Միլիոնավոր ծափահարություններ Ամալ Քլունիին

Միլիոնավոր ծափահարություններ Ամալ Քլունիին

Հոդվածի առանցքում

  • Երբ Telegraph-ի լրագրողներից մեկը կատակել է` հարցնելով, թե նա ինչ է կրելու, Ամալը ծիծաղել է. «Ես կրում եմ Edie և Ravenscroft» ցույց տալով իր իրավաբանի հանդերձանքը: Edie և Ravenscroft -ը Անգլիայում հագուստ արտադրող ձեռնարկություն է, իսկ «Փաստաբանի համազգեստն» արտադրվում է 1689-ից:
  • Ամալ Քլունին այս շաբաթ եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում` ներկայացնելով Հայաստանը շատ հանրահայտ գործով, որը վերաբերում է 1915 թվականի Հայոց Ցեղասպանությանը և թուրք քաղաքական գործիչների խոսքի ազատության իրավունքին:
  • Հարյուրավոր տեսախցիկներ և պապարացիներ են ժամանել դատարան առաջին օրվա լսումներին, դատական վարույթը վերածելով լրատվական կրկեսի:

Ուշադրությանն արժանի

Ամալ Քլունին այս շաբաթ եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում` ներկայացնելով Հայաստանը շատ հանրահայտ գործով, որը վերաբերում է 1915 թվականի Հայոց Ցեղասպանությանը և թուրք քաղաքական գործիչների խոսքի ազատության իրավունքին:

Դա, իհարկե, հետաքրքիր է, բայց շատերն էլ պարզապես ցանկանում են իմանալ, թե ինչ հագուստով է նա ներկայանալու դատարան:Երբ Telegraph-ի լրագրողներից մեկը կատակել է` հարցնելով, թե նա ինչ է կրելու, Ամալը ծիծաղել է. «Ես կրում եմ Edie և Ravenscroft» ցույց տալով իր իրավաբանի հանդերձանքը:  Edie և Ravenscroft -ը Անգլիայում հագուստ արտադրող ձեռնարկություն է, իսկ «Փաստաբանի համազգեստն» արտադրվում է 1689-ից:

Հարյուրավոր տեսախցիկներ և պապարացիներ են ժամանել դատարան առաջին օրվա լսումներին, դատական վարույթը վերածելով լրատվական կրկեսի: Նրա ղեկավար Ջեֆրի Ռոբերթսոնը նկատել է. «Սա սպիտակ ձեռնոցների կամ զբոսանավերի մասին չէ: Պետք է հստակեցնեմ, որ Ամալը մարդու իրավունքների պաշտպան է»: Ակնհայտ է, որ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Ամալի կարիերան է Ջորջ Քլունիի հետ ամուսնանալուց հետո:

Ամալը ոչ միայն միջազգային ճանաչում ունեցող իրավաբան է, գիտնական, ակտիվիստ և հեղինակ, նա նաև գրավիչ է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment