Մահմեդական Գերմանիայի կանցլե՞ր: ՔԴՄ-ի առաջնորդը քննադատվել է «ինչու ոչ» պատասխանի համար
Հոդվածի առանցքում
- Գերմանիայի Կոնսերվատիվ Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) խորհրդարանական խմբի ղեկավարը խիստ պառակտիչ մի քննարկում է նախաձեռնել՝ հայտարարելով, որ մահմեդականը կարող է լինել ՔԴՄ-ի ապագա առաջնորդ և Գերմանիայի կանցլեր: Ռալֆ Բրինկհաունը, ի պատասխան հարցին, թե արդյոք մահմեդականը կարող է ղեկավարել կուսակցությունը և դառնալ կանցլեր 2030 թ.-ին, ասել է. «Ինչու չէ, եթե նա լավ քաղաքական գործիչ է և ներկայացնում է մեր արժեքները և մեր քաղաքական հայացքները»։
Ուշադրությանն արժանի
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը քննարկել էր, թե արդյոք մահմեդականը կարող է ղեկավարել ՔԴՄ-ն և օրերից մեկ օր դառնալ կանցլեր:
Կոնսերվատիվ Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) խորհրդարանական խմբի ղեկավարը խիստ պառակտիչ մի քննարկում է նախաձեռնել՝ հայտարարելով, որ մահմեդականը կարող է լինել ՔԴՄ-ի ապագա առաջնորդ և Գերմանիայի կանցլեր:
Ռալֆ Բրինկհաունը, ի պատասխան հարցին, թե արդյոք մահմեդականը կարող է ղեկավարել կուսակցությունը և դառնալ կանցլեր 2030 թ.-ին, ասել է. «Ինչու չէ, եթե նա լավ քաղաքական գործիչ է և ներկայացնում է մեր արժեքները և մեր քաղաքական հայացքները»։
Հարցազրույցը տեղի է ունեցել փետրվարի վերջին, սակայն այն բուռն արձագանքեց միայն այն բանից հետո, երբ Գերմանիայի խոշորագույն «Բիլդ» թերթը գրել էր դրա մասին չորեքշաբթի օրը:
ՔԴՄ–ի գործընկերների շրջանում ցնցումներ և շոկեր
«Աստծո սիրո, չեմ կարող հավատալ, որ Ռալֆ Բրինկհաուսը դա ասել է», – գրել է Մեքսլենբուրգի արևմտյան Պոմերանիայի երկրում ՔԴՄ-ի ղեկավար Վինսենթ Քոքթերթը: «Ոչ, ես չեմ կարող հավատալ»:
ՔԴՄ-ի գործադիր խորհրդի անդամ Էլիզաբեթ Մոթսմանը հերքեց Բրինկհաուսի այն տեսակետը, որ իսլամը համապատասխանում է կուսակցության արժեքներին:
«Իսլամի արժեքները շատ տարբեր են մեր արժեքներից, օրինակ, երբ խոսքը տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների մասին է», – ասաց նա:
Օրենսդիր. Մահմեդականը չի կարող դառնալ կանցլեր
Բրինկհաուսը ասաց Idea, որ իրենց արժեքները ավելի կարևոր են, քան իրենց կրոնը, երբ որոշում են առաջնորդների հատկանիշները:
«ՔԴՄ-ն կրոնական համայնք չէ, դա է մեզ բաժանում կաթոլիկ եկեղեցուց», – ասաց նա:
Բայց որոշ օրենսդիրներ ասում են, որ կուսակցության անունը պետք է լրջորեն ընդունվի: «Կուսակցական անվան C տառը ունի իմաստ», – ասել է ՔԴՄ օրենսդիր Էբերհարդ Ջենգերը:
Ջենգերը նաև հերքում է, որ մահմեդականը երբևէ կարող են գերմանական կանցլեր լինել, անկախ կուսակցական պատկանելությունից:
«Մահմեդական կանցլեր ունենալը ենթադրում է, որ մահմեդականները Գերմանիայում կկազմեն մեծամասնություն», – ասաց նա: «Դա այդպես չէ»:
«Լիովին հիմար» բանավեճ
Սակայն ՔԴՄ-ի մի շարք օրենսդիրներ պաշտպանել են Բրինկհաուսի մեկնաբանությունները:
«Դուք լուրջ եք խոսու՞մ: Բրինկհաուսի ասածն ու նամն մեկնաբանությունները չեն համապատասխանում հիմնական կուսակցության մոտեցմանն ու սահմանադրությանը», – գրել է Twitter- ում ՔԴՄ-ի գործադիր խորհրդի միակ մահմեդական անդամը:
Շլեզվիգ-Հոլշտեյնի հյուսիսային պետական կրթության նախարար Կարին Պրիենը իր հերթին ասաց, հիմքեր չի տեսնում, թե ինչու քրիստոնյա լինելը անհրաժեշտ է կուսակցության ղեկավար կամ կանցլեռ դառնալու համար:
ՔԴՄ-ի կենտրոնական և ձախ կոալիցիոն գործընկերները, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD), ամբողջ քննարկումն անվանում է «լիովին հիմարույուն»:
«Բոլոր այս ինքնության քննարկումները կատարվում են միայն ՔԴՄ-ում», – ասել է ՍԴԿ-ի փոխնախագահ Ռալֆ Շտեգերը Saarbrücker Zeitung թերթում: «Նրանք ոչ մի կապ չունեն Գերմանիայի իրական խնդիրների հետ»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ