«1915-ի ստվերները»․ նոր վեպը հիմնված է Հայոց ցեղասպանության մասին պահպանված հիշողությունների վրա
Հոդվածի առանցքում
- Ինչպես ներել ու չմոռանալ․ այս առեղծվածն է ներկայացված վերջերս լույս տեսած «1915-ի ստվերները» վեպում, որը դարձել է Ջերի Բուրգերի ստեղծագործության կրկնվող թեման: Ըստ Բուրգերի՝ Սանտա Կլարայի համալսարանի հոգեբանության թոշակառու պրոֆեսորի, դա հակասություն է, որը շարունակում է հետապնդել ժամանակակից հայ համայնքին:
Ուշադրությանն արժանի
1953 թ.-ին Ֆրեզնոյում ամառային շոգ երեկո էր: Կիսաիռլանդացի Թերեզան, փորձելով հասկանալ իր հայազգի ամուսնու՝ Միհրանի մշակութային ինքնությունը, հարցնում է նրան, արդյոք նա իրենց երեխաներին կսովորեցնի ատել թուրքերին:
Շրջապատված պատկերներով, որոնց նա գրանցում է որպես նախնիների ուրվականներ, Միհրանը մի պահ մտածում է:
«Ատելությունը լուծում չէ», – ասում է Միհրանը: «Բայց ոչինչ չի մոռացվում»:
Ինչպես ներել ու չմոռանալ․ այս առեղծվածն է ներկայացված վերջերս լույս տեսած «1915-ի ստվերները» վեպում, որը դարձել է Ջերի Բուրգերի ստեղծագործության կրկնվող թեման: Ըստ Բուրգերի՝ Սանտա Կլարայի համալսարանի հոգեբանության թոշակառու պրոֆեսորի, դա հակասություն է, որը շարունակում է հետապնդել ժամանակակից հայ համայնքին:
«Խելամիտ մարդիկ կասեն, որ ատելությունը խնդրի լուծում չէ, մանավանդ ատելությունը՝ դաժանություն գործած մարդկանց երեխաների ու ծոռների հանդեպ», – ասաց Բուրգերը: «Այնուամենայնիվ, բոլոր տառապանքները, կատարված ողջ սարսափը մոռանալն այդ ամենն անիմաստ կդարձնի: Պետք է հիշողությունները վառ պահել, և պետք է նաև առաջ շարժվել»:
Անցյալ գարնանը լույս տեսած «Ստվերների» գործողությունները զարգանում են քոլեջի թուրք ուսանողների և Հայոց ցեղասպանությունը վերապրածների զավակների միջև փոխգործակցության միջոցով: Հետևանքների ֆոնին կերպարները պետք է իրենց ընտանիքի և համայնքի հավատարմությունը համադրեն իրավական համակարգին ու անձնական համոզմունքներին:
Ըստ Բուրգերի, դա Հայոց ցեղասպանության թեմայով անգլերեն գրված մի քանի գեղարվեստական գործերից մեկն է: Նա ասաց, որ ծանոթ է ութ կամ ինը մյուս վեպերին, որոնք գրել են հայկական ծագմամբ մարդիկ:
Ողբերգության մասին տեղեկացվածության բարձրացումը և այն, թե ինչպես է այն այսօր անդրադառնում, մասամբ ոգեշնչել է Բուրգերին գրել «Ստվերները»: Սա նրա առաջին վեպն է:
Մեծանալով Ֆրեզնոյում, Բուրգերն ասաց, որ շատ հայ ընկերներ ունի: Նա ամեն ինչ գիտեր ցեղասպանության և թուրքերի նկատմամբ շատ հայերի բացասական զգացմունքների մասին:
Բուրգերը զարմացած էր, որ իր կարդացած, լավ կրթված ընկերներից շատերը, ովքեր ապրում էին Ֆրեզնոյից դուրս, որտեղ կա մեծ հայ համայնք, ոչինչ չգիտեին 1915 թ.-ին սկսված և ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանության մասին:
Անգլալեզու գրականության և կինոյի մեջ դրա նվազագույն ներկայացվածությունը մասամբ բացատրում է, թե ինչու է «այն դուրս մնացել իրազեկվածությունից մեր ավելի մեծ մշակույթում», – ասաց Բուրգերը:
Նրան համոզում էին, որ նա գրում է մի համայնքի մասին, որին չէր պատկանում, «և նա կարծում էր, որ կարևորն այն ճիշտ ներկայացնելն է», – ասաց նա:
«Ես զգայուն էի մշակութային յուրացման գաղափարի հարցում և չէի ապավինում կարծրատիպերին», – ավելացրեց նա:
Նա հարցազրույց վերցրեց մի քանի մարդկանցից, որոնք մեծացել էին Ֆրեզնոյի մեջ մի ժամանակ հայկական կոչվող քաղաքում: Հանդիպել է Բերգ Բուլբուլյանի հետ, որը գրել է «Ֆրեզնոյի հայերը» և մանրամասն պատմել այն համայնքի մասին, որի վրա էլ Բուրգերը ցանկանում էր կենտրոնանալ իր վեպում:
Տարիներ առաջ նրան հետապնդել է մի պատմություն, որը պատմել էին իր կնոջը ՝ Մառլենին և որը դարձել էր գրքում առանցքային տեսարանի հիմքը: Հարցազրույցի ժամանակ մի կին նախկին լրագրող Մառլեն Բուրգերին պատմել էր, թե ինչպես է կորցրել իր նորածին դստերը ցեղասպանության ընթացքում:
Տեղեկացվածության բարձրացումից բացի, Ջերի Բուրգերն ասել է, թե հուսով է, որ իր վեպը «մարդկանց մոտ ավելի շատ հարցեր կառաջացնի, քան պատասխաններ», ինչն, ըստ նրա, լավ գրականության առանձնահատկություններից է:
«Այս մարդիկ այն վիճակում են, երբ պարզ պատասխաններ չկան», – ասել է նա:
«Golden Antelope Press» – ի հրատարակած «1915-ի ստվերները» հասանելի է որպես էլեկտրոնային գիրք Amazon- ում, ինչպես նաև Barnes և Noble –ի միջոցով:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ