Ադոլֆ Հիտլերի հայրենի քաղաքում փորձում են հաղթահարել սանտանայի ժառանգությունը

Ադոլֆ Հիտլերի հայրենի քաղաքում փորձում են հաղթահարել սանտանայի ժառանգությունը

Հոդվածի առանցքում

  • 1945 թվականի մայիսին, օրեր անց, երբ Բավարիայի Ինն գետի ափին գտնվող այս քաղաքը հանձնվեց Միացյալ Նահանգների բանակին, մի խումբ գերմանացի զինվորներ փորձեցին հողին հավասարեցնել երեք հարկանի տունը, որը 1930-ից ծառայել է որպես նացիստական ուխտատեղի ու սրբավայր:
  • Դեկտեմբերից Ավստրիայի կառավարությունը չբնակեցվող շենքի համար հրատապ լուծում է պահանջում: Այն մասնավոր սեփականություն է, բայց վարձակալված է կառավարության կողմից: Իշխանությունն առաջարկել է գնել տունը և ուսումնասիրում է սեփականատիրոջը վտարելու տարբերակները:
  • Անդրեաս Մայսլինգերը՝ Ինսբրուքի պատմաբանը, տարիներ է ծախսել, փորձելով ստանալ տանը միջազգային հուշահամալիր ու խաղաղության ծրագիր հիմնելու իր գաղափարի աջակցությունը: Այն պետք է ներգրավի երիտասարդներին և միջազգային գործակցություններին, որոնք այդ տեղին կտան յուրահատուկ կարգավիճակ:
  • Վախենալով, որ տունը կարող է դառնալ ուխտատեղի, Ավստրիայի կառավարությունը 1972-ին վարձակալել է շենքը, որն այժմ պատկանում է Գերլինդ Պոմերին, տունն առաջինը կառուցողի հետնորդին: Առաջին հարկում այն պանդոկ ուներ, իսկ վերևի հարկերում՝ բնակարաններ, որոնցից մեկն էլ Հիտլերի ծնողները վարձակալել էին 1889-ին, մինչև նրա ծնվելը:
  • Շատերի նման քաղաքապետն էլ է ընդունում պատասխանատվության ծանրությունը, որը բխում է այդ տան, քաղաքի անցանկալի պատմությունից: Այդ խարանը վաղուց է անհանգստացնում բնակիչներին: Բավական դժվար է ապրել մի վայրում, որը ակնարկում է նացիստների անունը՝ «braun», շագանակագույն, որն ասոցացվում է նացիստական կուսակցության հետ:

Ուշադրությանն արժանի

Բրաունաու, Ավստրիա – 1945 թվականի մայիսին, օրեր անց, երբ Բավարիայի Ինն գետի ափին գտնվող այս քաղաքը հանձնվեց Միացյալ Նահանգների բանակին, մի խումբ գերմանացի զինվորներ փորձեցին հողին հավասարեցնել երեք հարկանի տունը, որը 1930-ից ծառայել է որպես նացիստական ուխտատեղի ու սրբավայր:

Ամերիկյան զորքերը կանխեցին նրանց: Սակայն, պաշտպանելով շենքը քաղաքի պատմական կենտրոնում, նրանք Բրաունաուի քաղաքացիների համար թողեցին անցանկալի ժառանգություն: Ո՛վ է, ի վերջո, ցանկանում, որ մշտապես հիշեցնեն, թե իրենք ապրում են քաղաքում, որտեղ Ադոլֆ Հիտլերն է ծնվել:

Շատ մարդիկ այստեղ այն կարծիքին են, որ Ինն գետի վրա գտնվող այս քաղաքը պետք է հայտնի լինի որպես խաղաղության քաղաք: Այն օրհներգ գրողի ծննդավայրն է, տեղական արդյունաբերության բնօրրանը: Բայց երբ անկյուն ես թեքվում, առաջին հերթին այդ տունն ես տեսնում: Երբ զորքերը դադարեցրին քանդել Զալցբուրգեր Վորստաթ փողոցի վրայի երեք հարկանի շենքը, նրանք առիթ տվեցին վիճաբանության, թեժ քննարկումը շարունակվում է, չնայած շուտով այն կարող է հասնել վերջնակետին:

Դեկտեմբերից Ավստրիայի կառավարությունը չբնակեցվող շենքի համար հրատապ լուծում է պահանջում: Այն մասնավոր սեփականություն է, բայց վարձակալված է կառավարության կողմից: Իշխանությունն առաջարկել է գնել տունը և ուսումնասիրում է սեփականատիրոջը վտարելու տարբերակները, եթե նա շարունակի խանգարել անհրաժեշտ վերանորոգմանը: Շենքի վիճակը խանգարում է վարձակալ գտնել:

Տարիների ընթացքում այդ տունը ծառայել է որպես ժամանակավոր թանգարան, դպրոց և գրադարան: Ավելի քան երեք տասնամյակ է, հաշմանդամ մարդկանց աջակցության ու ինտեգրման հարցով զբաxվող  կազմակերպությունն այն օգտագործել է որպես խանութ և արհեստանոց: Բայց 2011 թվականին խումբը տեղափոխվել է և կառավարության առջև նորից առաջացել է շենքի վարձակալության հարցը:

Խնդիրը գաղափարների կամ նախաձեռնության բացակայության մեջ չէ: «Ինչու փախստականները չեն կարող ապրել այնտեղ», – ասաց Գեորգ Վոյակը, Բրաունաուի և շրջակա թաղամասի հանձնակատարը, երբ նրան հարցրեցին տան ապագայի մասին: «Մեզ պետք չէ այս տունը, բայց այն նպատակային կօգտագործվի»:

Անդրեաս Մայսլինգերը՝ Ինսբրուքի պատմաբանը, տարիներ է ծախսել, փորձելով ստանալ տանը միջազգային հուշահամալիր ու խաղաղության ծրագիր հիմնելու իր գաղափարի աջակցությունը: Այն պետք է ներգրավի երիտասարդներին և միջազգային գործակցություններին, որոնք այդ տեղին կտան յուրահատուկ կարգավիճակ:

«Բրաունաուն իր կարգով հուշահամալիր է», – ասաց Մայսլինգերը: «Դա մի վայր չէ, որտեղ հանցագործություններ են կատարվել: Այստեղ ոչ էլ որոշումներ են կայացվել: Այնուամենայնիվ, մենք մի քանի տասնամյակ է մտահոգված ենք այս վայրով»: «Բրաունաուն խորհրդանիշ է», – ասել է նա: «Դա այն վայրն է, որտեղից  չարիքը մտավ աշխարհ»:

Պատերազմից հետո, գերմանացիներն ու օկուպացիոն ուժերը ձգտում էին վերացնել Հիտլերի հետ ուղղակիորեն կապված բոլոր վայրերը, սկսած Բեռլինում հին ու նոր գրասենյակի շենքերից մինչև Բերգհոֆ Բավարիայի Ալպերում:

Այդ տրամադրությունները դեռ կենդանի են, պարզել է պարոն Մայսլինգերը, երբ փորձել է իր ծրագրի համար ստանալ Գերմանիայի խորհրդարանի անդամների աջակցությունը: Գրեգոր Գիզին՝ Ձախ կուսակցության առաջատար անդամն իր անբարյացակամ վերաբերմունքն է հայտնել պատասխանում. «Կամ պետք է տունը քանդել, կամ այն այնպես օգտագործել, որ ոչ մի նեոնացիստ չհամարձակվի մոտենալ դրան»:

Վախենալով, որ տունը կարող է դառնալ ուխտատեղի, Ավստրիայի կառավարությունը 1972-ին վարձակալել է շենքը, որն այժմ պատկանում է Գերլինդ Պոմերին, տունն առաջինը կառուցողի հետնորդին: Առաջին հարկում այն պանդոկ ուներ, իսկ վերևի հարկերում՝ բնակարաններ, որոնցից մեկն էլ Հիտլերի ծնողները վարձակալել էին 1889-ին, մինչև նրա ծնվելը:

Ներկա սեփականատերը երկար տարիներ է թույլ չի տալիս կատարել անհրաժեշտ վերանորոգում, ինչն էլ պատճառ դարձավ, որ երեք տարի առաջ հաշմանդամների կազմակերպությունը հեռանա տնից: Նրա դժկամության պատճառով դժվար է գտնել վարձակալի, որն այն օգտագործի վարչական, կրթական կամ սոցիալական ծառայությունների նպատակների համար: Միաժամանակ Ավստրիայի կառավարությունը շարունակում է վճարել նրան 4800 եվրո կամ 5,600 դոլար ամսեկան վարձը:

Բրաունաուի քաղաքապետ Յոհանես Վայդբախերը հոգոց է հանում, երբ հարցնում են տան մասին: Նա ավելի շուտ կկենտրոնանա ալյումինե գործարանի ընդլայնման խնդրի վրա, որը տեղական արդյունաբերության հիմքն է կամ կամ ջանքեր կգօրծադրի վերակենդանացնելու քաղաքի կենտրոնը, որտեղ Հիտլերի ծննդյան տան նման բազմաթիվ դատարկ շենքեր կան:

Նա ամիսներ է անցկացրել քաղաքային խորհրդի ու մյուսների հետ, անօգուտ փորձելով գտնել տան օգտագործման ձևը, որը կգոհացնի բոլորին՝ կառավարությանը, քաղաքին ու սեփականատիրոջը: Այժմ նա ամուր նստած է իր տեղում. «Առայժմ իմաստ չունի խոսել հետագա անելիքների մասին, մինչև տեսնենք, թե ինչպես է իրավիճակը զարգանում», – ասաց Վայդբախերը:

Շատերի նման քաղաքապետն էլ է ընդունում  պատասխանատվության ծանրությունը, որը բխում է այդ տան, քաղաքի անցանկալի պատմությունից: Այդ խարանը վաղուց է անհանգստացնում բնակիչներին: Բավական դժվար է ապրել մի վայրում, որը ակնարկում է նացիստների անունը՝ «braun», շագանակագույն, որն ասոցացվում է նացիստական կուսակցության հետ: «Բրաունաուն շագանակագույն չէ», – ասվում է կարգախոսում, որը փորձել է բարելավել քաղաքի պատկերը:

Վերջին տարածված բառը Բրաունաունում «խաղաղությունն» է: 2008 -ին հանձնակատարի պաշտոնը ստանձնելուց հետո  պարոն Վոյակը տասնյակ ծառեր է տնկել ամբողջ թաղամասում, որպես խաղաղության խորհրդանիշներ: Մաքուր կենսագրությամբ քիչ հայտնի տեղացիները, ինչպես Ֆրանց Յոգերշտոտերն է, նացիստների հակառակորդներից, այգիներն իր համախոհների անունով է կոչել:

Համայնքի ջանքերը  միավորվեցին Ֆրանց Գրուբերի ծննդյան օրը նշելիս, կոմպոզիտոր, որը ստեղծել է «Խաղաղ գիշերը», նրա տան արահետը զարդարվել է յոթ բրոնզե արձաններով, ամեն մեկը մի մայրցամաքի համար, որտեղ այս տղայի երգը երգում են Սուրբ Ծննդյան նախօրեին:

Բրաունաուի բնակիչներն անցնում են տան դատարկ պատուհանների մոտով կամ սպասում են կանգառում առանց հայացք գցելու մայթեզրի վրայի քարե հուշահամալիրին, որը զգուշացնում է ֆաշիզմի վտանգների մասին: Նրանք շատ են ցանկանում ազատվել դրանից:

Ոմանք ասում են, թե կցանկանային, որ դաշնակիցներին չհաջողվեր 1945-ին խանգարել մի խումբ հավատարիմ նացիստների կողմից շենքի հիմնահատակ ավերումը, որը համախմբում էր ուխտավորներին Հիտլերի իշխանության գալու առաջին օրից: 1937 թվականի թերթերը գրում են, որ գերմանական զորքերը քաղաքի մոտով անցնելիս  «Հանդիսավոր խոնարհվում էին»:

Հիտլերի համբավի ու ազդեցության աճի հետ, մեծանում էր նաև նրա ծննդավայրի նշանակությունը: 1938-ին Հիտլերի ծննդյան 50-ամյակին թողարկված նամականիշում նա կանգնած է քաղաքի  սոխաձև գմբեթով սուրբ Ստեփանոս եկեղեցու դիմաց, իսկ ետևում գրված է.«Ֆյուրերն իր Բրաունաու ծննդավայրում»:Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, տարիներ շարունակ վետերանները Ավստրիայից և հարևան Գերմանիայից գալիս էին այստեղ, հատկապես Հիտլերի ծննդյան օրը:

Այժմ տեղական ոստիկանությունն ասում է, որ նեոնացիստների գործունեությունը վերջին տարիներին նվազել է: Տունը գտնվում է իրենց մշտական հսկողության տակ և խնդիրներ հազվադեպ են լինում:

Այնուամենայնիվ, ոմանք այստեղ շատ քայլերի են դիմում անխուսափելիից խուսափելու համար: Երբ արտասահմանում ճանապարհորդելիս նրան հարցրել են, թե որտեղից է, Հանս Շվարցմայերը, քաղաքի բնակիչը միշտ ասել է Զալցբուրգից գետով մի քիչ ներքև կամ Մյունխենից  մոտ 120 կմ դեպի արևելք՝ խուսափելով տալ քաղաքի անունը:

«Երբ տեսնում էի, որ չեն հասկանում, այդ դեպքում ասում էի « Բրաունաու», հիշում է Շվարցմայերը: «Պատասխանը միշտ նույնն էր:« Օ՜, Հիտլերի ծննդավայրը. Ինչու՛ անմիջապես չասացիք»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment