իրենց տնտեսական կենսամակարդակի բարելավման մասին է, մարդիկ աղքատ երկրներում նման են չափազանց հիվանդ կամ կաթվածահար հիվանդների: Նրանք լիովին ունակ չեն օգնելու իրենց»:

Իր հերթին, բարձր մակարդակի պատերնալիստիկ մտածողության առկայությունը Աֆրիկյան ծագում ունեցող օտարերկրացիների նկատմամբ հանգեցրել է ավելի քիչ ընդդիմության արտաքին օգնության հարցում: Հարցվածների երկու խումբն էլ ավելի շատ հակված էր կտրելու ԱՄՆ արտաքին օգնության բյուջեն, սակայն, առաջին փորձի հարցվածների Մոլդովայի խումբը ուզում էր կրճատել օգնությունը 40 տոկոսով ավելի շատ, քան նրանք, ովքեր Կամերունի խմբից էին:

Ռասայի ազդեցությունը երկրորդ փորձի ընթացքում, նույնքան մեծ էր, բայց հետաքրքիրը այն է, որ դա վերաբերվում էր միայն պատերնալիստիկ վերահսկողությանը, թե ինչպես օգտագործել օգնության փողերը: Երբ ասվեց, որ շահառուները ստանում են օգնություն «ազատ դպրոցական նյութերի կամ ազատ բժիշկների այցելությունների» տեսքով, նրանք, ովքեր Գայանայի խմբից էին, ավելի առատաձեռն էին, քան նրանք, ովքեր Հայաստանի խմբից էին: Սակայն, երբ ասվեց, որ շահառուները ստանում են օգնություն կանխիկ գումար, «որպեսզի նրանք կարողանան ծախսել այն, ինչպես ցանկանում են», ռասան չուներ ազդեցություն:

Այլ կերպ ասած, հարցվողների ավելի մեծ մեծահոգությունը սև օտարերկրացիների նկատմամբ վերանում էր, երբ իրենք իմանում էին, որ սևամորթ օգնություն ստացողները չեն վերահսկվում, երբ օգտագործում են իրենց օգնության գումարները:

Հետազոտությունների մեծ մասը տնտեսական վերաբաշխման վերաբերյալ հասարակական կարծիքի մասին ռասայականության առումով կենտրոնանում է ներքին սոցիալական ծախսերի վրա, և այն գտնում է, որ ամերիկացի սպիտակները, հիմնականում զերծ են ռասայական վրդովմունքից, ավելի քիչ են ոգևորված աֆրոամերիկացիներին վերաբաշխելու հարցում, քան այլ սպիտակ խմբերին:

Իմ ուսումնասիրություններն այստեղ բացահայտել են հազվագյուտ դեպքեր ավելի մեծ առատաձեռնության ռասայական մեկ խմբին, քան մյուսին, սակայն դա չի նշանակում, որ կանխակալությունը բացակայում է: Այն հիմնված է աֆրիկյան կամ կարիբյան գործակալությունների նկատմամբ համատարած թերագնահատման վրա, որն, անշուշտ, բխում է արևմտյան ԶԼՄ-ների անօգնականության քարոզից: Իհարկե, ես չեմ ասում, որ մեծահոգությունը անապահով աֆրիկացիների նկատմամբ վնասակար է, սակայն զանգվածային վերաբերմունքը և լրատվամիջոցները պետք է ճանաչեն նրանց, որպես մասնակիցներ իրենց զարգացման հարցում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment