Աբխազիայում նախագահի թեկնածուն պնդում է՝ իրեն թունավորել են

Աբխազիայում նախագահի թեկնածուն պնդում է՝ իրեն թունավորել են

Հոդվածի առանցքում

  • Նախագահի թեկնածուի ենթադրյալ թունավորումը Աբխազիայում դարձել է զանգվածային բողոքի և ընտրությունները հետաձգելու պահանջի պատճառ: Ընտրությունը կայանալու էր ամռանը:  Մայիսի 20-ին հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Սուխումիի մայրաքաղաքում՝ ճնշում գործադրելու խորհրդարանի վրա  հուլիսի 21-ին նախատեսված ընտրությունները հետաձգելու համար, որպեսզի միասնական ընդդիմության թեկնածու Ասլան Բժանիային հնարավորություն և ժամանակ տրվի վերականգնվելու համար:

Ուշադրությանն արժանի

 

Նախագահի թեկնածուի ենթադրյալ թունավորումը Աբխազիայում դարձել է զանգվածային բողոքի և ընտրությունները հետաձգելու պահանջի պատճառ: Ընտրությունը կայանալու էր ամռանը:

Մայիսի 20-ին հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Սուխումիի մայրաքաղաքում՝ ճնշում գործադրելու խորհրդարանի վրա  հուլիսի 21-ին նախատեսված ընտրությունները հետաձգելու համար, որպեսզի միասնական ընդդիմության թեկնածու Ասլան Բժանիային հնարավորություն և ժամանակ տրվի վերականգնվելու համար: Պահանջը քվեարկության է դրվել 35 անդամ ունեցող խորհրդարանում, սակայն չի անցել: Ցուցարարները արձագանքեցին շարունակական ցույցերի սպառնալիքներով և կարճ ժամանակով փակեցին ավտոմայրուղիները՝ որպես նախազգուշացում իշխանություններին:
Պատգամավոր Բժանիան գործող նախագահ Ռաուլ Խաժիմդայի գլխավոր մրցակիցն է դարձել: Նա իր անվտանգության 2 աշխատակիցների հետ հիվանդանոց են տեղափոխվել ապրիլին: Սոչիում բժիշկները չեն կարողացել ախտորոշել նրանց վիճակը և նրանց տեղափոխել են Մոսկվա:

«Մյունխենի լաբորատորիայում անցկացված հետազոտության արդյունքներով Բժանիայի արյան մեջ հայտնաբերվել են սնդիկի և ալյումինի բարձր պարունակութուն, ինչպես նաև այլ թունավոր նյութեր», – նշված է մայիսի 17-ի ընդդիմության տարածած հայտարարության մեջ:

Բժանիայի կողմնակիցները պնդում են, որ նախագահ Խաժիմբան և նրա կառավարությունը կանգնած են թունավորման հետևում և որ թունավորումը «անմիջականորեն կապված էր 2019 ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Բժանիայի »քաղաքական գործունեության հետ, ընտրություններին մասնակցությունը կանխելու նպատակով»:

Խաժիմբան հերքել է թունավորմանը մասնակցելու մեղադրանքները, մեղադրանքը գնահատելով որպես ընտրություններից առաջ իրավիճակն ապակայունացման փորձ: «Մենդելեևի աամբողջ աղյուսակն այդ մարդու օրգանիզմում հայտնաբերել են», – ասել է նա՝ հավելելով, որ որոշ քիմիական նյութերի ավելցուկը անպայմանորեն չի նշանակում, որ նրան թունավորել են:

Խաջիմբան և Բժանիան նախկինում ղեկավարել են Աբխազիայի անվտանգության ծառայությունները և 2014-ի նախագահական ընտրություններում ևս հանդես են եկել միմյանց դեմ:

Խաջիմբան այժմ կոչ է անում ցուցարարներին սպասել Բժանիայի առողջության վերաբերյալ հետաքննության արդյունքներին: Այն հետաքննության, որը վարում են աբխազական և ռուսական իշխանությունները: Ինչպես Աբխազիայում շատերը, Բժանիան ևս ունի միաժամանակ Ռուսաստանի և Աբխազիայի քաղաքացիություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment