Աբխազիայում նախագահ կընտրեն երկրորդ փուլով

Աբխազիայում նախագահ կընտրեն երկրորդ փուլով

Հոդվածի առանցքում

  • Օգոստոսի 25-ին չպարզվեց, թե ով է  Վրաստանից անջատված Աբխազիայում անցկացված բուռն ընտրապայքարի հաղթողը:  Ձայների վաղաժամ հաշվարկի հիմքով գործող ղեկավար Ռաուլ Խաջիմբան և ընդդիմության թեկնածու Ալխաս Կվիցինիան կմրցեն երկրորդ փուլում, որը կայանալու է սեպտեմբերի ութին: Նրանք երկուսն էլ դե ֆակտո հանրապետության անկախության կողմնակիցն են և հավատում են Ռուսաստանի հետ սերտ կապերին, բայց տարբեր մոտեցումներ ունեն այնպիսի հարցերի մասով, ինչպիսիք են կոռուպցիան և հանցավորությունը:

Ուշադրությանն արժանի

Օգոստոսի 25-ին չպարզվեց, թե ով է  Վրաստանից անջատված Աբխազիայում անցկացված բուռն ընտրապայքարի հաղթողը:  Ձայների վաղաժամ հաշվարկի հիմքով գործող ղեկավար Ռաուլ Խաջիմբան և ընդդիմության թեկնածու Ալխաս Կվիցինիան կմրցեն երկրորդ փուլում, որը կայանալու է սեպտեմբերի ութին: Նրանք երկուսն էլ դե ֆակտո հանրապետության անկախության կողմնակիցն են և հավատում են Ռուսաստանի հետ սերտ կապերին, բայց տարբեր մոտեցումներ ունեն այնպիսի հարցերի մասով, ինչպիսիք են կոռուպցիան և հանցավորությունը:

Ռեկորդային թվով՝ ինը թեկնածուներ էին մասնակցում ընտրությունների առաջին փուլին՝ հաղթանակը գրեթե անհավանական դարձնելով: Քարոզարշավը տեղի է ունեցել մայիսին, որի ընթացքում գրանցվել է  Խոջիմբայի հիմնական մրցակից Ասլան Բժանիայի թունավորումը: Բժանիան ստիպված էր դուրս գալ ընտրապայքարից:

Դե ֆակտո նախագահ Խաջիմբան, որը փորձում է հասնել պաշտոնավարման իր երկրորդ ժամկետին, ստացել է քվեների ավելի քան 26 տոկոսը: Կվիցինիան մոտ էր նրան՝ 25% -ով: Նա 90-ականների անջատողական պատերազմի վետերան է և ունի Բժանիայի աջակցությունը, որը դեռ վերականգնվում է սնդիկի թունավորումից:

Մեկ այլ թեկնածու ՝ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Օլեգ Արշբան, նույնպես ստացել է քվեների 25 տոկոսը, բայց ընտրական իշխանությունները օգոստոսի 26-ին հայտարարեցին, երկրորդ փուլը տեղի կունենա Խաջիմբայի և Կվիցինիայի միջև: Աբխազիայի օրենքներով հաղթողը պետք է հատի 50 տոկոսի շեմը: Առաջին փուլին մասնակցությունը կազմում էր մոտ 56 տոկոս:

Ընտրություններից շաբաթներ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՊԱԿ-ի նախկին սպա Խաջիմբայի հետ՝ ակնհայտորեն աջակցություն ցույց տալով: Չնայած Աբխազիայի կախվածությանը Մոսկվայից Պուտինի այդ քայլը չկարողացավ Խաջիմբայի համար ապահովել հաղթանակ 2004-ի ընտրություններում՝ ի ցույց դնելով տարածաշրջանում Մոսկվայի դեմ որոշակի դիմադրությունը:

Այս անգամ Պուտինը պաշտոնապես չաջակցեց Խաջիմբային: Կրեմլի ղեկավարը, որը մեղադրվում է Ռուսաստանում տասնամյակներ շարունակ իշխանության մենաշնորհը ստանձնելու մեջ, ասել է, որ ակնկալում է Աբխազիայում մաքուր և ժողովրդավարական քվեարկություն:

Քանի որ աշխարհի մեծ մասը Աբխազիան ընկալում է որպես Վրաստանի մաս, ընտրություններին վստահության արժանի դիտորդներ չեն եղել: Փոխարենը, ներկա էին հիմնականում դիտորդներ Ռուսաստանից և դաշնակից երկրներից ՝ Վենեսուելայից և Նիկարագուայից: Նաև մեկ գերմանացի խորհրդարանական` Ստեֆան Կուտերը, որը ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից էր: Աբխազիայի հետխորհրդային անջատողական բախտակիցները՝ Հարավային Օսեթիան, Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը, ինչպես նաև Դոնեցկը և Լուգանսկը նույնպես ուղարկել են դիտորդներ:

Նրանք բոլոր հայտարարել են, որ տեղի է ունեցել ժողովրդավարական քվեարկություն:

Վրաստանը ընտրությունն անվանել է ոչ լեգիտիմ, քանի որ 1990-ականներին Աբխազիայից վտարված վրացիներին այն զրկել է քաղաքացիական իրավունքներից:  «Հաշվի առնելով էթնիկ զտումների արդյունքում Աբխազիայից վտարված հարյուր հազարավոր վրացիների հանգամանքը, ընտրությունը ակնհայտորեն չի կարող ունենալ լեգիտիմություն, մանավանդ որ Ռուսաստանը վերահսկում է տարածաշրջանը և ունի անսահմանափակ իշխանություն», – ասել է Վրաստանի արտգործնախարարության խոսնակ Վլադիմեր Կոնստանտինիդին:

Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները նույնպես ընտրությունները որակել են ոչ լեգիտիմ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment