Նոր ռուսական օրենքն անջատում է երկիրը գլոբալ համացանցից

Նոր ռուսական օրենքն անջատում է երկիրը գլոբալ համացանցից

Հոդվածի առանցքում

  • Նոր կայուն ռունետային օրենքը Ռոսկոմնադզոռին կտա ավելի լայն լիազորություններ՝ ցանցի հոսքը վերահսկելու համար և հավանաբար ընդհանուր համացանցից Ռուսասատանին անջատելու կիբեռհարձակման դեպքում: Իրականում, օրենքը նպատակ ունի նպաստել Ռուսաստանի և աշխարհի մնացած երկրների միջև թվային անկյունագծի ստեղծմանը, որ երկիրը կարող է օգտագործել արտակարգ իրավիճակներում:

Ուշադրությանն արժանի

 

Նոր օրենքը, որը կարող է սահմանափակել Ռուսաստանում համաշխարհային համացանցի գործունեությունը, անցել է այս շաբաթ երկրի խորհրդարանում և փոխանցվել նախագահ Վլադիմիր Պուտինին ստորագրության համար:

Մոսկվան օրենքն ամրագրել է որպես անվտանգության և գաղտնիության միջոց՝ հակադարձելու ԱՄՆ-ի ավելի ու ավելի ագրեսիվ կիբեռանվտանգության դռսևորումներին և ավելի մեծ ռիսկային սպառնալիքի դաշտին: Սակայն ակտիվիստները և այլ միջազգային դիտորդները ասում են, որ օրենքը Պուտինի կառավարությանը ավելի մեծ վերահսկողության հնարավորություն է տալիս երկրի ներսում համացանցի հոսքի նկատմամբ, չնայած արդեն առկա սահմանափակումների:

Օրենքը գործում է և կարող է նպաստել, ինչպես Կասպերսկի ընկերության ղեկավար Եվգենի Կասպրսկին է բնորոշում, «համացանցի բալկանացմանը»: Google- ի ներկայացուցիչ Էրիկ Շմիդտն էլ ասում է, որ դա միտում է թշնամական երկրների միջև համացանցի բաժանման և  աշխարհաքաղաքականության վրա հիմնված առանձին համացանցի ստեղծման:

Ինչ է դա և ինչու է դա հակասական

Նոր կայուն ռունետային օրենքը Ռոսկոմնադզոռին կտա ավելի լայն լիազորություններ՝ ցանցի հոսքը վերահսկելու համար և հավանաբար ընդհանուր համացանցից Ռուսասատանին անջատելու կիբեռհարձակման դեպքում: Իրականում, օրենքը նպատակ ունի նպաստել Ռուսաստանի և աշխարհի մնացած երկրների միջև թվային անկյունագծի ստեղծմանը, որ երկիրը կարող է օգտագործել արտակարգ իրավիճակներում:

Կրեմլն ասում է, որ օրենքը նախատեսում է անվտանգության բարձրացում, սակայն շատ դիտորդներ, հատկապես իրավապաշտպան խմբեր, ենթադրություններ են արել, որ այն ավելի կմեծացնի Պուտինի կառավարության գրաքննությունը:

Օրենքը առաջարկվել է մի խումբ պատգամավորների կողմից, որոնք վերջերս ընդունեցին մեկ այլ օրենք, որով քրեականացվել է առցանց լրատվամիջոցի կողմից անհարգալից արտահայտումը կառավարության հասցեին: Այդ մասին հայտարարել է SecurityScorecard ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Յամպոլսկին:

Օրենքը չի տալիս մանրամասներ, ասել է Յամպոլսկին՝ նշելով, որ Կրեմլը միտումնավոր խառնաշփոթ է ստեղծում օրենքի կիրառման հարցում:

Սակայն դա, հավանաբար, կդառնա Պուտինի կառավարության մասին դրական հաղորդագրություններ փոխանցող մեկ այլ միջոց: Այդ մասին հայտարարել է Յամպոլսկին:

Օրենքը նաև շատ տեղեկություններ չի տրամադրում, թե ինչպես են կիրառվում տեխնոլոգիաները, ասել է Մոսկվայի մտավոր սեփականության, լրատվամիջոցների և տեխնոլոգիաների փորձագիտական ​​խմբի ղեկավար Հոգան Լովելսը:

«Տեսականորեն օրենքը ներառում է տվյալների փոխանցման կետերում նոր սարքավորումների տեղադրում` համացանցային անջատումների դեպքում համացանցի ռուսական մասի ֆունկցիոնալությունը ապահովելու համար », – ասաց նա: «Օրենքի հեղինակները որևէ մեկնաբանություն չեն տվել օրենքի տեխնիկական կողմի վերաբերյալ»:

Ոչ այդքան խիստ, որքան Չինաստանում, սակայն օտարերկրյա բիզնեսի համար ռիսկային

Ռուսաստանն ու Չինաստանը հաճախ նման կարգեր են սահմանում, քանի որ երկրները մրցում են համացանցի հետագա սահմանափակման հարցում:

Սակայն նոր ռուսական օրենքը այդքան շատ սահմանափակող չէ, որքան «Չինաստանի մեծ  firewall»-ը, որը թույլ է տալիս Պեկինին վերահսկել կապերը և արգելել օգտվել ամերիկյան և գլոբալ կայքերից:

«Չինաստանի համացանցային Մեծ պատը ստեղծվեց, երբ համացանցը հասավ Չինաստան, ուստի այն զարգացավ Չինաստանի համացանցի զարգացման հետ մեկտեղ», – ասում է Գուլյաևան:

Չինաստանի համակարգը ապահովում է համացանցի երթևեկության անմիջական վերահսկողությունը Պեկինի Կոմունիստական ​​կուսակցության կառավարության կողմից, իսկ ռուսական առաջարկը անուղղակի վերահսկողություն է սահմանում մի քանի մարմինների` Ռոսկոմնաձորի, Դաշնային անվտանգության ծառայության և կենտրոնական Ռուսաստանի կառավարության կողմից:

«Օրինակ, օրենքը պարտավորություններ է սահմանում հաղորդակցման ծառայություններ մատուցողներին` զտելու միջսահմանային տվյալների փոխանցումներից ստացված տեղեկատվությունը և ձեռք բերելու հատուկ սարքավորումներ, որոնք կապահովեն համացանցի ռուսական մասի ինքնուրույնությունը», – ասաց նա:

Այնուամենայնիվ, այդ քայլը խիստ վտանգավոր է Ռուսաստանում օտարերկրյա բիզնեսի շահերի համար, քան նմանատիպ գրաքննությունը Չինաստանի ձեռնարկությունների համար: Օրենքը, ամենայն հավանականությամբ, կպարտավորեցնի ԱՄՆ-ի ցանկացած ընկերությանը, որը գործում է ռուսական համացանցային շուկայում, փոխել սարքավորումները և, հնարավոր է, մտահոգություն արտահայտել այնտեղ պետական ձեռնարկությունների հետ կապ ունեցող գրասենյակների վերահսկողության կապակցությամբ, ասել է Յամպոլսկին:

Այնուամենայնիվ, Ռուսաստանը շատ ավելի քիչ լծակ ունի, քանի որ շատ օտարերկրյա բիզնեսներ կարող են դուրս գալ շուկայից: «Ակնհայտ է, որ սա շատ ավելի փոքր տնտեսություն է, և շատ ավելի քիչ խթաններ ունի բանակցելու համար ցանկացած մեծ նոր պահանջների դեպքում», – ասաց նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment