Իսլամական պետության ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի կինն ու երեխան ձերբակալվել են

Հոդվածի առանցքում

  • Բաղդադիի կինն ու երեխան Սիրիան անցնելու էին կեղծ ինքնության փաստաթղթերով:
  • Ձերբակալվածները կարող են օգտագործվել՝ Իսլամական պետության գերեվարվածների ազատ արձակման համար:
  • Բաշար ալ-Ասադի կառավարությունը համաձայնվել էր ազատել 150 բանտարկյալների հույն օրթոդոքս միանձնուհիների փոխարեն։
  • Իսլամական պետության զինյալների բազմաթիվ ընտանիքներ թաքնվել են Լիբանանի հյուսիսում, օգտնություն են ստանում Ջաբհաթ ան-Նուսրա` ալ-Կաիդայի ճյուղավորումից:

Ուշադրությանն արժանի

Լիբանանի զինվորականները բռնել են Իսլամական պետության առաջնորդի կնոջն ու երեխային: Երեքշաբթի օրը այս մասին հայտնել են անվտանգության աշխատակիցները:

Ինչպես նշում են պաշտոնյաները, Իսլամական պետության գլխավոր հրամանատարներից մեկի հարսնացուն ևս ձերբակալվել էր: Կանայք ու երեխան, հնարավոր է, կարող են օգնել Աբու Բաքր ալ-Բաղդադիի և նրա մտերիմ շրջապատի գործունեության վերաբերյալ պատկերացում կազմել:

Նրանք կարող են հաղթաթուղթ դառնալ ահաբեկչական կազմակերպության ձեռքին գտնվող գերիների ազատ արձակման համար:

Լիբանանյան հետախուզության աշխատակիցը Բաղդադիի կնոջը անվանեց Սաջիա Դուլայմի և ասաց, որ նա ձերբակալվել է անցած շաբաթ իր 9-ամյա դստեր հետ Լիբանանի հյուսիսի Մադֆուն սահմանակետում: Այլ լրատվամիջոցները, այդ թվում և Associated Press-ը, նշում են, որ երեխան տղա է: Այս տարակարծության պատճառը այդքան պարզ չէր:

Բաղդադիի կինն ու երեխան Սիրիան անցնելու էին կեղծ ինքնության փաստաթղթերով: Այս մասին նշեց այն պաշտոնյան, ով մասնակցում էր ձերբակալվածների հարցաքննության գործընթացին: Նա ասել է, որ կինն ու երեխան Սիրիայի քաղաքացիներ են, սակայն այլ աշխատակիցներ նշում են, որ նրանք կարող են լինել Իրաքի քաղաքացիներ:

Ձերբակալվածները Բեյրութի ծայրամասում են` Պաշտպանության նախարարության միավորումում: Այս մասին պատմել է անանուն ներկայցած մի պաշտոնյա: Երկրորդ կինը չեչենուհի է: Մեկ այլ պաշտոնյա, ով  նույնպես հանդես եկավ անանունության պայմանով, հրաժարվեց նշել  այդ կնոջ ու ամուսնու անունները: Պարզ չէր նաև, թե արդյո՞ք կինը ձերբակալվել է Իբրահիմ ալ-Սամարրայ իրական անվամբ իրաքցի ալ-Բաղդադիի կնոջ ու երեխայի հետ նույն ժամանակ: Պարզ չէ նաև այն, թե ինչու են ձերբակալվածները եկել Լիբանան, որտեղ Իսլամական պետությանը՝ ռադիկալ ալ-Կաիդայի՝ ISIS կամ ISIL անվամբ հայտնի այս ճյուղավորման դեմ  պայքարում է,  ինչպես Արևմտյան երկրների դաշինքը, այնպես էլ Իրանից հովանավորվող հզոր Հեզբոլլահ խմբավորումը:

Զինվորականը նաև նշեց, որ Իսլամական պետության զինյալների բազմաթիվ ընտանիքներ թաքնվել են Լիբանանի հյուսիսում, օգտնություն են ստանում Ջաբհաթ ան-Նուսրա` ալ-Կաիդայի ճյուղավորումից:

Երեք  ձերբակալվածները կարող են օգտագործվել՝ Իսլամական պետության գերեվարվածների (այդ թվում արաբներ, թուրքեր, քրդեր, եվրոպացիներ ու ամերիկացիներ) ազատ արձակման համար: Իսլամական պետությունը այս անձանց գերեվարել է մի մասից փրկագին ստանալու, իսկ մյուս մասին պատժելու համար, քանի որ մեղադրում է կրոնական հանցանք կատարելու համար: Ահաբեկիչները նաև գլխատել են որոշ գերիների, այդ թվում երկու ամերիկացի լրագրողի, ինչպես նաև ամերիկացի ու բրիտանացի հումանիտար աշխատակիցների՝ ի պատասխան ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի ավիահարվածների:

Հետախուզության աշխատակիցն ասաց, որ Դուլայմին այս տարվա գերիների փոխանակման մասն է կազմում, որ տեղի է ունենալու Սիրիայի Մալուլա քաղաքում:

Բաշար ալ-Ասադի կառավարությունը համաձայնվել էր ազատել 150 բանտարկյալների հույն օրթոդոքս միանձնուհիների փոխարեն, որոնց, ենթադրվում էր, գերեվարել էին ալ-Կաիդային անդամակցող զինյալները:

Օգոստոսին Իսլամական պետությանը համակրող զինյալները հարձակվել էին Լիբանանի հյուսիսում գտնվող Արսալ քաղաքի վրա և մինչև նահանջելը գերեվարել էին ավելի քան 20 զինվոր: Գլխատել էին երկու զինվորի՝ պահանջելով Լիբանանից ազատել բանտարկված մի շարք ջիհադականներին:

Լիբանանյան աս-Սաֆիր օրաթերթը առաջինն էր, որ տեղեկացրեց Բաղդադիի կնոջ ու երեխայի (այս թերթը տղա երեխա է նշել) ձերբակալման մասին: Թերթն ավելացնում է, որ ձերբակալումները կատարվել են արտասահմանյան հատուկ ծառայությունների համագործակցությամբ:

Այս տարի Իսլամական պետության՝ Իրաքում կայծակնային առաջընթացից հետո Բաղդադին հայտարարեց Իրաքի խորքերից մինչև հյուսիսային Սիրիա ձգվող խալիֆայության ստեղծման մասին այն տարածքներում, որոնք վերահսկում է խմբավորումը:

Չնայած իսլամական իրավունքը թույլատրում է 4 կին ունենալ՝ պարզ չէ, թե Բաղդադին քանի կին ունի:

Երեքշաբթի սահմանագծին դարանակալած զինյալները առնվազն 6 լիբանանցի զինվոր են սպանել: Հարձակման մասին մանրամասն տեղեկություններ անմիջապես հայտնի չդարձան, սակայն սիրիական սահմանին նախկինում բախումներ ևս եղել էին, որոնք ներառել էին անվտանգության ուժերին ու զինյալների խմբերի, այդ թվում Ջաբհաթ ան-Նուսրան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment